Saturday, March 26, 2011

Indra - King of Kings

After killing Vajra you let the waters flow… Rig Veda


The King of Kings. Handsomest of the handsome. More powerful than the most powerful. Hero of the Rig veda. A warrior par excellence. Ruler of the heavens. Dispenser of rain. One who can grant any boon. The eldest son of Kasyapa and Aditi. Resplendent with his loyal elephant and brilliantly bedecked horse. Wielding the vajra (thunderbolt) for a weapon, Indra, marks the beginning, the tallest figure in the Hindu pantheon in ancient times.

A deity with so many superlatives, has naturally a whole corpus of literature on him. Each of these deal with a different facet of his persona. Myths that are part of the Hindu sacred texts, stories that are told about in folk lore, parables that are prevalent but the origin of which one knows not and hymns and prayers that are meant only for him. The stories about him talk not only of his valour and magnificence, his power and grace but also of his abilities to create mischief.

Etymologically, the word Indra seems to have been derived from the Sanskrit verb ‘ind’, meaning to be powerful, to tear enemies asunder. Some others opine it is derived from the root verb ‘in’ which means to be able, strong ene Rigetic. Either way, Indra is the Man for all seasons.

Indra, the son of Kasyapa, who himself was the grandsom of Brahma, occupied the most eminent place in the early stages of Hinduism. Much later other Gods were either equated to him in strength and valour or placed above him in hierarchy. Indra seems to have been born strong. While there is no clear story on how Indra became the King of heavens, there are many stories on his rule and his bravery. In fact some scholars classify Indra as a translucent deity for he refuses to reveal his origin. He had two vehicles: Airavata, the famous elephant which was white in colour and Uccaisravas, the horse.

Story goes that his mother Aditi knew he would never perish and so when she sensed some danger to herself, she decided to abandon the child, knowing fully well that he would survive wherever he went. But Indra refused to go and followed his mother. He chanced to drink some the juice of the soma plant (intoxicant) and so gained even greater strength. Then when the demon Vrtra advanced towards his house, Aditi tried to hide Indra, but Indra plunged into a full fledge battle. Vrtra blocked rivers and so caused great sorrow to the followers of Indra. This battle is recorded as one of the most famous ones in Hindu mythology. Though Indra is said to have sought the blessings and support of Lord Vishnu, his victory over Vrtra made him a legend even in his times. But Vrtra was not the only demon he vanquished, the list is endless… Kesi, Mahabali are some others.

Indra has many aspects. He is known for his martial qualities as depicted in his battle with Vrtra and other demons. He is known for h is magnanimity, for his royal, genealogical and anthropomorphic traits as well as his friendship with other Gods.

In the Rig veda, Indra is described as the ‘upholder of men’. This epithet for him is said to occur nine times, thus establishing his supreme status. Of all the Rig vedic deities, Indra is the one most fully anthropomorphic. Indra has a relationship with almost every other God. How complicated the relationship and the details of it will be too long to go into here, but it can be said that where power has to be denoted, every God and Indra become synonymous. Which them is greater, only they can tell.

Indra is said to have a thousand eyes. A celestial maiden by name of Tillotama was coming to the world of mortals. Before she left, she said her farewell to the Gods and as she circled them, she looked so beautiful that Indra could not bear to lose sight of her for even a minute. So he sprang a thousand eyes, so he could see her wherever she went!

Indra is known for his roving eye. It is said that Indra once fell in love with Ahalya, the wife of sage Gautama. His mind was quick to work out on how to reach her. He made the cock crow much in advance. The sage thinking it was morning, went to the river to perform his morning duties. Indra then donned the disguise of the sage and Ahalya, thinking her husband was back early, succumbed to his desires. Sage Gautama was of course furious when he returned and saw the trick Indra had played upon him. He cursed Ahalya to turn into a stone. The Ramayana recounts how when Rama’s foot touched the stone, Ahalya came back to life.

It is customary to pray to Indra for rain. Two stories are told on how the earth began to get rain. In one story Garuda, or the vehicle of Lord Vishnu, was carrying a hundred snake children on his back and flying them across the sky. They were the children of Garuda’s second wife. The sun’s heat made the snake children unconscious and their mother prayed to Indra. Indra immediately let rain pour and saved the children.

