Sunday, May 29, 2011

Զգա նրա ուժը և գնահատի խաղաղությունը


Եթե միայն յուրաքանչյուրը զգար նրա ուժը... վայրկյանի ընթացքում ոչինչ է քեզ համար դարձնում ամենը ինչ զգում ես, ինչով ապրել ես... արդյոք կա ավելի դաժանը` լսել այն, որ ծննդավայրիտ վրա միջուկային զենք են գցել, իսկ դու այդ իրադարձություններին հետևում ես մոլորակի մյուս կողմից... երբ գիտակցում ես, որ կորցրել ես ոչ միայն ընտանիքիտ այլ բոլոր նրանց  ում ճանաչել ես մինչ այդ, այսքանի հետ մեկտեղ դու դեռ կես դար անհրաժեշտե սպասես տեսնելու համար սեփական ծննդավայրիտ ավերակները....
Սա մի զգացում է, որը չարժե ճաշակել, իսկ դրա համար նախ և առաջ անհրաժեշտությունը կա գնահատել խաղաղությունը: Իսկ ապա հրաժարվել գայթակղիչ հեշտությամբ էներգիա ստանալու մտքից, որը վթարային վիճակում ոչնչով չի զիճում միջուկային զենքին, իսկ այդ վթարային վիճակից այսօր ապահովագրված չէ նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրները` օրինակը բոլորին է հայտնի...



Saturday, May 28, 2011

Նախկին Երիտասարդական համալիրի տեղում կկառուցվի եզակի համալիր

 Երևանցիներին սպասվում է մեծ անակնկալ, նախկին Երիտացարդական համալիրի տեղում կկառուցվի տարածաշրջանում եզակի համալիր:
 Համալիրը բաղկացած կլինի երկու գլանաձև առանձին կառույցներից մեծ և փոքր: Նրանք կխորհրդանշեն Արարատ լեռը միայն թե տեղակայված կլինեն հայլային ձևով` հակառակ Արարատի:
 Մեծ համալիրում տեղակայված
 կլինեն բիզնես կենտրոներ, առևտրի սրահներ, հյուրանոցներ, սա միայն նածնական տվյալներով, իսկ երկրորդ համալիրը` Սիսը նախատեսված կլինի բազմաբնակարան կառույցի ֆունկցիա կատարելու համար:
Հետագայում ինչքանով կպոխվեն պլանները առայժմ հայտնի չեն, բայց հուսանք, որ դա հեռու չէ իրականությունից և այն դուր կգա երևանցիներին:







  


Saturday, May 21, 2011

Հայալեզու էլեկտրոնային ամսագրերն ավելանում են...



 Այժմ արդեն http://www.df.am հասցեով կարող եք էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ ԴեՖակտո հայկական կառավարական ամսագրին:
 Նման կայքերը միայն ողջունելի են մեր իրականության մեջ:


