Monday, December 31, 2012

շնորհավոր 2013


   Ավարտելով Երկրի «2012» պտույտը Արևի շուրջ 
մտնում ենք Նոր Պտույտ՝ դեպի «2013»...

   Երկրի բնակիչներ շնորհավորում եմ բոլորիս
Ամանորի կապակցությամբ: 
Անկախ ժամային գոտիներից, ջերմ ու բարի 
տրամադրվեք ամենի նկատմամբ...

Հիշեք, որ կատարվում է այն ինչ ցանկանում եք էությամբ...

Բարի 2013 մեզ բոլորիս...






   

Tuesday, December 18, 2012

Shushanna Edilyan - Elegia




Քրոջս առաջին գործի առաջին ձայնագրությունը:
Շնորհավոր քույրիկ:





Friday, December 14, 2012

Չհանձնվել


Դեռ գուցե կա մի բան հանուն որի չպետք է հանձնվել...

Հիշի՛ր՝ դու պարտված չես քանի դեռ չես հանձնվել:




Sunday, December 9, 2012

Լավը, լավը ու միայն լավը


Որ եղանակն էլ լինի համարի հրաշալի,
Ինչ էլ պատահի մտածի միայն լավը,
Միայն լավը, լավը, լավը...
Մտածի համարձակ ու պահիր մտքում:

Ընդհանրապես աշխատիր մտքերտ փոխանցել ոչ բառերով...









Friday, December 7, 2012

Հարաբերություններ հանդեպ «արքունիք»



  Դեռ հնուց ժողովրդական «ավանդություն» է՝ քննադատել «թագավորին», փնովել «թագավորի նշանակած իշխաններին»: Եվ չնայած նրան, որ մինչև մեր օրեր շատ ժողովրդական «ավանդություններ» չհասան, այս մեկը ոչ միայն հասավ այլև մեծ թափով զարգացում ապրեց:
  Փորձելով կռահել քննադատության պատճառները ամենից հավանական եմ համարում այն, որ քննադատողների մոտ որևէ ցանկություն այդպես էլ չի իրականացել: Այդպիսով մեղավորությունը իշխանություններին վերագրելով սերունդներին են ժառանգում «չհարգել թագավորին աշխատությունը»:
  Երբ ժամանակ առաջ Բրիտանիայի արքայազն Հարիի մերկ լուսանկարներով ամսագրերը միլիոնավոր տպաքանակներով վաճառվեցին, երբ այդ նորությունով հագեցած կայքերը միլիարդավոր այցելություններ գրանցեցին, Բրիտանական ոչ մի մամլո ծառայություն իրեն թույլ չտվեց հրապարակել այդ լուսանկարները, պարզ գիտակցելով այն, որ դա կհարվածի Բրիտանիայի աժանապատվությանը ...նրանք հարգում են իրենց արքունիքը և արդյունքում ապրում են հզոր Բրիտանիայում:
  «Ամեն բան փոխադարձ է» արտահայտությունը վստահ չեմ, որ ամենուր է գործում, բայց այս պարագայում իրեն արդարացնում է՝ երբ հարգես քո «թագավորին», երբ մեծարես  քո «թագավորին», հավատա նրան դա ավելի մեծ բավարարություն կպատճառի քան աշխարհում մեկ այլ բան այդ պարագայում: Եվ արդյունքում «թագավորն» ինքը կձգտի լինել սիրված, որը կբերի նրան, որ կսկսվեն կատարվել այն  ցանկությունները, որոնց չկատարված լինելու պատճառով էր առաջացել ատելություննը դեպի «արքունիք»:

Երբ տեսնես, որ գունդը պտտվում է. գունդը կպտտվի:




Sunday, December 2, 2012

միասին բարձրունքում


այն, որ դու կատարյալ ես տիրապետում քո գործին դա դեռ ամենը չէ 
սպասելի արդյունքի համար...

