Հարցրու քո մտքին, քեզ հետ չի պատահե՞լ...
Երբեմն նկատում ես, որ դու կաս և մաս ես կազմում մի անավարտ համակարգի՝ որտեղ քո իրական մտքերը այնքան վատն են համարվում ու դու փորձում ես արդարացնել ինքտ քո մեջ, ծածկել իրականում՝ երբեկ չխոսելով այդ մասին... մտածում ես լուռ, արգելակում ես քո քայլերը... արդյունքում ապրում ես մի կյանք, որը քեզ չի պատկանում: Դա մի դեր է, որը այդպես էլ վերջ չունի այնքան ժամանակ քանի դեռ խխճուկ վերջտ վրա չի հասել...
Կամ պետք է բարձրանալ և համակարգին թելադրել, կամ շարունակել թելադրությունը մինջև վերջին վերջակետը:
Բարձրանալու համար միշտ էլ բարձրունքներ կգտնվեն, մնում է ընտրես քո բարձրունքը...
Հաջորդ տողերը ուղակիորեն չհասկանաս... նրանցում գրված բառերը չէ, որ կոգնեն միտք ստեղծել, քեզ նրանցից ստացված տպավորությունները կուղորդեն դեպի քո բարձրունքը...
Քո առագաստը մեկնարկի դուրս եկավ բաց ծով, դեռ՝ գուցե տասնյակներից ավել շրջաններ առաջ, որոնց դեռ չէր շրջանցել Երկիրը Արևի շուրջ պտտվելիս... հիմա բաց ծովում ես, բայց կապույտի փոխարեն սևն է քեզ շրջապատել, երկնքի ու արևի փայլող սահմանից ոչ մի հուշում չսպասես, գլուխտ այլևս չխոնարհես անծանոթ դրոշների առջև... դու ես ու քո առագաստը, դու նրան ես հարկավոր, նա քեզ... հետևաբար միակ ելքը նրան նվիրվելն է...
No comments:
Post a Comment