Friday, March 18, 2011

Մակակաները կարող են լուսանկարներով ճանաչել իրենց ծանոթներին


Մաղրիբյան հասուն մակակաները, որոնք հայտնի են նաև որպես մագոտներ, կարող են լուսանկարներով զանազանել իրենց ծանոթ ցեղակիցներին անծանոթ կենդանիներից։ Նման եզրակացության են եկել գիտնականները՝ հիմք ընդունելով Ֆրանսիայի կենդանաբանական այգիներից մեկում արված ուսումնասիրության արդյունքները։
Հետազոտության ընթացքում մասնագետները կենդանիներին ցույց են տվել այլ կենդանիների լուսանկարներ։ Անգամ առանց լրացուցիչ վարժեցման՝ կապիկները հետաքրքրությամբ են նայել իրենց «եղբայրների» նկարները, ընդ որում՝ իրենց անծանոթ էակների լուսանկարներն ուսումնասիրել են ավելի երկար, քան իրենց ընկերներինը։
Լուսանկարներն ավելի մեծ տպավորություն են թողել երիտասարդ մակակաների վրա՝ միևնույն ժամանակ տարակուսանք առաջացնելով նրանց մոտ։ Շատերը փորձում էին դիպչել նկարներին և ողջունել իրենց «ընկերներին»։
Այս դիտարկումների արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ բազմաթիվ մագոտներ ընդունակ են միմյանց տարբերել լուսանկարներով, և անգամ նրանք, ում դա չի հաջողվում, տարիքի հետ կարող են սովորել դա։

No comments:

Post a Comment