Նոր թվային առանցքներ



Ø»½³ÝÇó Ûáõñ³ù³ÝãÛáõñÁ ¹»é ¹åñáó³Ï³Ý ¿ñ, »ñµ ³é³çÇÝ ³Ý­·³Ù ѳݹÇå»ó x, y ¨ z ³ÝáõÝ­Ý»ñáí ³é³ÝóùÝ»ñÇÝ, ³Û¹ Å³Ù³Ý³Ï ¹»é å³ï­Ï»­ñ³óáõÙ ¿É ã¿ÇÝù ϳñáÕ Ï³½­Ù»É Ýñ³Ýó ɳÛݳٳëßï³µ ÏÇ­ñ³­éáõ­ÃÛ³Ý Ù³ëÇÝ: ¸Åí³ñ ¿ ѳ­í³­ï³É, áñ ³Û¹ »ñ»ù áõÕÇÕÝ»ñÁ ϳñáÕ »Ý §Ñ³Ûïݳµ»ñ»É¦ Ù»½ ѳÛï­ÝÇ ïÇ»½»ñùÇ Ûáõñ³ù³ÝãÛáõñ Ï»ï: ²Ýó»É ¿ ³í»ÉÇ ù³Ý 500 ï³­ñÇ, »ñµ è»Ý» ¸»Ï³ñïÇ ÇÝùݳ­·ÇñÁ ÃÕÃÇÝ Ñ³ÝÓÝ»ó ³Ûë »ñ»ù ·Í»­ñÁ` áõÕ³ÝÏÛáõÝ Ïááñ­¹Ç­Ý³­ï³­ÛÇÝ ³é³ÝóùÝ»ñÁ...
 ²ÛÅÙ ÷áñÓ»Ýù ³Û¹ ³é³ÝóùÝ»ñÁ §Ëáݳñ»É¦` Ýñ³Ýù ݳËÏÇÝÇ å»ë ¹áõñë ·³Ý O Ï»ïÇó ¨ ³Ý­ë³Ñ­Ù³­ÝáõÃÛáõÝÝ»ñáõÙ ÏñÏÇÝ Ñ³Ý¹Çå»Ý O Ï»ïáõÙ (ÇÝãå»ë å³ïÏ»ñí³Í ¿ ÝϳñáõÙ):
 Ð»ï¨Û³ÉÇ ÏÇñ³éáõÃÛáõÝÁ ϵ»ñÇ ÙÇ ß³ñù Ù³Ã-ϳñÍñ³ïÇå»ñÇ µ³ó­Ù³Ý. ûñÇÝ³Ï ÃÇíÁ 0-Ç µ³­Å³­Ý»­ÉÇë Ïëï³óíÇ 0:
 Այս թեմային դեռ կանռադառնանք... Սուրեն Էդիլյան

Thursday, May 19, 2011

Սաթի կտորում հայտնաբերել են 49 մլն տարեկան սարդ


Համակարգչային տոմոգրաֆիայի նորագույն տեխնոլոգիաները գիտնականներին հնարավորություն են ընձեռել ուսումնասիրել 49 միլիոն տարվա սարդին, որը մնացել է սաթի կտորի մեջ:
Սաթը հանդիսանում է հին միջատների` սարդանմանների և այլ մանր միջատների մնացորդների հարուստ աղբյուր: Կենդանիները խրվում էին կպչուն խեժում, որը ժամանակի ընթացքում կարծրանում էր` դառնալով միջատների դամբարան:
Հասարակ միջոցներով սաթի պարունակությունն ուսումնասիրել չէր հաջողվում: Այդ իսկ պատճառով գիտնականներն օգտագործել են համակարգչային տոմոգրաֆիան ու համակարգչային մոդելավորում են կատարել: Արդյունքում գիտնականներին հաջողվել է ստանալ սարդի եռաչափ պատկերը:
Պարզվել է, որ 49 մլն տարեկան սաթում գտնվող սարդը Sparassidae ընտանիքին է պատկանում, որի ներկայացուցիչները մինչ օրս բնակվում են Հարավային Եվրոպայում ու տրոպիկական անտառներում: Sparassidae խմբի սարդերը խոշոր ու շարժուն են:
Վերջերս Հնդկաստանում գիտնականները հայտնաբերել են 50 մլն տարեկան սաթի մի կտոր, որում եղել են մեծ քանակությամբ միջատներ ու սարդեր: 
Նյութը պատրաստված է թերթ.am-ում:

Monday, May 16, 2011

Հասկանում ենք նրանց ոգևորվելու պատճառը, բայց սրա իրավունքը նրանք չունեն


"Հասկանում ենք նրանց ոգևորվելու պատճառը, բայց սրա իրավունքը նրանք չունեն...",- 
այսպես կմտածի ցանկացած հավասարակշռված մարդ, անկախ ազգությունից: Ու ակամայից կարող է հարց առաջանալ...
"Ինչ է մտածել այս նկարին Photoshop-ով միջամտողը` ավելացնելով այդ տողերը, կամ թե ինչ են մտածում այն տասնյակները, որոնք ոգևորում են նման երևույթները",- բայց
մեզ նման միամիտ հարցերը չեն սազում, իսկ այ իրենց նման բաները ոչ միայն սազում են, այլ հենց բնորոշ են, չէ որ նրանք Կովկասի թաթարներն են... բռի, վայրի ու անբնական... կարճ ասաց ինչպես բազմիցս բնութագրել եմ գեղացի թուրքեր կամ արդեն նոր, մի բառով` ազերիներ:
 Այսքանից հետո միայն մի բանի համար եմ ափսոսում, որ նրանք հենց մեր հարևաններն են...

