Saturday, September 1, 2012

Ամոթ Հունգարիա

   Երեկ երեկոյան ցավով տեղեկացա, որ Գուրգեն Մարգարյանի գործով Հունգարիայում ցմահ ազատազրկված մարդասպանին ազատություն է շնորհել ժամանակը: Մի պահ կտրվելով ամեն տեսակի քաղաքական երանգներից, դատելով սառը ստացվում է, որ Երկրի ամենաքաղաքակիրդն իրեն համարող աշխարհամասում կարելի է երիտասարդ մորդել և հերոսացվել մի ողջ ազգի կողմից նախագահի մակարդակով... Թող ների ինձ ժամանակը, բայց շարունակելով դատել սառը հասա մի եզրահանգման՝ Եվրոպան հանձինս Հունգարիայի «Պոռնիկ է» (ընդ որում մեծատառով քանի, որ բավականին թանկ վաճառեց իրեն՝ $3.77 billion), իսկ ոչ բարով մեր հարևվանները ծանր հոգեկան բարդություններով՝ ընդ որում անբուժելիի սանդղակն հաղթահարած, անհույս քաղաքական ագիտացիայի մեջ սուզված ուղեղներ, որոնց մտավոր առողջ բանականությունը վերականգնելը շատ ավելի թանկ կնստի քան Կասպիանի ողջ նավթային հարստություն է...

  Այնուամենայնիվ որոշակիորեն հետևելով նորություններին, լիովին բավարարված եմ մեր նախագահի՝ Սեռժ Սարգսյանի կտրուկ հայտարարությամբ: Այո՛, մեզ նման փողոցային  բարեկամներ հարկաոր չեն թեկոզ և եվրոպացի:


   Շարունակելով հետևել միջազգաին լրահոսին առաջինը փորձեցի Google-ում Hungary բառը հավաքել և ինչպես տեսնում եք նկարում հենց 2-րդ արդյունքից բերում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը խզզել է դիվանագիտական կապերը այդ երկրի հետ...



   Իսկ հետո ինձ առավել հետաքրքրեց ամերիկյան և արաբական լրատվության արձագանքը: Արաբականում ոչինչ չգտա ու կարծես թե նրանք Հունգարիա պետություն չեն էլ ճանաչում, իսկ ամերիկյանում՝ mail.com հանդիպեցի շատ մանրամասն ու սառը դատողությամբ նյութի...
 http://www.mail.com/int/news/europe/1532272-azerbaijan-pardons-frees-convicted-killer.html#.1258-stage-subhero1-4
ի դեպ սա օրվա 4 գլխաոր նյութերի մեջ էր համակարգված:

 

No comments:

Post a Comment