Saturday, May 14, 2011

Սկսել են Մոնա Լիզայի աճյունի որոնումները


Իտալացի հետազոտողները սկսել են պեղումներ կատարել այն վայրում, որտեղ ենթադրաբար գտնվում է Լիզա դել Ջոկոնդայի գերեզմանը։
Ենթադրվում է, որ հենց նա է պատկերված իտալացի աշխարհահռչակ նկարիչ Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի «Մոնա Լիզա» կտավին։
Պեղումներից մի քանի ժամ հետո գիտնականների խմբին հաջողվել է հայտնաբերել մի քանի ոսկորներ, որոնք սակայն, ինչպես նշում է իտալական La Stampa թերթը, պատկանում են կենդանիների։
Պեղումներին, որոնք կարող են շարունակվել 15-30 օր, մասնակցում է 8 գիտնական։
Ջոկոնդայի աճյունի որոնումների աշխատանքների վերսկսման մասին հայտարարվեց այս տարվա ապրիլի 5-ին։
Հետազոտողները մտադիր են հայտնաբերել կնոջ ոսկորներ ու այն ուղարկել ԴՆԹ անալիզի։ Նրանք ոսկորները մտադիր են համեմատել Լիզա դել Ջոկոնդայի երեխաների ԴՆԹ-ի հետ։ Ավելին, հաջողության հասնելու դեպքում գիտնականները մտադիր են հայտնաբերվելիք գանգի օգնությամբ վերստեղծել կնոջ դեմքը՝ վերջ դնելու համար Դա Վինչիի հայտնի կտավի բնորդի շուրջ վեճերին։
Նյութը ըստ tert.am-ի:

No comments:

Post a Comment