Tuesday, May 10, 2011

Microsoft-ը հաստատեց, որ $8.5 մլրդ-ով մտադիր է գնել Skype-ը



Microsoft ընկերությունը հաստատել է, որ 8.5 մլրդ դոլարով մտադիր է գնել ինտերնետ հեռախոսային ծառայության աշխարհի խոշորագույն ընկերությունը՝ Skype-ը:
Skype-ի ձեռքբերումը կլինի Microsoft-ի պատմության ամենախոշոր գործարքը: Լյուքսեմբուրգում տեղակայված Skype-ի ծառայություններից օգտվում է 663 մլն մարդ: 2006թ. eBay աճուրդային ընկերությունը Skype-ը գնել էր 2.6 մլրդ դոլարով և 2009թ. 2 մլրդ դոլարով վաճառել ընկերության բաժենտոմսերի 70%-ը:
 

No comments:

Post a Comment