մեծ արդյունքների համար աշխատել հարկավոր է թիմով,
և յուրաքանչյուր անդամ թիմի պետք է պարտավորված զգա
իր թիմակցի համար:
օգնիր թիմակցիտ երբ նկատում ես անհրաժեշտությունը...
այլապես քո պլանները ևս կկործանես:



Wednesday, November 28, 2012

The Knight Evade SUV Military Vehicle



Աշխարհի ամենաապահով զրահամեքենան, ենթադրում եմ. աշխարհի ամենավտանգավոր մարդկանց համար...








Tuesday, November 27, 2012

Փորձել ես նկատել այն





Նկատիր այն ինչն անգամ իրական չէ 

      ու գուցե ցանկություն առաջանա իրականություն դարձնել այն...






Saturday, November 24, 2012

Ամեն բան սկսվեց այստեղից...



20-րդ դարի սկզբին պատահծը Երկրի երակները սրսկեց հայերով...
Այսօր դժվար թե կգտվի մեր մոլորակի այնպիսի միջորեական, 
Որ հայը հատած չլինի, և թեպետ
Դժվար է պատկերացնել 1900-ականների սկզբերը այս ազգի համար,

Այնուամենայնիվ հայերը հատեցին ներկան և համեմատ աշխարհի մյուս շատ Ազգերի բավականին արագ  փորձում են հզոր ու կայուն հայրենիք կառուցել...

Մի դժգոհե՛ք հայեր, մի հիասթափվե՛ք պատահած անկարգություններից,
Դա մի փուլ է, որ կանցնի, 
Եղեք համբերատար ու մնացեք ազնիվ ինքներտ ձեր առջև:

Մեծ հարգանքով մոտեցիր մայթում պատահած անցորդին,
Դու և նա և մյուսը հաջորդ մայթում պատահած
Մեծ հաշվով նույն գործն էք անում՝
Կառուցում ենք ձեր երկիրը և արդյունքում կառուցվում է 
Արդեն մեծ Երկիրը:


Tuesday, November 20, 2012

աշխարհից հեռու, աշխարհի կենտրոնում




տեսնես ժամանակներ հետո 
անցյալում մնացաց այս օրերից գոնե մեկը կհիշե՞մ,
լճացած հիշողություններից գոնե մեկը կայցելի՞...

լքված տիեզերքում ապագան ինչես են նկարում․․․


տպավորություն կիջնի, որ դրական էլ ոչ մի թիվ չկա,
անցյալից բացի էլ ոչ մի ժամանակ չկա, չի լինի...

ծարավտ սեփական արցունքները կհագեցնեն,
բարեկամներից միայն քամին կայցելի, 
այդքան ժամանակ ներկան անցյալում կթաղես՝
ու հավանաբար էլի չես հիշի...

հարցերիտ պատասխան նոր հարցեր կծնվեն,
ու ժամանակ հետո ժամանակը քեզ կլքի...







Saturday, November 10, 2012

համեցի հայելու մոտ



   Սիցիլիական հին պատմություն եմ հիշում,- «ժամանակներ առաջ Սիցիլիա կղզում արտասովոր մի մարդ էր ապրում: Նա օժտված էր մի հատկությամբ՝ այն էր, որ երբ երկար էր նայում մեկ այլ մարդու աչքերի մեջ այդ մարդը կարճ ժամանակ հետո վերջ էր տալիս իր կյանքին: Սկզբում «արտասովորը» չգիտեր այդ մասին, իսկ երբ իմացավ սկսեց դա օգտագործել մարդկանց դեմ ի հարստություն իրեն:
   Անցան ժամանակներ, նա կուտակեց հսկայական հարստություններ: Հարստության հետ զուգահեռ նա ձեռք բերեց մի «հիվանդություն»՝ ամեն օր նոր կոստյում գնելու՝ դեռ մանկուց միշտ ցանկացած, և ամեն օր տուն վերադառնալուց հայելու մեջ ինքն իրենից գոհ նայում էր իրեն՝ նոր կոստյումի մեջ... գնալով ավելի երկար ու երկար: Հերթական օրն էլ նա գնել էր իր նոր կոստյումը և տուն դառնալուն պես զմայլվում էր իրենով հայելու առաջ... ստացվեց այնպես, որ հայացքների փոխանակությունը հայելու հետ ձգվեցին ու նա... սպանեց ինքն իրեն իր հայացքով»:

  Քանի դեռ նա փառքի ցուցակներում աչքի չէր ընկել, նա երկար չէր նայում իրեն հայելու մեջ, իսկ երբ բարձրացավ փառքի աստիճաններով ցանկությունը հայելում իրեն նայելու մեծացավ և արդյունքում սպանցեց սեփական զենքով՝ իր հայացքից:



Saturday, November 3, 2012

նոր Երաժշտություն


Ամեն արևի հետ օրվա, կայցելի հիշեցումը բնականի՝

Պատրաստելու համար անսահմանը բավարար է և հասկացված սահմանափակը,
Եվ որպեսզի այն լինի նորը, դեռ չստեղծվածը
Անհրաժեշտ է ծանոթ չլինել արդեն եղածներին...






Saturday, October 13, 2012

ԵՐԵՎԱՆ 2094 / YEREVAN 2094



Երևանը 2094 տարեկան է

Շնորհավոր ծննունդտ իմ քաղաք...




երկու ճանապարհ



հիմա վրան ես Երկրի, 
...
հանուն նպատակի՝ գերագույն, պետք է անես ...,
ունես առաջադրանք, երբե՛կ չշեղվես,
նրանց մեղադրանքները չլսես
ժամանակն է քո միակ ընկերը,
նա կարդարացնի քեզ:
կենդանի թող միակ ցանկությունը այն բոլորից, 
որ միակ ընկերտ 
չլինի այնքան համբերատար:

ճանապարհները երկուսն են լինում ամեն ակնթարթ՝
մեկը անելու, մյուսը չանելու:

քո ընտրությունից հետ չկանգնես...





Wednesday, October 10, 2012

արժեք...


Բնությունը իր ամեն օղակին բնազդի տեսքով գոնե մի նպատակ պարտադրել է,
Բույսերին, կենդանիներին ու մնացաց ամենին...
Քիչ թե շատ մտավոր հնարավորություններ տալով մարդ տեսակին
Նպատակները ընտրելու հնարավորությունը թողել է նրա հաեցողությանը...

Ունեցիր նպատակ, արժևորիր կյանքտ:

Մարդկանց գնահատիր իրենց նպատակներով...
Ու որքան հեռուէ նրա նպատակը 
Այնքան ավելի մեծ հարգանքով վերաբերվիր այդ անձին:
Ու երբեմն էլ անգամ հաշվի չառնես, որ բարի չեն լինի դրանք...








Monday, October 8, 2012

System of a Down - Soldier Side


Dead men lying on the bottom of the grave
Wondering when savior comes, is he gonna be saved
Maybe you're a sinner into your alternate life
Maybe you're a joker, maybe you deserve to die

They were crying when their sons left
God is wearing black
He's gone so far to find no hope
He's never coming back

They were crying when their sons left
All young men must go
He's come so far to find the truth
He's never going home

Young men standing on the top of their own graves
Wondering when Jesus comes, are they gonna be saved
Cruelty to the winner, bishop tells the king his lies
Maybe you're a mourner, maybe you deserve to die

They were crying when their sons left
God is wearing black
He's gone so far to find no hope
He's never coming back

They were crying when their sons left
All young men must go
He's come so far to find the truth
He's never going home


Welcome to the soldier side
Where there is no one here but me
People all grow up to die
There is no one here but me

Welcome to the soldier side
There is no one here but me
People on the soldier side
There is no one here but me


Friday, October 5, 2012

Ուրվականի հոգիներ...



   ...անցյալից հեռացած ու ներկան նրա պարանոցին փաթաթելով ապրում են նրանք, 
դատելու նրանց՝ անհրաժեշտություն չկա, ուշադրություն մի դարձրու, 
եթե անգամ իրեն շատ կարևոր համարող ուրվականի հանդիպես...

Երբ նրանց մեջ ինչ-որ բան չհավանես. չկարծես թե ուղված է դա քո դեմ... 
Նրանք օգնության կարիք ունեն՝ 
արժեքները վերականգնելու կամ երբեմն էլ բացահայտելու... 










