Կանադայի Թագավորական համալսարանի Human Media լաբորատորիայի գիտնականներն ստեղծել են PaperPhone համակարգչի նախատիպը: Այն ունի 9,5 դյույմանոց ճկուն, ծալվող էկրան, որը պատրաստված է E Ink տեխնոլոգիայով: Գիտնականներն անվանում են սարքը «ճկուն iPhone», որը նման է ինտերակտիվ թղթի: Այս մասին հայտնում է pcnews.am–ը։
Սարքը թույլ է տալիս զանգել, երաժշտություն լսել, էլ. գրքեր կարդալ: Այն շատ էներգիա չի օգտագործում: Գիտնականների խմբի ղեկավար Վերտեգաալի կարծիքով՝ ճկուն էկրանները շատ մեծ շուկայական հեռանկար ունեն: «Կարծում եմ՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում շատ սարքեր կթողարկվեն նման էկրաններով»,-ասել է նա:
No comments:
Post a Comment