Tuesday, May 10, 2011

Տպագիր ընթերցանությունը դիրքերը զիջում է էլեկտրոնայինին


Էլեկտրոնային կրիչներից և սովորական տպագիր աղբյուրներից կատարվող ընթերցանության վրա մարդիկ սկսել են գրեթե նույն ժամանակը ծախսել, ինչը պայմանավորված է պլանշետ օգտագործողների գործոնով, որոնց 52%-ը նախընտրում է էլեկտրոնային ընթերցանությունը: Նման տվյալներ է պարունակում ամերիկյան Gartner գործակալության անցկացրած հարցումը, որին մասնակցել է 1569 մարդ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Իտալիայից և Հնդկաստանից: Ըստ հարցման` անհատական համակարգիչներ օգտագործողների 47%-ը դժվարանում է համակարգչով ընթերցել և նախըտրում է տպագիր գրքերը:
Հարցման տվյալները վկայում են նաև, որ թվային կրիչներով ընթերցանության առաջատարները առավել երիտասարդ օգտագործողներն են: Բացի այդ` տղամադիկ ավելի են հակված էլեկտրոնային ընթերցանությանը, քան կանայք:
Հատկանշական է, որ հարցվածների շուրջ 40%-ը երբևէ չի օգտվել էլեկտրոնային գրքերից (օրինակ` Amazon Kindle-ի ծառայություններից):
Մի շարք փորձագետների կարծիքով` էլեկտրոնային կրիչները զգալի վնաս են պատճառում «թղթային» արդյունաբերությանը, ինչը նկատելի է արդեն ներկայում. ավելի շատ հրատարակություններ են թվայնացվում, թերթերի տպաքանակը անկում է ապրում, իսկ պլանշետների վաճառքների ծավալներն ավելանում են: Ակնկալվում է, որ առաջիկա 5 տարում այս շուկան մի քանի անգամ կաճի` 2015թ. կազմելով $49 մլրդ:

No comments:

Post a Comment