Monday, September 3, 2012

Զենֆիրա Մարտիրոսյան / Zenfira Martirosyan




Ուղակի մարդկանց համար... Զենֆիրայի կողմից



***

Ես չեմ, որ սերը պիտի սահմնեմ, բայց Իմ ու Քո սերը պիտի սահմանեմ....մանրուք... չհաշտվող մտքեր....օրեր անսեր:
Եթե սիրում ես պիտի հանդուրժես...մտքիցդ ծածուկ,կամքիցդ անկախ,պիտի որ հանդուրժի հոգիդ.....
Չեն սիրում այսպես.......արի կոչենք, ինչ կուզես ,,,միայն ոչ ՍԵՐ: 
Քեզ եմ հարցնում.
- Սիրու՞մ են այսպես :




***
Հա', հա' հաստատ...
Ճարպկորեն երկյուղից ենք դիմակ հագնում,
Ճոխ փայլ ենք մեզ հաղորդում:
Որ բնավ էլ մեզ ծանոթ չէ` ծպտյալն այդ շինծու ...

Հանի'ր դիմակդ մենության մեջ :
Կանգնի'ր քո դիմաց ճակատդ բաց:
Մո'տ եղիր քո անհատին:
Տե'ս մերկությունը` ազատության:


***
Նյութապաշտ եմ չեմ ստի, բայց սարսափում եմ ինչու՞ "հրճվանքի բանալին" պետք է լինի այդ` գրողի տարած, հատուկ ներկով ներկված, թուղթը ու դրա հետևանքները:


***
Տաքի մեջ սառնն ենք տենչում ու շղթայվում:
Կյանքը խաբեբա է թվում
Առևտրականի կրքով լցվում
Տեսիլքնել ենք առ ու ծախի դնում
ՈՒ բարձրից կցածրանանք
Ցածրից էլ կցածրանանք
Միայն կառչենք այդ խաբկանքից
Ո'Ւ մոխրացնենք իրակնին:


***
‎"Կյանքի քաղաքականություն"

Սողացե'ք մեկդ մյուսի մոտ, հենց այնպես ինչպես` օձ:
Խաբեք , խաբվեք` լպիրշ խոսքով:
Հուզեք , հուզվեք` կեղծ հայացքով:
Ուզածներիդ հասեք իսկույն....

Սակարկեք "էժանն" էլ անգամ:
Հիմա "մոդա" են սրանք:

Մի խորհուրդ` մնացեք անկեղծ, նուրբ ու մաքուր... 
Սա է արժեքը մարդու.


***
Մ՛ի ասա ճանաչում ես ինձ...

Մարդը ինքն է առեղծվածը` առեղծվածի,
Խառնիչը` ներդաշնակի,
Վատնիչը` կյանքի:

Լսի՜ր...

Հյուսվում է անձումս
Բաբախյունը` քարացածին, 
Բուրմունքը` գարշահոտին,
Սանձարձակը `սովորույթին,
Խավարը` կրքին,
Սերը` ստվերին:

Մի ՜ ասա թե՛ ճանաչում ես ...
Միայն արտաքինս գիտես:




No comments:

Post a Comment