Sunday, May 8, 2011

Jaguar-ը պատրաստվում է առաջ անցնել իր գերմանական մրցակիցներից



Բրիտանական Jaguar ապրանքանիշը, որը մասնագիտացված է լյուքս կարգի ավտոմեքենաների արտադրության մեջ և պատկանում է հնդկական Tata ընկերությանը, պատրաստվում է լրջորեն պայքարի մեջ մտնել իր գերմանական մրցակիցների՝ BMW-ի, Mercedes-Benz-ի и Audi-ի հետ։ Ինչպես հաղորդում է RBK-ն, նա պատրաստվում է դա անել մայր ընկերության առատաձեռն ֆինանսավորման շնորհիվ. առաջիկա 5 տարվա ընթացքում Tata-ն դրա համար կհատկացնի 8,2 մլրդ դոլար։
Ենթադրվում է, որ այդ գումարի մեծ մասը կծախսվի Մեծ Բրիտանիայում գտնվող ընկերության երեք գործարաններում նոր սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաև Չինաստանում նոր գործարան կառուցելու վրա։ Նախատեսվում է նաև ուշադրություն դարձնել այնպիսի ճյուղերի վրա, ինչպիսիք են շարժիչների կատարելագործումը, դիզայնի փոփոխությունը, ինչպես նաև շրջակա միջավայր վնասակար արտանետումները նվազեցնելու և առավել արդյունավետ վառելիք ծախսելու մեխանիզմների մշակումը։
Ընկերությունը նախատեսում է նաև 1,23 մլրդ դոլար ծախսել Մեծ Բրիտանիայի տարածքում լրացուցիչ գործարան կառուցելու համար, որը կմասնագիտանա մեքենաների շարժիչների արտադրության մեջ։ Մինչ այժմ Jaguar Land Rover-ը շարժիչներ էր պատվիրում Ford Motor ընկերությունից։
Ենթադրվում է, որ ավտոարտադրողին լրացուցիչ օգնություն կարող է ցուցաբերել Tata հոլդինգի դուստր ընկերություներից մեկը՝ Tata Steel-ը, որը զբաղվում է պողպատի արտադրությամբ։ Նա Jaguar Land Rover-ին կմատակարարի նորագույն մետաղաձուլվածք, որի շնրրհիվ ընկերությունը կարող է թեթևացնել մեքենաների քաշը։

1 comment:

  1. Դե դա մոտ ապագայում լուծվող հարց չէ :ՃՃՃ Մի քանի տարի է առնվազն անհրաժեշտ, որ Jaguar-ը ոչ թե անցնի, այլ գոնե հասնի BMW-ն:

    ReplyDelete