Saturday, May 14, 2011

Եվրոտեսիլ 2011-ի արդյունքները

Եվրոտեսիլ 2011-ում հաղթող ճանաչվեց Ադրբեջանը:
...հաաաաաա տխուր է, տղուր է ոչ թե մեզ այ հենց Եվրոպայի համար... Եվրոպան հավանում է կովկասյան թաթարներին, ու ոչ միայն հավանում այլ ավելի բարձր գնահատում նարանց քան հենց իր ստեղծածն ու արարածը` եվրոպական մշակույթը: Իսկապես, որ տխուր է, բայց դա նրանց համար, իսկ մեզ համար եռակի տոն է` առաջինը, եզակի հնարավորություն Ադրբեջանի մայրաքաղաք` Բաքվում հաղթելու, երկրորդ Բաքվում հայկական եռագույնի այդպիսի լայնամաշտաբ բարձրացման համար և վերջապես երրորդ մի մոռացեք, որ Եվրոպայի ամենաանմիջական մրցույթը` մանկական եվրոտեսիլը այս տարի դեկտեմբեր ամսին անց է կացվելու Հայաստանում:

BMW-ն մտածում է Ռուսաստանում գործարան բացել



Գերմանական BMW ավտոմեքենաների կոնցեռնը պատրաստվում է ընդլայնել գործունեության շրջանակները զարգացող ավտոշուկաներում և դիտարկում է Եվրոպայի,Ասիայի և Հարավային Ամերիկայի երկրներում ձեռնարկություններ բացելու հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության գործադիր տնօրեն Նորբերտ Ռայթհոֆերին, հնարավոր է, որ գործարան բացվի նաև Ռուսաստանի տարածքում։
MBW-ի ղեկավարի խոսքերով՝ կոնցեռնը նախատեսում է սկսել ավտոմեքենաներ հավաքել Բրազիլիայում։ Բացի այդ, ընկերության ծրագրերի մեջ մտնում է գործարան բացել զարգացող ավտոշուկա ունեցող երկրներից մեկում՝ Ռուսաստանում, Հնդկաստանում, Կորեայի Հանրապետությունում կամ Ֆրանսիայում։
Ռայթհոֆերը նաև հաստատել է մինչ այս արված կանխատեսումներն այն մասին, որ 2011թ. արդյունքներով՝ BMW-ի վաճառքի ծավալը և մաքուր եկամուտը կհասնեն ռեկորդային ցուցանիշի։ Միևնույն ժամանակ կոնցեռնի ղեկավարը նշել է, որ ավտոշուկայի զարգացման կանխատեսումները գնալով բարդանում են համաշխարհային տնտեսության անկայունության պատճառով։
Այս մասին տեղեկանում ենք թերթ.am -ից:

Ռուսական «Ё-мобиль» ավտոմեքենաների գործարանի կառուցումը կմեկնարկի հունիս ամսին


«Ё-мобиль» հիբրիդային ավտոմեքենաների գործարանի կառուցումը կմեկնարկի Պետերբուգում հունիսի 8–ին. նախագծի մեջ նախատեսվում է ընդհանուր առմամբ 1,3 մլրդ ռուբլի մասնավոր ներդրում կատարել, ասել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին նվիրված՝ «Մոսկվա–Պետերբուրգ» տեսակոնֆերանսի ժամանակ։
Նահանգապետի խոսքերով՝ «Ё-авто» գործարանի առաջին հատվածի ավարտը նախատեսվում է 2012–ի սեպտեմբերին, իսկ երկրորդ հատվածը կկառուցվի մինչև 2013–ի մարտ ամիսը. ավտոմեքենաները կթողարկվեն 2014–ի առաջին կիսամյակից։
Մատվիենկոն հավելել է, որ գործարանի կառուցման համար հատկացվել է 40 հեկտար հողատարածք և ընդգծել, որ այն մասնավոր սեփականություն է։
Որպես վառելանյութ մեքենայի համար կօգտագործվի բենզին կամ գազ, իսկ ներքին այրման շարժիչի հետ մեկտեղ՝ կաշխատեն նաև էլեկտրաշարժիչներ, որոնցով մեքենան տեղից կշարժվի։
  Այս մասին տեղեկանում ենք թերթ.am-ից:

Facebook-ի նկարներում այժմ կարելի է նշել նաև էջերը


Facebook սոցցանցը ներմուծել է նկարներում էջերը նշելու հնարավորություն (tag): Բոլոր օգտագործողները կկարողանան նշել որևէ ապրանքանիշ, ծառայություն կամ ցանկացած էջ՝ անկախ նրանից, հավանել են (Like) այն, թե ոչ:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, պիտակված նկարները կհայտնվեն էջերի նկարների բաժնում, իսկ ադմինիստրատորները ցանկության դեպքում կկարողանան արգելափակել այս ֆունկցիան՝ այցելելով Edit Page բաժինը և Posting Options մասում հանելով Users can add photos (Օգտագործողները կարող են ավելացնել նկարներ) նշումը:
Mashable-ը գրում է, որ նոր ֆունկցիան շատ շահավետ կլինի ընկերությունների համար՝ դառնալով ապրանքանիշներն անվճար գովազդելու տարբերակ:

Սկսել են Մոնա Լիզայի աճյունի որոնումները


Իտալացի հետազոտողները սկսել են պեղումներ կատարել այն վայրում, որտեղ ենթադրաբար գտնվում է Լիզա դել Ջոկոնդայի գերեզմանը։
Ենթադրվում է, որ հենց նա է պատկերված իտալացի աշխարհահռչակ նկարիչ Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի «Մոնա Լիզա» կտավին։
Պեղումներից մի քանի ժամ հետո գիտնականների խմբին հաջողվել է հայտնաբերել մի քանի ոսկորներ, որոնք սակայն, ինչպես նշում է իտալական La Stampa թերթը, պատկանում են կենդանիների։
Պեղումներին, որոնք կարող են շարունակվել 15-30 օր, մասնակցում է 8 գիտնական։
Ջոկոնդայի աճյունի որոնումների աշխատանքների վերսկսման մասին հայտարարվեց այս տարվա ապրիլի 5-ին։
Հետազոտողները մտադիր են հայտնաբերել կնոջ ոսկորներ ու այն ուղարկել ԴՆԹ անալիզի։ Նրանք ոսկորները մտադիր են համեմատել Լիզա դել Ջոկոնդայի երեխաների ԴՆԹ-ի հետ։ Ավելին, հաջողության հասնելու դեպքում գիտնականները մտադիր են հայտնաբերվելիք գանգի օգնությամբ վերստեղծել կնոջ դեմքը՝ վերջ դնելու համար Դա Վինչիի հայտնի կտավի բնորդի շուրջ վեճերին։
Նյութը ըստ tert.am-ի:

Wednesday, May 11, 2011

Նյու Յորքը ճանաչվել է աշխարհի լավագույն քաղաքը


Նյու Յորքը գրավել է առաջին տեղը Knight Frank խորհրդատվական ընկերության Global Cities Survey-ի աշխարհի լավագույն քաղաքների ցուցակում։
Լավագույն քառյակի մեջ, ինչպես անցյալ տարի, մտել են նաև Լոնդոնը, Փարիզը, Տոկիոն։ Նյու Յորքը առաջինն է ճանաչվել տնտեսական և գիտական ցուցանիշով, երկրորդը՝ քաղաքական, և միայն տասներորդը կենսամակարդակով։
Լավագույն քաղաքների հնգյակը եզրափակում է Բրյուսելը։ Քաղաքական պլանով լավագույն քաղաքը ճանաչվել է Վաշինգտոնը, իսկ կենսամակարդակով՝ Փարիզը։
Global Cities Survey- ցուցակում 6-ից 10-րդ տեղերը զբաղեցրել են համապատսխանաբար Լոս-Անջելեսը, Սինգապուրը, Պեկինը, Տորոնտոն և Բեռլինը։
Ընկերության հետազոտությունը վկայում է, որ քաղաքական ցուցիչով աճ են գրանցել Հյուսիսային Ամերիկայի երկրները, մասնավորապես Սան Ֆրանցիսկոն և Տորոնտոն։