Thursday, September 27, 2012

Հաճելի երևույթ մեր քաղաքում



Երևանի ծառերը պատրաստվում են ձմռանը... 
Կցանկանաի իմանալ ում մտքով է հետաքրքիր այս միտքը անցել,
Ծառերին՝ հագուստ....

Lucky...




she's name is Lucky... )

Friday, September 7, 2012

Rolls-Royce



Rolls-Royce is a luxury car that is very interesting, but it adds a greater impression of this car because more beautyful, on the bunper Bentley-esque, back bunper extended, modified side skirts, a trunk-mounted spoiler and LED daytime lights running.dan supported by 24-inch wheels add Renovatio that this car even more powerful. Rolls-Royce Phantom EW is using 6.75-liter V12 engine with453 hp (460 kW PS / 338) and 720 Nm (531 lb-ft) of torque. This allows the car to accelerate from 0-100 km / h in 6.1 seconds and a top speed of 240 km / h (150 mph).
Rolls-Royce Phantom EW was launched by Wald International.
Source: Wald International.
















Monday, September 3, 2012

Զենֆիրա Մարտիրոսյան / Zenfira Martirosyan




Ուղակի մարդկանց համար... Զենֆիրայի կողմից



***

Ես չեմ, որ սերը պիտի սահմնեմ, բայց Իմ ու Քո սերը պիտի սահմանեմ....մանրուք... չհաշտվող մտքեր....օրեր անսեր:
Եթե սիրում ես պիտի հանդուրժես...մտքիցդ ծածուկ,կամքիցդ անկախ,պիտի որ հանդուրժի հոգիդ.....
Չեն սիրում այսպես.......արի կոչենք, ինչ կուզես ,,,միայն ոչ ՍԵՐ: 
Քեզ եմ հարցնում.
- Սիրու՞մ են այսպես :




***
Հա', հա' հաստատ...
Ճարպկորեն երկյուղից ենք դիմակ հագնում,
Ճոխ փայլ ենք մեզ հաղորդում:
Որ բնավ էլ մեզ ծանոթ չէ` ծպտյալն այդ շինծու ...

Հանի'ր դիմակդ մենության մեջ :
Կանգնի'ր քո դիմաց ճակատդ բաց:
Մո'տ եղիր քո անհատին:
Տե'ս մերկությունը` ազատության:


***
Նյութապաշտ եմ չեմ ստի, բայց սարսափում եմ ինչու՞ "հրճվանքի բանալին" պետք է լինի այդ` գրողի տարած, հատուկ ներկով ներկված, թուղթը ու դրա հետևանքները:


***
Տաքի մեջ սառնն ենք տենչում ու շղթայվում:
Կյանքը խաբեբա է թվում
Առևտրականի կրքով լցվում
Տեսիլքնել ենք առ ու ծախի դնում
ՈՒ բարձրից կցածրանանք
Ցածրից էլ կցածրանանք
Միայն կառչենք այդ խաբկանքից
Ո'Ւ մոխրացնենք իրակնին:


***
‎"Կյանքի քաղաքականություն"

Սողացե'ք մեկդ մյուսի մոտ, հենց այնպես ինչպես` օձ:
Խաբեք , խաբվեք` լպիրշ խոսքով:
Հուզեք , հուզվեք` կեղծ հայացքով:
Ուզածներիդ հասեք իսկույն....

Սակարկեք "էժանն" էլ անգամ:
Հիմա "մոդա" են սրանք:

Մի խորհուրդ` մնացեք անկեղծ, նուրբ ու մաքուր... 
Սա է արժեքը մարդու.


***
Մ՛ի ասա ճանաչում ես ինձ...

Մարդը ինքն է առեղծվածը` առեղծվածի,
Խառնիչը` ներդաշնակի,
Վատնիչը` կյանքի:

Լսի՜ր...

