Thursday, May 17, 2012

Որքա՞ն լավ Դուք կարող եք հետևել հրահանգներին: Հիմա կստուգենք

   Թեստը հանձնելու համար Ձեզ հարկավոր կլինի A4 ֆորմատի մաքուր թուղթ և վայկյանաչափ: Անհրաժեշտ է հետևել բերված 15 հրահանգներին: Ընդամենը կենտրոնացեք և հիշեք, որ ձեր տրամադրության տակ կա ընդամենը 

3 րոպե





Թեստ
(վայրկյանաչափով պահեք 3 րոպե)


1. Կարդացեք ամբողջը, նախքան ինչ որ բան անելը:
2. Մեկ անգամ ևս ընթերվեք վերը բերված դեղին տեքստը:
3. Գրեք Ձեր անունը թղթի վերին աջ անկյունում:
4. Թղթի կենտրոնում գրեք Ձեր ազգանունը:
5. Շրջանակի մեջ առեք Ձեր անունը:
6. Նկարեք 4 շրջանագիծ թղթի վրա Ձեր հայեցողությամբ:
7. Յուրաքանչյուր շրջանագծի մեջ խաչ քաշեք:
8. Ձեր ազգանվան տակը գրեք «բարև աշխարհ»:
9. Խաչ դրեք թղթի, որև է մասում:
10. Նոր նկարված խաչի շուրջը շրջանագիծ գծեք:
11. Էջի հակառակ կողմում բազմապատկեք 6-ը 13-ով:
12. Արագ դասավորեք 95, 98, 96 թվերը ըստ աճման:
13. Ձեր անվան դիմաց գրեք ձեր և ձեր սիրելիի տարիքների գումարը:
14. Եթե կարծում եք, որ մինչ այժմ կատարում եք հրահանգները թղթի որև է ազատ մասում գրեք «Ես դրանց հետևում եմ»:
15. Այժմ երբ վերջացրեցիք ուշադիր կարդալը, կատարեք միայն 3-րդ կետը:






   Ինչպես նկատեցիք առաջին հրահանգում պահանջվեց նախքան որևէ բան անելը պարզապես կարդալ 15 հարցերը, որին հետևողները 15-րդ հրահանգում կնկատերի, որ թեսի միակ պահանջը 3-րդ հրահանգն էր՝ թղթի վերին աջ անկյունում գրել սեփական անունը: Եվ փաստորեն 1-ին հրահանգին հետևողները առանց դժվարության 3 րոպեից էլ քիչ ժամանակում կավարտեին թեստը:


1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete