Saturday, May 5, 2012

ընտրություններ են... ինչպես վարվել


   Հերթական ընտրություններն են` կրկին ամբիոներից ժպտացին ու ամենավերջին սիրուն մտքերն հիշեցին...
   Լսում ես նրանց թվում է թե ընտրություններից անմիջապես հետո Հայաստանը Բելգիա են սարքելու, բայց դե ընտրություններից հետո Բելգիան  Հայաստանտ կդառնա դու էլ Բելգիայի քաղաքացի կդառնաս ու դա քեզ կուրախացնի...

   Սա իմ երազած համակարգը չէ, ինձ այս թոհ ու բոհը դուր չի գալիս... թող այս անիմաստ բլբլոցնեը ավարտին մոտենան, մարդկանց մտքից ժողովրդավարություն դոգման վերանա, թող հաստատվեն ազնվական կարգեր, արդնանա ցանկությունը լինել ազնիվ, ձգտել ազնվական կոչման... և, որ ամեն քրեական թափթփուկ Ազգաին Ժողով չմտնի ու սեփական բիզնեսը պետական հարցերի հետ չխառնի...


   Ժողովրդավարությունը, որպես այդպիսին, որ դարձել են ամենացանկալի համակարգ, միշտ կմնա բառ... այն երբեկ չի դառնա աշխատող քաղաքական համակարգ, իսկ և հետևապես նրա կողք կանգնածները կամ քնից նոր արթնացածները կլինեն կամ վաղեմի քաղաքական հանցագործները:

   Այն միտքը, որ տարածում են ընտրություններից առաջ՝ «չմասնակցել ընտրություններին չի կարելի, դա... »,- համարում միակողմանի դոգմա... եթե չես տեսնում իդեալին, ապա ինչ տարբերություն Մաքյավելի հերթական, որ սուտասանը կդառնա իշխանություն...


   Ասածս գուցե բոլոր թեկնածուներին չի վերաբերում, ուզում եմ հավատալ այն մտքին, որ  կան այնպիսիները, որոնք իրավունքից բացի պատասխանատվություն էլ կզգան որպես երկրի քաղաքական դեմք...

  Ես կքվեարկեի նրա օգտին, ով ի վիճակի կլիներ ապահովել միասնական բարձր տրամադրություն, և մեր պետությանը կվերադարձներ «համախմբվածի ու խաղաղասերի» կոչումները:



Այս ամբողջը ամփոփված.

  ստել պարզապես չի կարելի... 


Ու ցավում եմ, որ այս կապույտին չի հետևի և ոչ մի այն մեկը, որ կհամաձայնի թեկուզ և նրա իմաստի հետ: 






No comments:

Post a Comment