Հյուսվում է անձումս
Բաբախյունը` քարացածին, 
Բուրմունքը` գարշահոտին,
Սանձարձակը `սովորույթին,
Խավարը` կրքին,
Սերը` ստվերին:

Մի ՜ ասա թե՛ ճանաչում ես ...
Միայն արտաքինս գիտես:




Saturday, September 1, 2012

Ամոթ Հունգարիա

   Երեկ երեկոյան ցավով տեղեկացա, որ Գուրգեն Մարգարյանի գործով Հունգարիայում ցմահ ազատազրկված մարդասպանին ազատություն է շնորհել ժամանակը: Մի պահ կտրվելով ամեն տեսակի քաղաքական երանգներից, դատելով սառը ստացվում է, որ Երկրի ամենաքաղաքակիրդն իրեն համարող աշխարհամասում կարելի է երիտասարդ մորդել և հերոսացվել մի ողջ ազգի կողմից նախագահի մակարդակով... Թող ների ինձ ժամանակը, բայց շարունակելով դատել սառը հասա մի եզրահանգման՝ Եվրոպան հանձինս Հունգարիայի «Պոռնիկ է» (ընդ որում մեծատառով քանի, որ բավականին թանկ վաճառեց իրեն՝ $3.77 billion), իսկ ոչ բարով մեր հարևվանները ծանր հոգեկան բարդություններով՝ ընդ որում անբուժելիի սանդղակն հաղթահարած, անհույս քաղաքական ագիտացիայի մեջ սուզված ուղեղներ, որոնց մտավոր առողջ բանականությունը վերականգնելը շատ ավելի թանկ կնստի քան Կասպիանի ողջ նավթային հարստություն է...

  Այնուամենայնիվ որոշակիորեն հետևելով նորություններին, լիովին բավարարված եմ մեր նախագահի՝ Սեռժ Սարգսյանի կտրուկ հայտարարությամբ: Այո՛, մեզ նման փողոցային  բարեկամներ հարկաոր չեն թեկոզ և եվրոպացի:


   Շարունակելով հետևել միջազգաին լրահոսին առաջինը փորձեցի Google-ում Hungary բառը հավաքել և ինչպես տեսնում եք նկարում հենց 2-րդ արդյունքից բերում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը խզզել է դիվանագիտական կապերը այդ երկրի հետ...



   Իսկ հետո ինձ առավել հետաքրքրեց ամերիկյան և արաբական լրատվության արձագանքը: Արաբականում ոչինչ չգտա ու կարծես թե նրանք Հունգարիա պետություն չեն էլ ճանաչում, իսկ ամերիկյանում՝ mail.com հանդիպեցի շատ մանրամասն ու սառը դատողությամբ նյութի...
 http://www.mail.com/int/news/europe/1532272-azerbaijan-pardons-frees-convicted-killer.html#.1258-stage-subhero1-4
ի դեպ սա օրվա 4 գլխաոր նյութերի մեջ էր համակարգված:

 

Thursday, August 23, 2012

Ֆրակտալ / Fractal

Ֆրակտալները դրանք մաթեմատիկական որոշակի «գեղեցիկ» ֆունկցիաներ են, որոնք գրաֆիկորեն արտապատկերելուց ստացվում են բերված պատկերների նմանությամբ և հետևապես նմանատիպ տրամաբանությամբ: Ֆրակտալների ուսումնասիրությունը չունի երկար պատմություն, իսկ նրանց կիրառությունները առայժմ սահմանափակվում են համակարգչային գրաֆիկակայում: Ենթադրում եմ, որ շատերին կհետաքրքրի բերված պատկերները, դուք նրանց կարող եք բավականին մեծ չափերով ներբեռնել: 

Իսկ, եթե հետաքրքրեց ընդհանրապես «ֆրակտալ» թեման, ապա Googl-ը կարծում եմ չի հրաժարվի ձեզ օգնելուց, դիմեք նրա օգնությանը ... :)))
Իսկ ես հավանաբար կրկին կանրադառնամ այս թեմային, հատկապես գոնե այն բանի համար, որ հենց նրանք են պատրաստվում լինել իմ դիպլոմաինի թեման...
Իհարկե մի փոքր կատակով անրադարձա այժմ նրանց ու հավանաբար այն բանի համար, որ ինքս էլ առայժմ շատ բաներ չգիտեմ նրանց մասին, բայց զգում եմ, որ նրանք մեծ գաղտնիք ունեն ու դա... առայժմ չգիտեմ...