Saturday, November 10, 2012

համեցի հայելու մոտ



   Սիցիլիական հին պատմություն եմ հիշում,- «ժամանակներ առաջ Սիցիլիա կղզում արտասովոր մի մարդ էր ապրում: Նա օժտված էր մի հատկությամբ՝ այն էր, որ երբ երկար էր նայում մեկ այլ մարդու աչքերի մեջ այդ մարդը կարճ ժամանակ հետո վերջ էր տալիս իր կյանքին: Սկզբում «արտասովորը» չգիտեր այդ մասին, իսկ երբ իմացավ սկսեց դա օգտագործել մարդկանց դեմ ի հարստություն իրեն:
   Անցան ժամանակներ, նա կուտակեց հսկայական հարստություններ: Հարստության հետ զուգահեռ նա ձեռք բերեց մի «հիվանդություն»՝ ամեն օր նոր կոստյում գնելու՝ դեռ մանկուց միշտ ցանկացած, և ամեն օր տուն վերադառնալուց հայելու մեջ ինքն իրենից գոհ նայում էր իրեն՝ նոր կոստյումի մեջ... գնալով ավելի երկար ու երկար: Հերթական օրն էլ նա գնել էր իր նոր կոստյումը և տուն դառնալուն պես զմայլվում էր իրենով հայելու առաջ... ստացվեց այնպես, որ հայացքների փոխանակությունը հայելու հետ ձգվեցին ու նա... սպանեց ինքն իրեն իր հայացքով»:

  Քանի դեռ նա փառքի ցուցակներում աչքի չէր ընկել, նա երկար չէր նայում իրեն հայելու մեջ, իսկ երբ բարձրացավ փառքի աստիճաններով ցանկությունը հայելում իրեն նայելու մեծացավ և արդյունքում սպանցեց սեփական զենքով՝ իր հայացքից:



No comments:

Post a Comment