Facebook սոցցանցը ներմուծել է նկարներում էջերը նշելու հնարավորություն (tag): Բոլոր օգտագործողները կկարողանան նշել որևէ ապրանքանիշ, ծառայություն կամ ցանկացած էջ՝ անկախ նրանից, հավանել են (Like) այն, թե ոչ:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, պիտակված նկարները կհայտնվեն էջերի նկարների բաժնում, իսկ ադմինիստրատորները ցանկության դեպքում կկարողանան արգելափակել այս ֆունկցիան՝ այցելելով Edit Page բաժինը և Posting Options մասում հանելով Users can add photos (Օգտագործողները կարող են ավելացնել նկարներ) նշումը:
Mashable-ը գրում է, որ նոր ֆունկցիան շատ շահավետ կլինի ընկերությունների համար՝ դառնալով ապրանքանիշներն անվճար գովազդելու տարբերակ:
No comments:
Post a Comment