Sunday, June 19, 2011

Մահաթմա Գանդի


   Շատ մարդիկ են եղել , որոնք կարողացել են փոխել աշխարհը, բայց  նրանցից շատ քչերն են ունեցել  ոգի, ուժ ու կամք, որն այնքան խորթ է այսօրվա աշխարհին և երբեմն գալիս ես այն եզրահանգման, որ նրանք այս աշխարհ են եկել այլ աշխարհից: Նրանցից էր Մահաթմա Գանդին:
11 տարի առաջ BBC հեռուստաընկերությունը հարցում անցկացրեց, թե ո՞վ է «հազարամյակի մարդը»:
   Ըստ հարցման արդյունքների «հազարամյակի մարդ» ճանաչվեց Մահաթմա Գանդին, երկրորդ հորիզոնակը զբաղեցրեց Լեոնարդո Դա Վինչին, իսկ ահա երրորդ հորիզոնականում  Հիսուս Քրիստոսն է:
   1869 թվականի հոկտեմբերի  2-ին Հնդկաստանի ծովափնյա Պորբանդար քաղաքում է լույս աշխարհ է եկել Մոհանդաս Կարամչանդ Գանդին:  Գանդիների ընտանիքը  ապահովված էր , և  երեխաները  լավ կրթություն ստանալու հնարավորություն ունեին: Եվ ահա 19 տարեկանումԳանդին ուղևորվում է Լոնդոն` այնտեղի համալսրանում  իրավաբանություն ուսումնասիրելու: 1891 թվականին նա վերադառնում է հայրենիք` մասնագիտությամբ աշխատելու: Սակայն,  1893 թվականին Մոհանդասը իրավաբանական աշխատանք է գտնում Հարավային Աֆրիկայում ,  մեկամյա պայմանագիր է ստորագրում  և ուղևորվում այնտեղ:
Հարավային Աֆրիկան այդ ժամանակաշրջանում  բրիտանացիների ենթակայության ներքո էր գտնվում: Փորձելով պաշտպանել  իր իրավունքները Գանդին` իր համար անսպասելիորեն,  ենթարկվում է տեղի իշխանությունների հարձակմանը և տեսնում է, որ այդպիսի հարձակման ենթարկվում են բոլոր բնակիչները: Գանդին սկսում իր և տեղացիների իրավունքների պաշտպանության գործընթացը  և միայն 21 տարի անց  է հասնում  հաջողության:
   Գանդին սկսում է մշակել  սկզբունքներ, որոնք հիմնված էին արիության, արդարության և  ոչ բռնության վրա, որն էլ անվանում է «Սատյագրախա»: Նա գտնում էր, որ նպատակին հասնելու միջոցներն ավելի կարևոր են, քան ինքը`  նպատակը: Այս հասկացությունը օգնեց Հնդկաստանին ձեռք բերել անկախություն և ազատության գաղափարախոսությունը ևս մեկ անգամ բարձրաձայնվեց ողջ աշխարհում: Գանդիին այս ամենի համար կոչում էին նաև վեհանձն, իսկ  Հնդկաստանում նրա  Bapu, այսինքն` Հայր էին անվանում:
   1915 թվականին Գանդին վերադառնում է հայրենիք`  Հնդկաստան: 15 տարվա ընթացքում  նա դառնում Հնդկաստանի ազգայնական շարժման առաջնորդը: Օգտագործելով «Սատյարգրախայի» սկզբունքները` Գանդինգլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայիդեմ: Բրիտանացիները հաճախ ձերբակալում էին Գանդիին` Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար: Ըստ Գանդիի, եթե ազատազրկման համար հիմք կա, ապա բանտում նստելը ազնիվ է: Գանդին իր քաղաքական գործունեության ընթացքում  7 տարի է անցկացրել բանտում:
   Գանդին շատ հաճախ դիմում էր նաև ծայրահեղ քայլերի: 1948 թվականի հունվարի 13-ին, երկրում բախումներ են տեղի ունենում , և  Գանդին հացադուլ է հայտարարում: Հինգ օր անց ընդիմադիրները խոստանում են դադարեցնել պայքարը և Գանդին ընդհատում է հացադուլը: Հացադուլից 12 օր անց մոլեռանդ-հինդու Նատխուրամ Գոդզեն` Գանդիի հակառակորդը, 3 անգամ կրակում է Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին: Գանդին, մահամերձ վիճակում , շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին: 1948 թվականի հունվարի  30–ին 78 տարեկան հասկում Մահաթմա Գաննդին` ժպիտը դեմքին,  հեռանում է այս աշխարհից:
   Ահա բռնութամբ միայն կյանքից հեռացավ  ազատության, իրավունքների և ոչ բռնության ջատագովը` Գանդին: Ամեն տարի նրա ծննդյան օրը Հնդկաստանում ազգային տոն է, իսկ ահա աշխարհում` բռնության դեմ պայքարի միջազգային օրն է նշվում: Նա ապրել է չափազանց համեստ կյանքով, կրել է հնդկական ավանդական dhoti: Նույնքան համեստ էր նաև քաղցը հագեցնելու հարցում: Նա ընդունում էր գերազանցապես բուսական սնունդ, հաճախ էլ ոչինչ չէր ուտում  ինքնամաքրման և սոցիալական բողոքի համար: Ուստի, զարմանալի չէ, որ տարեց  հասակում Գանդին կշռվում էր 45 կգ:
   Գանդիի նոթերից.

   ^ Սկզբում քեզ անտեսում են, հետո քեզ ծաղրում են, հետո պայքարում են քեզ հետ , հետո դու հաղթում ես:
   ^ Դուք պետք է լինեք այն փոփոխությունը, ինչը դուք ուզում եք տեսնել աշխարհում:
   ^ Ինչ էլ որ անեք, դա բավարար չի լինի, բայց շատ կարևոր է, որ դուք դա անեք:
   ^ Աստված  չունի  կրոն:




 Հ.Գ.Ալբերտ Էնշտեյն. «Հնարավոր է, որ հետագա սերունդները արդեն չհավատան, որ նման մարդը` սովորական միս ու արյունից, քայլել է այս երկրի վրա»…
Նյութը ըստ  http://blog.liberal.am-ի:

1 comment: