Thursday, May 10, 2012

դա կպատահի 2034-ից շուտ, Տրանսիլվանիայում








Տարիները կսահեն,
Արցունքները կսառեն,
Ամենը, որ պատրաս եմ նվիրել
Գուցե այդժամ արժեզրկվեն...

Կանգնած կլինենք բարձր,
Օդը խոնավ, պատերը սառը, շուրջը լուռ...
Ռումինական անտառը համբերատար կսպասի
Լսելու համար խոսքերս ուղված քեզ.

«Ցանկանում եմ քեզ պատմել,
Թե իրականում աստղերն ինչու են մարում,
Եվ թե մարդկանց կյանքում իրականը 
Իրականությունից ինչքան է հեռու...
Հավատացած եմ, որ կգիտակցես,
Եվ որ հաստատ կմտքակցես...»

Այդ օրը վերջին անգամ կնկատես մայրամուտը
Տրանսիլվանական ամրոցից...

Երբ տիրապետես իրականությանը,
Կդադարես լինել մարդ...

Ու հանկարծ կգնահատես 
Նախամարդու առավելությունը,
Այն, որ նա այլ կերպ զարգանալու
Հնարավորություն ուներ...

Մտքերտ կսկսեն հերթը խախտել,
Դեմքիտ կհայտնվի մինչ այդ գնահատվող՝ մեծամիտ ժպիտ...
Եվ ամենը այս ու սրանից հետոն կմնա գաղտնի...







No comments:

Post a Comment