ReconRobotics ամերիկյան ընկերությունը, որը պայմանագիր է կնքել խաղաղօվկիանոսյան տիեզերական կենտրոնի հետ (SSC Pacific), ստեղծել է հետախույզ-ռոբոտ։ Այս մասին հայտնում է pcnews.am-ը։
Նոր մոդելը, որը կշռում է մոտ կես կիլոգրամ, ստեղծվել է ընկերության նախկին մշակումների հիման վրա. այն փոքրիկ հեռակառավարվող սարք է, ճկուն «պոչով»՝ անիվների վրա: Այսպիսի ռոբոտին կարելի է դնել ինչ-որ տարածքում, որից հետո նա կսկսի շրջել տարբեր ուղղություններով՝ օգտագործելով տեսախցիկը և սենսորները, այնուհետև կուղարկի տեղեկություններ շուրջը կատարվողի մասին:
ReconRobotics-ի հետախուզական ռոբոտներն արդեն կիրառվում են ԱՄՆ-ի զինված ուժերում, ոստիկանությունում և հրշեջ ծառայությունում: Ռոբոտի ծովային տարբերակը իր «եղբայրներից» տարբերվում է մագնիսական անիվներով, որոնց օգնությամբ այն կարողանում է «մագլցել» նավերի մետաղական կմախքների վրայով:
Մշակողները ցանկանում են ծովահենների դեմ պայքարում ունենալ իրենց ներդրումը, սակայն ավելի հավանական է, որ ռոբոտը կիրառվի ԱՄՆ-ի ծովային ուժերում՝ հակառակորդների նավերը զննելու համար:
No comments:
Post a Comment