Monday, March 14, 2011

Google-ը որոնման տիրույթից կհանի անպետք կայքերը


   Google որոնողական կայքի օգտատերերը հնարավորություն են ստացել որոնման տիրույթից դուրս թողնել այն կայքերը, որոնք իրենց պետք չեն։ Այս մասին հաղորդվում է կորպորացիայի բլոգում։
   Որոնման ոլորտից այս կամ այն կայքը հեռացնելու համար բավական է սեղմել Block all ***.com results (արգելափակել բոլոր արդյունքները ***.com կայքից) կոճակը։ Հերթական ռեսուրսի արգելափակումից հետո օգտատերը կարող է փոխել իր որոշումը՝ օգտվելով Manage blocked sites (կառավարել արգելափակված կայքերը) ֆունկցիայից։  Ընդ որում, նշվում է, որ այս ծառայությունը կապված է Google-ում կոնկրետ հաշիվների հետ, ուստի դրանից օգտվելու համար նախ պետք է գրանցվել Google-ում։
   Նորամուծությունը հասանելի կլինի Google-ի բոլոր օգտատերերին մարտի 11-12-ը։ Այն կաշխատի Google Chrome 9, Internet Explorer 8 և Mozilla Firefox 3.5 բրաուզերներով, ինչպես նաև դրանց հին տարբերակներով։

No comments:

Post a Comment