Գերմանական BMW ավտոմեքենաների կոնցեռնը պատրաստվում է ընդլայնել գործունեության շրջանակները զարգացող ավտոշուկաներում և դիտարկում է Եվրոպայի,Ասիայի և Հարավային Ամերիկայի երկրներում ձեռնարկություններ բացելու հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության գործադիր տնօրեն Նորբերտ Ռայթհոֆերին, հնարավոր է, որ գործարան բացվի նաև Ռուսաստանի տարածքում։
MBW-ի ղեկավարի խոսքերով՝ կոնցեռնը նախատեսում է սկսել ավտոմեքենաներ հավաքել Բրազիլիայում։ Բացի այդ, ընկերության ծրագրերի մեջ մտնում է գործարան բացել զարգացող ավտոշուկա ունեցող երկրներից մեկում՝ Ռուսաստանում, Հնդկաստանում, Կորեայի Հանրապետությունում կամ Ֆրանսիայում։
Ռայթհոֆերը նաև հաստատել է մինչ այս արված կանխատեսումներն այն մասին, որ 2011թ. արդյունքներով՝ BMW-ի վաճառքի ծավալը և մաքուր եկամուտը կհասնեն ռեկորդային ցուցանիշի։ Միևնույն ժամանակ կոնցեռնի ղեկավարը նշել է, որ ավտոշուկայի զարգացման կանխատեսումները գնալով բարդանում են համաշխարհային տնտեսության անկայունության պատճառով։
Այս մասին տեղեկանում ենք թերթ.am -ից:
No comments:
Post a Comment