Համակարգչային տոմոգրաֆիայի նորագույն տեխնոլոգիաները գիտնականներին հնարավորություն են ընձեռել ուսումնասիրել 49 միլիոն տարվա սարդին, որը մնացել է սաթի կտորի մեջ:
Սաթը հանդիսանում է հին միջատների` սարդանմանների և այլ մանր միջատների մնացորդների հարուստ աղբյուր: Կենդանիները խրվում էին կպչուն խեժում, որը ժամանակի ընթացքում կարծրանում էր` դառնալով միջատների դամբարան:
Հասարակ միջոցներով սաթի պարունակությունն ուսումնասիրել չէր հաջողվում: Այդ իսկ պատճառով գիտնականներն օգտագործել են համակարգչային տոմոգրաֆիան ու համակարգչային մոդելավորում են կատարել: Արդյունքում գիտնականներին հաջողվել է ստանալ սարդի եռաչափ պատկերը:
Պարզվել է, որ 49 մլն տարեկան սաթում գտնվող սարդը Sparassidae ընտանիքին է պատկանում, որի ներկայացուցիչները մինչ օրս բնակվում են Հարավային Եվրոպայում ու տրոպիկական անտառներում: Sparassidae խմբի սարդերը խոշոր ու շարժուն են:
Վերջերս Հնդկաստանում գիտնականները հայտնաբերել են 50 մլն տարեկան սաթի մի կտոր, որում եղել են մեծ քանակությամբ միջատներ ու սարդեր:
Նյութը պատրաստված է թերթ.am-ում:
No comments:
Post a Comment