Sunday, May 8, 2011

Թողարկվել է iMac` համալրված FaceTime-ով ու Thunderbolt ինտերֆեյսով


Apple ընկերությունն այսօր թողարկել է iMac համակարգիչ, որը համալրված է քառամիջուկ Intel Core i5 և i7պրոցեսորներով ու Thunderbolt ինտերֆեյսով:
Ընկերության ներկայացուցիչները հաղորդել են, որ նոր համակարգչի կատարողականությունը մեծացվել է 70%-ով: Իրենց հերթին iMac-ում ներդրված FaceTime HD տեսախցիկները թույլ են տալիս անցկացնել բարձր թույլատրությամբ վիդեոկոնֆերանսներ: Իսկ FaceTime ծրագիրը համատեղելի է Mac համակարգիչների, iPhone 4 սմարթֆոնների, ինչպես նաև iPad 2 պլանշետների ու iPod Touch նվագարկիչների հետ:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, պատկերների մշակման արագությունը մեծացվել է AMD Radeon HD գրաֆիկական համակարգի օգտագործման շնորհիվ:
Նոր iMac-ը վաճառքում կհայտնվի շուտով, սակայն գինը դեռևս չի հաղորդվում:

No comments:

Post a Comment