Tuesday, November 20, 2012

աշխարհից հեռու, աշխարհի կենտրոնում




տեսնես ժամանակներ հետո 
անցյալում մնացաց այս օրերից գոնե մեկը կհիշե՞մ,
լճացած հիշողություններից գոնե մեկը կայցելի՞...

լքված տիեզերքում ապագան ինչես են նկարում․․․


տպավորություն կիջնի, որ դրական էլ ոչ մի թիվ չկա,
անցյալից բացի էլ ոչ մի ժամանակ չկա, չի լինի...

ծարավտ սեփական արցունքները կհագեցնեն,
բարեկամներից միայն քամին կայցելի, 
այդքան ժամանակ ներկան անցյալում կթաղես՝
ու հավանաբար էլի չես հիշի...

հարցերիտ պատասխան նոր հարցեր կծնվեն,
ու ժամանակ հետո ժամանակը քեզ կլքի...







No comments:

Post a Comment