facebook-ին սպառնում են


Հակավիրուսային ծրագրերի հանրահայտ Symantec ընկերությունը հայտարարել է, որ վերջին մի քանի տարիներին Facebook սոցիալական ցանցի անհատական տեղեկատվությունը հնարավոր է՝ անցել է երրորդ կողմի ընկերությունների, հիմնականում՝ գովազդատու: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ըստ Symantec-ի՝ միայն 2011թ. ապրիլին 100 հազ. ֆեյսբուքյան հավելվածների արտահոսք է տեղի ունեցել, իսկ անցյալ մի քանի տարիների ընթացքում այդ թիվը հասնում է հարյուր հազարների:
Ըստ Reuters-ի՝ Facebook-ը քայլեր է ձեռնարկում այդ սպառնալիքի դեմ:

Google-ը ներկայացրել է Google Music ծառայությունը


Այժմ ընթացող Google I/O կոնֆերանսին ընկերությունը ներկայացնում է Google Music ծառայությունը, որն, ի տարբերություն Movies («Ֆիլմեր») ծառայությանը, Android-ից անկախ է ու հասանելի բոլոր սարքերից:
Google Music-ը դեռևս բետա-թեստավորման փուլում է ու նմանատիպ այլ ծառայություններից (Amazon Cloud Player, Sony Qriocity) տարբերվում է նրանով, որ կապված չէ որևէ ինտերնետ-խանութի: Օգտագործողը կարող է օնլայն պահպանել իր երգերն ու նվագարկել դրանք հեռախոսով կամ համակարգչով: Երգերը հնարավոր կլինի պահպանել նաև համակարգչում (հեռախոսում) ու լսել դրանք նույնիսկ ինտերնետային կապի բացակայության պարագայում:
Google Music-ը համալրված է Instant Mix ֆունկցիայով, որի օգնությամբ օգտագործողը կկարողանա մեկ երգի հիման վրա ավտոմատ կերպով ստեղծել իր երգացանկը: Համակարգը կորոնի ու կգտնի նմանատիպ այլ երգեր ու երգիչներ և կառաջարկի ավելացնել դրանք երգացանկում:
Ինչպես հայտնում է pcnews.am–ը, Google Movies ու Music ծառայությունները սկզբնական շրջանում հասանելի կլինեն միայն ԱՄՆ-ում: Ընդ որում՝ Google Music-ում գրանցվելն անվճար կլինի բետա-թեստավորման փուլում: Ընկերության ներկայացուցիչները, սակայն, չեն հաղորդել՝ արդյոք ծառայությունն անվճար կլինի հետագայում, թե ոչ:
I/O-ն Google-ի տեխնոլոգիաներով հետաքրքրված մշակողների կոնֆերանս է, որն անցկացվում է ամեն տարի Սան-Ֆրանցիսկոյում:

Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում բացվեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը


Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 10-րդ մասնաշենքում հանդիսավորությամբ բացվեց Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ): Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Մայքրոսֆթ-ի« Դելլ»-ի, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:

ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության առավել արագ, դինամիկ զարգացող ոլորտներից է: Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ոլորտի զարգացմանը, քանի որ այն անմիջական ազդեցություն ունի ամբողջ տնտեսության վրա, կառավարման համակագի վրա, ողջունելով կենտրոնի բացումը` ասաց Տիգրան Դավթյանը:
Նա շեշտեց, որ կառավարության կողմից շարունակական ջանքեր են գործադրվում ՏՏ ոլորտի զարգացման համար, և այդ գործում կարևորվում է նաև անդրազգային ընկերությունների մասնակցությունը, մասնավորապես` Մայքրոսոֆթ ընկերության ներկայությունը մեր երկրում և կենտրոնի բացումը. Համոզված ենք, որ մեր համագործակցությունը կլինի երկարատև:

Մ. Յովանովիչի խոսքով` ԱՄՆ կառավարությունը քաջալերում է պետություն-մասնավոր հատված նման գործակցությունը: Հայաստանի, ԱՄՆ կառավարությունները և ՏՏ տեղական հանրությունը մեկ նպատակի շուրջ են հավաքվել` զարգացնել Հայաստանի տնտեսությունը նորարարությունների միջոցով: Մեր միացյալ ջանքերի շնորհիվ Հայաստանի ՏՏ ոլորտում բարձր զբաղվածության աճ է ապահովվել և այն կշարունակվի, քանի որ Հայաստանն առաջարկելու շատ բան ունի ոչ միայն այստեղ, այլև ամբողջ աշխարհում:

Ա. Աշոտյանը կարևորեց համագործակցությունը «Մայքրոսոֆթ» ընկերության հետ, որովհետև նախարարությունը և դպրոցները ապահովված են որակյալ և օրինական ծրագրերով. Բարձրագույն կրթության վրա ծախսված մեկ դոլարը10 տարի հետո վերադառնում է 5-ապատիկ: Առանց ԲՈՒՀ-երի տնտեսությունը դատապարտված է և հակառակը:

Կենտրոնի ստեղծմանն աջակցել են ՀՀ կառավարությունը, «Մայքրոսֆթ ԱրԷյ» ընկերությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի մասին շնորհանդեսը, որի միջոցով ներկաները ծանոթացան կենտրոնի գործունեությանն ու ծրագրերին:

Tuesday, May 10, 2011

Microsoft-ը հաստատեց, որ $8.5 մլրդ-ով մտադիր է գնել Skype-ը



Microsoft ընկերությունը հաստատել է, որ 8.5 մլրդ դոլարով մտադիր է գնել ինտերնետ հեռախոսային ծառայության աշխարհի խոշորագույն ընկերությունը՝ Skype-ը:
Skype-ի ձեռքբերումը կլինի Microsoft-ի պատմության ամենախոշոր գործարքը: Լյուքսեմբուրգում տեղակայված Skype-ի ծառայություններից օգտվում է 663 մլն մարդ: 2006թ. eBay աճուրդային ընկերությունը Skype-ը գնել էր 2.6 մլրդ դոլարով և 2009թ. 2 մլրդ դոլարով վաճառել ընկերության բաժենտոմսերի 70%-ը:
 

Տպագիր ընթերցանությունը դիրքերը զիջում է էլեկտրոնայինին


Էլեկտրոնային կրիչներից և սովորական տպագիր աղբյուրներից կատարվող ընթերցանության վրա մարդիկ սկսել են գրեթե նույն ժամանակը ծախսել, ինչը պայմանավորված է պլանշետ օգտագործողների գործոնով, որոնց 52%-ը նախընտրում է էլեկտրոնային ընթերցանությունը: Նման տվյալներ է պարունակում ամերիկյան Gartner գործակալության անցկացրած հարցումը, որին մասնակցել է 1569 մարդ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Իտալիայից և Հնդկաստանից: Ըստ հարցման` անհատական համակարգիչներ օգտագործողների 47%-ը դժվարանում է համակարգչով ընթերցել և նախըտրում է տպագիր գրքերը:
Հարցման տվյալները վկայում են նաև, որ թվային կրիչներով ընթերցանության առաջատարները առավել երիտասարդ օգտագործողներն են: Բացի այդ` տղամադիկ ավելի են հակված էլեկտրոնային ընթերցանությանը, քան կանայք:
Հատկանշական է, որ հարցվածների շուրջ 40%-ը երբևէ չի օգտվել էլեկտրոնային գրքերից (օրինակ` Amazon Kindle-ի ծառայություններից):
Մի շարք փորձագետների կարծիքով` էլեկտրոնային կրիչները զգալի վնաս են պատճառում «թղթային» արդյունաբերությանը, ինչը նկատելի է արդեն ներկայում. ավելի շատ հրատարակություններ են թվայնացվում, թերթերի տպաքանակը անկում է ապրում, իսկ պլանշետների վաճառքների ծավալներն ավելանում են: Ակնկալվում է, որ առաջիկա 5 տարում այս շուկան մի քանի անգամ կաճի` 2015թ. կազմելով $49 մլրդ:

Google-ը թույլ է տալիս տեսակավորել նկարները՝ ըստ կոնկրետ թեմաների


Google-ի նկարների որոնումը համալրվել է ևս մեկ ֆունկցիայով. նկարներ որոնելիս «sort by subject»-ը ընտրելու դեպքում արդյունքները կբաժանվեն մի քանի կատեգորիաների: Այս մասին հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը:
Օրինակ՝ «London» փնտրելիս արդյունքները կտեսակավորվեն հետևյալ կերպ՝ London Eye, Big Ben, London Bridge և այլն: Pcnews.am-ը տեղեկացնում է, որ ֆունկցիան հնարավոր է՝ դեռևս ակտիվացած չլինի որոշ օգտագործողների մոտ, քանի որ այն պաշտոնապես գործարկվելու է մյուս շաբաթվա ընթացքում:

Monday, May 9, 2011

Մահացել է թվային լուսանկարի հեղինակը


87 տարեկան հասակում վախճանվել է կանադացի ֆիզիկոս ու Նոբելյան մրցանակակիր Ուիլարդ Բոյլը։ Ժամանակին գիտնականի աշխատանքները հնարավորություն են ստեղծել թվային լուսանկարի ի հայտ գալու համար։
Ինչպես հայտնում է «Ռիա նովոստին», 1943–ին Բոյլն ստիպված է եղել ընդհատել բարձրագույն կրթությունը և մինչև պատերազմի ավարտը ծառայության անցնել Կանադայի արքայական ռազմածովային ուժերին կից ավիացիոն գնդում։
Պատերազմից հետո Բոյլը վերսկսել է ուսումը և արդեն 1950–ին արժանացել դոկտորական աստիճանի. նա դասավանդել է ֆիզիկա, ինչպես նաև ի թիվս այլ բաների՝ զբաղվել է լազերային տեխնոլոգիաներով։
Օպտիկական կիսահաղորդչային սենսորների՝ լիցքավորիչ կապով մատրիցա-սարքերի մշակման համար Բոյլը 2009–ին արժանացել է Նոբելյան մրցանակի՝ կիսելով այն ամերիկացի գիտնական Ջորջ Սմիթի հետ։
Լուսանկարչական ապարատի մատրիցան, որի վրա ձևավորվում է պատկերը, ոչ այլ ինչ է, եթե ոչ լիցքավորիչ կապով մատրիցա- սարք. հենց այս տեխոնոլգիան բեկումնային դարձավ հետազոտական աստղագիտության ոլորտում. դրա միջոցով աստգագետները հնարավորություն ունեցան բազմաթիվ նոր հեռավոր գալակտիկաներ հայտնաբերել, որոնք մինչ այդ հասանելի չէին ուսումնասիրության համար։

Մայիսի 9 ...Հաղթանակի օր


Sunday, May 8, 2011

Ստեղծվել է աշխարհի առաջին ճկուն մինի-համակարգիչը


Կանադայի Թագավորական համալսարանի Human Media լաբորատորիայի գիտնականներն ստեղծել են PaperPhone համակարգչի նախատիպը: Այն ունի 9,5 դյույմանոց ճկուն, ծալվող էկրան, որը պատրաստված է E Ink տեխնոլոգիայով: Գիտնականներն անվանում են սարքը «ճկուն iPhone», որը նման է ինտերակտիվ թղթի: Այս մասին հայտնում է pcnews.am–ը։
Սարքը թույլ է տալիս զանգել, երաժշտություն լսել, էլ. գրքեր կարդալ: Այն շատ էներգիա չի օգտագործում: Գիտնականների խմբի ղեկավար Վերտեգաալի կարծիքով՝ ճկուն էկրանները շատ մեծ շուկայական հեռանկար ունեն: «Կարծում եմ՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում շատ սարքեր կթողարկվեն նման էկրաններով»,-ասել է նա:

Ներկայացվել է ռոբոտ-հետախույզ


ReconRobotics ամերիկյան ընկերությունը, որը պայմանագիր է կնքել խաղաղօվկիանոսյան տիեզերական կենտրոնի հետ (SSC Pacific), ստեղծել է հետախույզ-ռոբոտ։ Այս մասին հայտնում է pcnews.am-ը։
Նոր մոդելը, որը կշռում է մոտ կես կիլոգրամ, ստեղծվել է ընկերության նախկին մշակումների հիման վրա. այն փոքրիկ հեռակառավարվող սարք է, ճկուն «պոչով»՝ անիվների վրա: Այսպիսի ռոբոտին կարելի է դնել ինչ-որ տարածքում, որից հետո նա կսկսի շրջել տարբեր ուղղություններով՝ օգտագործելով տեսախցիկը և սենսորները, այնուհետև կուղարկի տեղեկություններ շուրջը կատարվողի մասին:
ReconRobotics-ի հետախուզական ռոբոտներն արդեն կիրառվում են ԱՄՆ-ի զինված ուժերում, ոստիկանությունում և հրշեջ ծառայությունում: Ռոբոտի ծովային տարբերակը իր «եղբայրներից» տարբերվում է մագնիսական անիվներով, որոնց օգնությամբ այն կարողանում է «մագլցել» նավերի մետաղական կմախքների վրայով:
Մշակողները ցանկանում են ծովահենների դեմ պայքարում ունենալ իրենց ներդրումը, սակայն ավելի հավանական է, որ ռոբոտը կիրառվի ԱՄՆ-ի ծովային ուժերում՝ հակառակորդների նավերը զննելու համար:

Թողարկվել է iMac` համալրված FaceTime-ով ու Thunderbolt ինտերֆեյսով


Apple ընկերությունն այսօր թողարկել է iMac համակարգիչ, որը համալրված է քառամիջուկ Intel Core i5 և i7պրոցեսորներով ու Thunderbolt ինտերֆեյսով:
Ընկերության ներկայացուցիչները հաղորդել են, որ նոր համակարգչի կատարողականությունը մեծացվել է 70%-ով: Իրենց հերթին iMac-ում ներդրված FaceTime HD տեսախցիկները թույլ են տալիս անցկացնել բարձր թույլատրությամբ վիդեոկոնֆերանսներ: Իսկ FaceTime ծրագիրը համատեղելի է Mac համակարգիչների, iPhone 4 սմարթֆոնների, ինչպես նաև iPad 2 պլանշետների ու iPod Touch նվագարկիչների հետ:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, պատկերների մշակման արագությունը մեծացվել է AMD Radeon HD գրաֆիկական համակարգի օգտագործման շնորհիվ:
Նոր iMac-ը վաճառքում կհայտնվի շուտով, սակայն գինը դեռևս չի հաղորդվում:

Jaguar-ը պատրաստվում է առաջ անցնել իր գերմանական մրցակիցներից



Բրիտանական Jaguar ապրանքանիշը, որը մասնագիտացված է լյուքս կարգի ավտոմեքենաների արտադրության մեջ և պատկանում է հնդկական Tata ընկերությանը, պատրաստվում է լրջորեն պայքարի մեջ մտնել իր գերմանական մրցակիցների՝ BMW-ի, Mercedes-Benz-ի и Audi-ի հետ։ Ինչպես հաղորդում է RBK-ն, նա պատրաստվում է դա անել մայր ընկերության առատաձեռն ֆինանսավորման շնորհիվ. առաջիկա 5 տարվա ընթացքում Tata-ն դրա համար կհատկացնի 8,2 մլրդ դոլար։
Ենթադրվում է, որ այդ գումարի մեծ մասը կծախսվի Մեծ Բրիտանիայում գտնվող ընկերության երեք գործարաններում նոր սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաև Չինաստանում նոր գործարան կառուցելու վրա։ Նախատեսվում է նաև ուշադրություն դարձնել այնպիսի ճյուղերի վրա, ինչպիսիք են շարժիչների կատարելագործումը, դիզայնի փոփոխությունը, ինչպես նաև շրջակա միջավայր վնասակար արտանետումները նվազեցնելու և առավել արդյունավետ վառելիք ծախսելու մեխանիզմների մշակումը։
Ընկերությունը նախատեսում է նաև 1,23 մլրդ դոլար ծախսել Մեծ Բրիտանիայի տարածքում լրացուցիչ գործարան կառուցելու համար, որը կմասնագիտանա մեքենաների շարժիչների արտադրության մեջ։ Մինչ այժմ Jaguar Land Rover-ը շարժիչներ էր պատվիրում Ford Motor ընկերությունից։
Ենթադրվում է, որ ավտոարտադրողին լրացուցիչ օգնություն կարող է ցուցաբերել Tata հոլդինգի դուստր ընկերություներից մեկը՝ Tata Steel-ը, որը զբաղվում է պողպատի արտադրությամբ։ Նա Jaguar Land Rover-ին կմատակարարի նորագույն մետաղաձուլվածք, որի շնրրհիվ ընկերությունը կարող է թեթևացնել մեքենաների քաշը։