Wednesday, May 11, 2011

Նյու Յորքը ճանաչվել է աշխարհի լավագույն քաղաքը


Նյու Յորքը գրավել է առաջին տեղը Knight Frank խորհրդատվական ընկերության Global Cities Survey-ի աշխարհի լավագույն քաղաքների ցուցակում։
Լավագույն քառյակի մեջ, ինչպես անցյալ տարի, մտել են նաև Լոնդոնը, Փարիզը, Տոկիոն։ Նյու Յորքը առաջինն է ճանաչվել տնտեսական և գիտական ցուցանիշով, երկրորդը՝ քաղաքական, և միայն տասներորդը կենսամակարդակով։
Լավագույն քաղաքների հնգյակը եզրափակում է Բրյուսելը։ Քաղաքական պլանով լավագույն քաղաքը ճանաչվել է Վաշինգտոնը, իսկ կենսամակարդակով՝ Փարիզը։
Global Cities Survey- ցուցակում 6-ից 10-րդ տեղերը զբաղեցրել են համապատսխանաբար Լոս-Անջելեսը, Սինգապուրը, Պեկինը, Տորոնտոն և Բեռլինը։
Ընկերության հետազոտությունը վկայում է, որ քաղաքական ցուցիչով աճ են գրանցել Հյուսիսային Ամերիկայի երկրները, մասնավորապես Սան Ֆրանցիսկոն և Տորոնտոն։

No comments:

Post a Comment