«Ё-мобиль» հիբրիդային ավտոմեքենաների գործարանի կառուցումը կմեկնարկի Պետերբուգում հունիսի 8–ին. նախագծի մեջ նախատեսվում է ընդհանուր առմամբ 1,3 մլրդ ռուբլի մասնավոր ներդրում կատարել, ասել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին նվիրված՝ «Մոսկվա–Պետերբուրգ» տեսակոնֆերանսի ժամանակ։
Նահանգապետի խոսքերով՝ «Ё-авто» գործարանի առաջին հատվածի ավարտը նախատեսվում է 2012–ի սեպտեմբերին, իսկ երկրորդ հատվածը կկառուցվի մինչև 2013–ի մարտ ամիսը. ավտոմեքենաները կթողարկվեն 2014–ի առաջին կիսամյակից։
Մատվիենկոն հավելել է, որ գործարանի կառուցման համար հատկացվել է 40 հեկտար հողատարածք և ընդգծել, որ այն մասնավոր սեփականություն է։
Որպես վառելանյութ մեքենայի համար կօգտագործվի բենզին կամ գազ, իսկ ներքին այրման շարժիչի հետ մեկտեղ՝ կաշխատեն նաև էլեկտրաշարժիչներ, որոնցով մեքենան տեղից կշարժվի։
Այս մասին տեղեկանում ենք թերթ.am-ից:
No comments:
Post a Comment