Another story says that Kamadhenu, the wish fulfilling cow, was crying. Indra was most upset to see her thus. He asked for the reason. Kamadhenu said she was upset because her kith and kin on earth were suffering because there was no food.

2025-ին աշխարհի բնակչության 25% կապրի 600 քաղաքներում




Երկրագնդի բնակչության մեկ քառորդը` 2 մլրդ մարդ, 15 տարի հետո կկենտրոնանա աշխարհի 600 խոշորագույն քաղաքներում, ասվում է Corriere della Sera պարբերականում տպագրված հոդվածում:
Մինչև 2025-ը համաշխարհային հարստության 60 տոկոսը կշրջանառվի 600 քաղաքներում, որտեղ բնակություն կհաստատի 735 մլն ընտանիք, իսկ նրանց` մեկ անձին բաժին ընկնող եկամուտը կկազմի տարեկան 32 հազար դոլար: Սա McKinsey Global Institute ("Urban world: mapping the economic power city")-ի կողմից արված հետազոտության արդյունքների մի փոքր մասն է»,-գրում է պարբերականը. հետազոտությունում ամփոփված են նաև 2000 քաղաքների համար տնտեսական աճի և ժողովրդագրական զարգացման հեռանկարները:
Ուսումնասիրության համաձայն` երկրագնդի ամենահարուստ քաղաքը կլինի Նյու Յորքը, նրան կհաջորդեն Տոկիոն, Շանհայը, Լոնդոնը, Պեկինը: Փարիզը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, Գուանչժոուն` 19-րդն է, Մեխիկոն` 20-րդը:
2025-ին 600 քաղաքների վարկանշային աղյուսակում ընդգրկված կլինեն 136 նոր` զարգացող երկները ներկայացնող քաղաքներ. նրանցից 100-ը կլինեն չինական, ինչպես օրինակ Հարբինը, Շանտոուն և Գույանը, 13-ը` հնդկական` ներառյալ Հայդարաբադն ու Սուրատը, ինչպես նաև 8 լատինաամերիկյան քաղաքներ, այդ թվում` Կանկունը և Բարանկիլյան:
Հոդվածի հեղինակը գրում է, որ այդ 600 քաղաքների ՀՆԱ-ն 2007-2025-ին կավելանա 34 մլրդ դոլարով և կկազմի 64 տրիլիոն մլրդ դոլար:
«Մենք ականատես կլինենք Արևմտյան Եվրոպայի քաղաքների անկմանը`անկախ նրանից, թե նրանք ինչ դերակատարություն ունեն համաշխարհային տնտեսության մեջ այսօր»,-գրում է հեղինակը:

Friday, March 25, 2011

երբ էլ չես մտածում

 Նկարի հեղինակ Տոմա Գինոսյան 
 Նվիրվում է մարտի 24-ին ինքնասպան եղած ընդհամենը 19-ամյա Լիլիթ Դավթյանին 

Wednesday, March 23, 2011

Գիտնականները բացահայտել են շուշանների կոկոնների բացման մեխանիզմը


Գիտնականները բացահայտել են շուշան ծաղկի կոկոնների բացման մեխանիզմը։ Այդ բացահայտման մասին պատմող հոդվածը տպագրվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։
Որպեսզի մանրամասնորեն հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում ծաղկի բացման գործընթացը, հետազոտողները 4,5 օրերի ընթացքում նկարահանել են ջրի մեջ դրված շուշանների կոկոնները։
Գիտնականները հետևել են ծաղկի թերթիկների փոփոխություններին՝ ծայրերի ու կենտրոնական առանցքի վրա նշաններ անելով։ Պարզվել է, որ թերթիկների ծայրերն ավելի արագ են աճում, քան ծաղկի կենտրոնական հատվածը, և արագությունների տարբերության պատճառով կոկոնի վրա ճնշում է գործադրվում, ինչի արդյունքում էլ այն բացվում է։

