Sunday, June 19, 2011

Վանգայի մարգարեությունը


Ըստ Վանգաի Եվրապական երկրների դեմ իսլամական երկրները կօգտագործեն միջուկային զենք, որի արդյունքում 2016 թվականին Եվրոպան կզրկվի բնակաչությունից: Այս տարի` 2011-ը, ըստ Վանգայի,  կդառնա մարդկության ճանապարհների ջրբաժանը: Գլոբալիստը նշում է նաև, որ 2018 թվականին աշխարհի գերտերություն է դառնալու Չինաստանը: Վանգայի կանխատեսումները սկսել են իրականանալ. հատկապես ուժեղ երկրաշարժից հետո շարքից դուրս եկան  Ճապոնական «Ֆուկուսիմա 1» և «Ֆուկուսիմա 2» ատոմակայանները, իսկ այդ ռադիոակտիվ նյութերը վնասեցին բուսական և կենդանական աշխարհին, ինչպես նշել էր` կույր տեսնողը:
Ժամանակին նրա կանխատեսումները առնվազն հիմարություն էին թվում, բայց գնալով ապացուցվում է, որ ճշմարտության տարրեր կան: Ներքոհիշյալ գրածս Ձեզ ևս ֆանտաստիկայի ժանրը կհիշեցնի, օրինակ այս մեկը. 2046 թվականին հնարավոր կլինի աճեցնել մարդու բոլոր օրգանները, իսկ հիվանդ օրգանների փոխարինումը կլինի բուժման լավագույն ձևը: Իսկ ահա 2088 թվականին, երբ ես չափազանց մեծ կլինեմ կամ գուցե ողջ չեմ լինի, արագ ծերանալու հիվանդությունն ի հայտ կգա: 2111 թվականին մարդ, որպես այդպիսին չի լինի, քանի որ ըստ Վանգայի, մարդը կվերածվի կենդանի ռոբոտի: Հակառակ պրոցեսը, արդեն 2164 թվականին կկատարվի կենդանիների հետ. նրանք կվերածվեն կիսամարդու:
2288 թվականին մենք, ըստ Վանգայի, կճանփորդենք ժամանակի մեջ: Եվ արդեն կապեր կհաստատենք այլմոլորականների հետ:  Ի՜նչ լավ կլինի, որքան կցանկանայի այդ ժամանակ ծնվեի: Ճ Այսքանը հերիք չէր` 3005 թվականին մեր «հարևան» մոլորակում` Մարսում,  կսկսվի պատերազմ: Իսկ հինգ տարի անց էլ բախում կլինի Գիսաստղի և Լուսնի միջև, որի արդյունքում Երկիրը կպատվի  փոշով  ու քարերով:


Այս ամենից  հետո կրկին մարդկությունը ուշքի կգա. կստեղծվեն նոր քաղաքներ, նոր մարգարենները կաջակցեն մարդկությանը, նոր եկեղեցիներ կկառուցվեն, գիտնականներին կհաջողվի բացահայտել բոլոր գաղտնիքները… Եվ վերջապես կկատարվի հրաշքը` կվերանա ատելությունն ու չարությունը: Մարդն այսքան կատարելագործվելուց հետո` իրավունք կունենա  շփվելու Աստծո հետ, իսկ այնուհետև մարդը  կդառնա անմահ: Տարբեր մոլորակների վրա բնակություն կհաստատեն  ավելի քան 340 միլիարդ մարդիկ, որոնք նվաճած կլինեն քաղաքակրթության գագաթնակետը… ահա նրանք էլ կտեսնեն տիեզերքի սահմանը, բայց, թե ի՞նչ կա այնտեղից դուրս, ոչինչ չենք կարող ասել:

No comments:

Post a Comment