87 տարեկան հասակում վախճանվել է կանադացի ֆիզիկոս ու Նոբելյան մրցանակակիր Ուիլարդ Բոյլը։ Ժամանակին գիտնականի աշխատանքները հնարավորություն են ստեղծել թվային լուսանկարի ի հայտ գալու համար։
Ինչպես հայտնում է «Ռիա նովոստին», 1943–ին Բոյլն ստիպված է եղել ընդհատել բարձրագույն կրթությունը և մինչև պատերազմի ավարտը ծառայության անցնել Կանադայի արքայական ռազմածովային ուժերին կից ավիացիոն գնդում։
Պատերազմից հետո Բոյլը վերսկսել է ուսումը և արդեն 1950–ին արժանացել դոկտորական աստիճանի. նա դասավանդել է ֆիզիկա, ինչպես նաև ի թիվս այլ բաների՝ զբաղվել է լազերային տեխնոլոգիաներով։
Պատերազմից հետո Բոյլը վերսկսել է ուսումը և արդեն 1950–ին արժանացել դոկտորական աստիճանի. նա դասավանդել է ֆիզիկա, ինչպես նաև ի թիվս այլ բաների՝ զբաղվել է լազերային տեխնոլոգիաներով։
Օպտիկական կիսահաղորդչային սենսորների՝ լիցքավորիչ կապով մատրիցա-սարքերի մշակման համար Բոյլը 2009–ին արժանացել է Նոբելյան մրցանակի՝ կիսելով այն ամերիկացի գիտնական Ջորջ Սմիթի հետ։
Լուսանկարչական ապարատի մատրիցան, որի վրա ձևավորվում է պատկերը, ոչ այլ ինչ է, եթե ոչ լիցքավորիչ կապով մատրիցա- սարք. հենց այս տեխոնոլգիան բեկումնային դարձավ հետազոտական աստղագիտության ոլորտում. դրա միջոցով աստգագետները հնարավորություն ունեցան բազմաթիվ նոր հեռավոր գալակտիկաներ հայտնաբերել, որոնք մինչ այդ հասանելի չէին ուսումնասիրության համար։
No comments:
Post a Comment