Ծաղկի թերթիկների տարբեր հատվածների աճի ինտենսիվության տարբերության պատճառով է, որ նրանց վրա բնորոշ ալիքաձև կնճիռներ են առաջանում։ 

Sunday, March 20, 2011

Գիտնական. Մարդն անմահ կդառնա 2045 թվականին


Ամերիկացի գիտնականները պնդում են, որ 2045 թվականին մարդն անմահ կդառնա, միաձուլվելով մեքենաների հետ՝ նա գոյության նոր ձեւ ձեռք կբերի եւ չի վախենա ծերությունից եւ վախից:
Բացի այդ, գիտնականները կարծում են, որ մոտ ժամանակներս համակարգիչները մարդկանցից խելացի կլինեն։ Դա ոչ միայն անխուսափելի է, այլեւ բավական շուտ կպատահի։ Ըստ այդմ, մարդկային  քաղաքակրթության վերջը վրա կհասնի 35 տարի հետո։
Դատելով գիտնականների եզրահանգումներից՝ բիոտեխնոլոգիաները եւ նանոտեխնոլոգիաները մարդուն թույլ կտան մոլեկուլյար մակարդակով ղեկավարել սեփական օրգանիզմը եւ իր շրջապատը։

Friday, March 18, 2011

Մակակաները կարող են լուսանկարներով ճանաչել իրենց ծանոթներին


Մաղրիբյան հասուն մակակաները, որոնք հայտնի են նաև որպես մագոտներ, կարող են լուսանկարներով զանազանել իրենց ծանոթ ցեղակիցներին անծանոթ կենդանիներից։ Նման եզրակացության են եկել գիտնականները՝ հիմք ընդունելով Ֆրանսիայի կենդանաբանական այգիներից մեկում արված ուսումնասիրության արդյունքները։
Հետազոտության ընթացքում մասնագետները կենդանիներին ցույց են տվել այլ կենդանիների լուսանկարներ։ Անգամ առանց լրացուցիչ վարժեցման՝ կապիկները հետաքրքրությամբ են նայել իրենց «եղբայրների» նկարները, ընդ որում՝ իրենց անծանոթ էակների լուսանկարներն ուսումնասիրել են ավելի երկար, քան իրենց ընկերներինը։
Լուսանկարներն ավելի մեծ տպավորություն են թողել երիտասարդ մակակաների վրա՝ միևնույն ժամանակ տարակուսանք առաջացնելով նրանց մոտ։ Շատերը փորձում էին դիպչել նկարներին և ողջունել իրենց «ընկերներին»։
Այս դիտարկումների արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ բազմաթիվ մագոտներ ընդունակ են միմյանց տարբերել լուսանկարներով, և անգամ նրանք, ում դա չի հաջողվում, տարիքի հետ կարող են սովորել դա։

Thursday, March 17, 2011

Explorer 9 առաջին օրերի ընթացքում ներբեռնվել է ավելի քան 2 մլն անգամ


Երեքշաբթի օրը գործարկված Internet Explorer 9 նոր բրաուզերը առաջին օրերի ընթացքում ներբեռնվել է 2,35 մլն անգամ` համաձայն Microsoft ընկերության բլոգի։
Աշխարհի ամենահայտնի բրաուզերը, սակայն, չի կարողացել մոտենալ Firefox 3-ի ռեկորդին, որը 2008թ. գործարկվելուց հետո մեկ օրում ներբեռնվեց ավելի քան 8 մլն անգամ։ Այս ցուցանիշը համաշխարհային ռեկորդ սահմանեց և գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում։

Wednesday, March 16, 2011

Ծիր Կաթինի գալակտիկայում` 50 միլիարդ մոլորակ



Աստղագետները հրապարակել են զեկույց, որի համաձայն, Ծիր Կաթինի (Հարդագողի ճանապարհի) գալակտիկայում կա առնվազն 50 միլիարդ մոլորակ։
Ամփոփելով տիեզերագնացության եւ տիեզերական հետազոտությունների ամերիկյան վարչության (NASA) Կեպլերի աստղադիտակի տվյալները, գիտնականները հայտնել են, որ այդ 500 միլիարդ մոլորակներից առնվազն կես միլիարդը գտնվում են «ոչ շատ տաք եւ ոչ շատ սառը» գոտիներում, որոնք տեսականորեն պիտանի են կյանքի համար։

