Thursday, June 9, 2011

Բիլլ Գեյթսի հանրահայտ ելույթը շրջանավարտների առջև


Մի քանի տարի առաջ աշխարհի ամենից հռչակավոր ակնոցավորը, ում կարելի է տարբեր կերպ կոչել, բայց ոչ երբեք հիմար և ում հաջողությունններն ու ձեռքբերումները որևէ ձևով հերքել հնարավոր չէ, ամերիկյան դպրոցներից մեկում ելույթ ունեցավ շրջանավարտների առջև: Բիլլ Գեյթսի ելույթը հասցեագրված էր երիտասարդներին, բայց այն մեծահասակներին ոչ պակաս մտածելու տեղիք պիտի տա.
1.Կյանքն անարդար է՝ հարմարվի′ր այդ փաստին:
2.Աշխարհը թքած ունի քո ինքնազգացողության և ինքնահարգանքի վրա: Աշխարհը, նախքան քո սեփական արժանապատվության զգացմանն ուշադրություն դարձնելը, քեզանից սպասում է ինչ-որ նվաճումներ. միայն դրանից հետո դու կարժանանաս այդ ուշադրությանը:
3.Շատ փոքր է հավանականությունը, որ քեզ կսկսեն վճարել տարեկան 40 հազար դոլար դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Դու չես դառնա ընկերության վիցե-պրեզիդենտ՝ լիմուզինով և անձնական վարորդով, մինչև դու դրան արժանի չլինես:
4.Եթե դու մտածում ես, որ քո ուսուցիչը խիստ է և պահանջկոտ՝ սպասիր քո «բոսսի» հետ հանդիպմանը: Ի տարբերություն ուսուցչի՝ «բոսսի» կարիերան կախված է նրանից, թե դու ինչպես ես կատարում քեզ տրված հանձնարարությունները:
5.Մակդոնալդսում բուրգերներ խորովելը՝ քո արժանապատվությունից ցածր զբաղմունք չէ: Քո նախնիները յուրաքանչյուր, նունիսկ այդպիսի, աշխատանքը կանվանեին «լավ հնարավորություն»:
6.Մի շտապիր քո ամեն մի անհաջողության համար մեղադրել ծնողներիդ: Մի տրտնջա և բոլորին մի զզվեցրու քո անհաջողությունների մասին պատմություններով. սովորի′ր դրանց վրա:
7.Մինչև քո ծննունդը ծնողներդ այդպես ձանձրալի և անհետաքրքիր մարդիկ չէին, ինչպես քեզ հիմա թվում է: Նրանք դարձան այդպիսին՝ վաստակելով քո անհոգ մանկության համար, լվանալով քո շորերը և լսելով քո անվերջանալի բարբաջանքներն այն մասին, թե ինչքան հոյակապն ես դու: Այդ պատճառով, նախքան Ամազոնի անտառները քո ծնողների ժլատ սերնդից փրկելը, փորձիր սկզբի համար կարգի բերել քո սեփական սենյակը:
8.Քո դպրոցը վերացրել է մարդկանց հաղթողների և անհաջողակների (լուզերների) խմբերի բաժանելը, իսկ կյանքը՝ ոչ: Որոշ դպրոցներում դադարեցրել են վատ գնահատականներ դնելը, թույլատրել են անսահմանափակ քանակությամբ թեստերը լուծելու, հարցերին պատասխանելու փորձեր անելը: Հավատա′, դա ոչ մի նմանություն չունի այն բանի հետ, ինչ կատարվում է կյանքում:
9.Կյանքը բաժանված է չէ սեմեստրների, ամառային արձակուրդներ նրանում չկան և շատ քիչ գործատուներ կլինեն, որոնք կցանկանան օգնել քեզ գտնելու քո սեփական «ես»-ը: Դու ստիպված կլինես դա անել միայնակ և քո անձնական ժամերի հաշվին:
10.Մի′ խառնիր իրական կյանքը այն ամենի հետ, ինչ ցույց են տալիս հեռուստատեսությամբ: Կյանքում մարդիկ ժամանակի մեծ մասը անց են կացնում ոչ թե սրճարաններում, այլ աշխատանքի վայրում:
11.Պահպանիր լավ հարաբերություններ ակնոցավոր «բոտանիկների» հետ: Շատ հնարավոր է,  որ նրանցից մեկը ինչ-որ ժամանակ կդառնա քո ղեկավարը)))
Նյութը ըստ mayway.am -ի:

No comments:

Post a Comment