Thursday, June 16, 2011

ՄիԱբԱնՈՒթՅուՆ «ԻԴԵԱԼ»-ի

      Դուք գիտեք պատասխանը, բայց հարցնում եք,
    Դուք գիտեք պատասխանը, բայց շարունակում ե՛ք,
   Դուք գիտեք, որ ապագայի միակ պատասխանատուն
 Ժամանակն է, այլ ոչ սին մտքերով վերբեռնված գերբնականը:


Գլխիցտ հանի՛ր


 Բավական է, էլ չի կարելի՛, արդեն ինչքա՞ն,
  Հարց տո՛ւր քեզ, ո՞վ է քո գլխիտ տերը,
   Ինչպե՞ս ու ի՞նչ է իրականում քո մտքինը,
    Ո՞վ է քո նպատակի տերը,
     Ու դու հանձնվում ե՞ս, բայց գիտե՞ս, որ այդպես
      Դու պարզապես կործանվում ես...


               Հա, հանկարծ դու պարզեցիր, որ նպատակ չունե՞ս,
Գուցե նկատեցիր, որ մենակ ե՞ս
       Մտքովտ անցավ վրեժ լուծե՞լ,
                          Հո դու հիմար չե՞ս, չփորձե՛ս,
      Վերագտիր քո նպատակը,
                               Հստակեցրու դրան հասնելու մեթոդները:
Ըը..........ն.. ու վերջ ամեն բան պարզ է ու հստակ
 Դու վերագտնում ես քեզ,
           Դու առաջ ես շարժվում ժամանակի միջով և ահա


                                                                                         Նպատակտ տեսնում ես իրագործված,
Ինչ որ բան այնպես չէ՞ր, այսպես չէիր ցանկացել սկզբում, լավ հիշի՛ր...
                   Երբ սլանում էիր ժամանակի միջով ոչինչ չես փոխե՞լ...
                 
                                                       Այն դեռ նու՞յն էր ինչ թվում էր,
                                           Բայց դե դա չէ իրականը...


                Դու դա ծափերի համար էիր անում խոստիվանի՛...
            Ցանկանում էիր ու ստացար... հիմա ծափահարում են գոնե խոնարհվի՛ր...
                      Դու խոնարհվեցիր, բայց ոչ այն բանի համար, որ քեզ խնդրեցի
      Պարզապես այդպես ինքտ էլ նկատեցիր, որ ծափերը կերկարեն,


              Ես հիասթափված եմ... դու պարտված...
                     Ծափերը անմար չեն ու դու էլ պետք չես նրանց ով ծափահարեց
                          Ու գիտես ինչո՞ւ, որովհետև ձանձրացրել ես թեկուզ և ամենալավն ես...


Կրկին վրեժի միտք... կասեի կրկին հիմարություն...
       Հավաքիր քեզ... ինքտ քեզ հավաքիր ու ամփոփվիր...      
             Դու ես քո ապագայի տերը ու քեզ մի բան է պե՛տք,
                  Էլ սխալվելու իրավունք չունես, էլ բեմ չբարձրանաս
 Այնտեղ չէ որ քեզ սպասում են... ինքտ ես քեզ սպասում
       Ափսոս ժամադրության վայրի անունը ինձ չես ասել...
              Լռել ես, երբ պետք էր խոսել,
                                          Ինձ չես ասել, բայց ես գիտեմ
      Դու զարմանում ե՞ս, ախր ես ինքն եմ ԻԴԵԱԼԸ
Իսկ ժամադրության վայրը,
          Որոնումներիտ հանգրվանը,
         Դա ինքն է ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Գտիր նրան դու գիտես նաև ճանապարհը դրան հասնելու, 


Բայց արագացրու, ժամանակի միջով դեմքտ չփոխվի
Հակառակ դեպքում գուցե նա չճանաչի...      

  
     
       

No comments:

Post a Comment