Մեծամորի ատոմակայանը կարող է դիմանալ առնվազն 9 բալ ուժգնությամբ երկրաշարժերի


Մեծամորի ատոմակայանը կարող է դիմանալ առնվազն 9 բալ ուժգնությամբ երկրաշարժերի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս  մասին հայտարարեց ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը՝ զուգահեռներ անցկացնելով ուրբաթ օրը Ճապոնիայում 8.9 մագնիտուդ հզոությամբ երկրաշարժի արդյունքում վթարված «Ֆուկուսիմայի» եւ Մեծամորի ատոմակայանների միջեւ։
Նրա խոսքով, աշխարհում գոյություն ունեցող բոլոր ատոմակայանները նախագծվում, կառուցվում եւ շահագործվում են ՄԱԳԱՏԷ-ի խիստ վերահսկողության ներքո։ «Այն հարթակը, որի վրա պետք է կառուցվի տվյալ ատոմակայանը, անպայմանորեն սեյսմիկ վտանգի գնահատում է անցնում։ Այս աշխատանքները եւս կատարվում են ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների հսկողությամբ։ Բացառություն չէ նաեւ Մեծամորը, որը տեղանքի եւ մնացած բոլոր չափորոշիչներով համապատասխանում է վերոնշյալ կառույցի բոլոր պահանջներին»,- նկատեց Պետրոսյանը։
Անդրադառնալով ճապոնական երկրաշարժի հետեւանքով այդ երկրի՝ 2,4 մ տեղաշարժվելու փաստին՝ նա նման երեւույթը գրեթե անհավանական համարեց։ «Ճիշտ է, այդ մասին շատ են խոսում, սակայն ինչպե՞ս եք նման բան  պատկերացնում։ Ճապոնական կղզիների տեղաշարժի  մասին լուրը չպետք է «հալած յուղի» տեղ ընդունել։ Եվ վերջապես, ո՞վ , ե՞րբ եւ ինչպե՞ս է այդ տեղաշարժը չափել»,-ամփոփեց «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետը։
Նշենք, որ ուրբաթ օրը Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի արդյունքում պայթյուններ են որոտացել Ճապոնիայի  «Ֆուկուսիմա» ատոմակայանի 1-ին, 2-րդ եւ 3-րդ ռեակտորներում։ Թիվ 4  ռեակտորում հրդեհ է բռնկվել, սակայն հրշեջներն այն կարողացել են մարել։

Monday, March 14, 2011

Google-ը որոնման տիրույթից կհանի անպետք կայքերը


   Google որոնողական կայքի օգտատերերը հնարավորություն են ստացել որոնման տիրույթից դուրս թողնել այն կայքերը, որոնք իրենց պետք չեն։ Այս մասին հաղորդվում է կորպորացիայի բլոգում։
   Որոնման ոլորտից այս կամ այն կայքը հեռացնելու համար բավական է սեղմել Block all ***.com results (արգելափակել բոլոր արդյունքները ***.com կայքից) կոճակը։ Հերթական ռեսուրսի արգելափակումից հետո օգտատերը կարող է փոխել իր որոշումը՝ օգտվելով Manage blocked sites (կառավարել արգելափակված կայքերը) ֆունկցիայից։  Ընդ որում, նշվում է, որ այս ծառայությունը կապված է Google-ում կոնկրետ հաշիվների հետ, ուստի դրանից օգտվելու համար նախ պետք է գրանցվել Google-ում։
   Նորամուծությունը հասանելի կլինի Google-ի բոլոր օգտատերերին մարտի 11-12-ը։ Այն կաշխատի Google Chrome 9, Internet Explorer 8 և Mozilla Firefox 3.5 բրաուզերներով, ինչպես նաև դրանց հին տարբերակներով։

Ատլանտիդան գտնվել է Իսպանիայում, ըստ Հարթֆորդ համալսարանի գիտնականների



Ատլանտիդան իրականում եղել է ոչ թե մայրցամաք, այլ ներկայիս Իսպանիայի տարածքում գտնվող, սակայն ցունամիի հետևանքով ոչնչացված քաղաք։ Նման կարծիք են հայտնել Կոնեկտիկուտի Հարթֆորդ համալսարանի մի խումբ գիտնականներ՝ պրոֆեսոր Ռիչարդ Ֆրոյնդի գլխավորությամբ։
Ջրի տակ անցած քաղաքը ծածկված է ճահիճներով. այդ վայրը հայտնի է իբրև դոնա Աննայի պարտեզ և գտնվում է Կադիս քաղաքից հյուսիս։
Երկրաբաններից և հնագետներից բաղկացած խումբը 2009–2010–ի ընթացքում ուսումնասիրել է այդ տեղանքը՝ օգտագործելով հզոր ռադարներ և ստորջրյա ուսումնասիրությունների համար նախատեսված տեխնոլոգիաներ։
Բացի այդ, Ֆրոյնդի խումբը Իսպանիայում հայտնաբերել է մի շարք «քաղաք–հուշարձաններ», որոնք «Ատլանտիդայի» օրինակով կառուցել են կործանումից փրկված և ողջ մնացած փախստականները։ Հենց այդ հուշարձանների առկայությունն է Ֆրոյդին վստահություն ներշնչել իր ճշմարիտ լինելու հանդեպ։
«Մենք գտել ենք այն, ինչ ոչ ոք երբեք չի տեսել, այդ պատճառով մեր հայտագործությունն արժանի է վստահության, հատկապես՝ հնագիտական տեսանկյունից»,–ասել է գիտնականը։

Friday, March 11, 2011

Դասական համերգ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում


   

 ՀՊՃՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի վերաբացման առիթով ՀՊՃՀ-ի 6-րդ (Горный) մասնաշենքում տեղի կունենա դասական համերգ...

Monday, March 7, 2011

Մարտի 8-ի կապակցությամբ



   Միշտ սիրելի կանայք և աղջիկներ, շնորհավորում եմ ձեր մարտի 8-ը: 
            ...միշտ եղեք գարնան նման սպասվծ ու սիրված...



Thursday, March 3, 2011

CeBIT 2011-ին ներկայացվել է հայացքով կառավարվող առաջին նոթբուքը


Tobii Technology և Lenovo ընկերությունները CeBIT տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացնում են աշխարհում առաջին նոթբուքը, որը կառավարվում է հայացքով: Tobii-ի մասնագետների կողմից մշակված տեխնոլոգիան հիմնված է աչքի համար անտեսանելի ինֆրակարմիր ճառագայթների ու հատուկ տեսախցիկների վրա: Այս մասին գրում է ընկերության պաշտոնական կայքը:
Նոթբուքն ունի նաև ստեղնաշար ու թաչփադ: Իսկ ինովացիոն տեխնոլոգիան թույլ է տալիս հայացքով թերթել էջերը, էկրանի վրա տեղափոխել նկարներն ու անցնել մեկ պատուհանից մյուսը:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, մարտի 1-5-ը Հանովերում անցկացվող ցուցահանդեսին Հայաստանից մասնակցում են «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը և բիզնես վարելու ավտոմատացված համակարգերի արտադրությամբ զբաղվող LimeTech ընկերությունը:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետական արխիվի կայքում հրապարակել է չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) նախկինում գաղտնի պահվող 35 ֆայլ։
Արդեն հնարավոր է ազատորեն դտիել ՉԹՕ–ների հետ իբր կապեր ունեցող կամ նրանց հետևող քաղաքացիական և զինվորական անձանց վկայություններ պարունակող ավելի քան 8000 էջանոց փաստաթուղթը։
Գաղտնազերծված նյութերի զգալի մասը թվագրված է 1997–2005թթ. ընկած ժամանակահատվածով։
Մեծ Բրիտանիայի գիտությունների ակադեմիայի աշխատակիցները դեռ հունվարին համաշխարհային հանրությանը նախապատրաստել էին արտաերկրային քաղաքակրթությունների հետ հանդիպմանը։