Sunday, December 25, 2011

Արիստոկրատիա...



    Անարխիա, արիստոկրատիա, բյուրոկրատիա, դեմոկրատիա, դիկտատուրա,
 թագավորություն, հանրապետություն, կոմունիզմ, սոցիալիզմ... սրանց շարքը անվերջ է...

  Ինչպես նկատեցիք վերը թվարկված էր պետություն ղեկավարելու կարգերը և թեյև նրանցից շատերը՝ շատ-շատերը կհամարեն արդեն դիֆիցիտ և նույնիսկ վերացած, բայց այնուամենայնիվ դրանք թողել են իրեց հետքը մեր ներկայում...

 Բնականաբար վեռնագիրը ինձ պարտադրում է շարունակել շարադրել թվարկվածներից երկրորդի մասին՝ արիստոկրատիայի.

  Արիստոկրատիան այն կարգն է, երբ պետության ղեկը գտնվում է ազնվականության ձեռքում: Պետության բոլոր պաշտոնավորները անխտիր ազնվականներն են: Իսկ ազնվական նշանակում է առաջնաինը կրթված և մտքի հետևողականություն ունեսող անձ՝ մարդ, որը ընդունակ է խելամիտ որոշումներ կայացնել: Ազնվական դառնալու համար հսկայական թեստ պետք է լրացնել, որի ամեն մի հարցը դա հենց սեփական կյանքի ապրած օրերն են... թե ինչպես ես նրանց լրացրել դա էլ կլիներ քո թեստի պատասխանները:

  Այսպիսին էր Բրիտանիան՝ Լոնդոնի դրամահատարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Իսահակ Նյուտոնը և բոլոր նմանատիպ պաշտոնները այդ ժամանակ զբաղեցնում էրին նման շուք ունեցող մարդիկ...  Լոնդոնի լորդերի պալատին անդամակցում էին բացառապես բարձր ինտելեկտի մարդիկ՝ ազնվականներ, ովքեր մինչ աթոռին նստելը «պատրաստել էին այն սեփական ձեռքերով» , նրանք ընդունակ էին վերլուծել իրավիճակներ: Չեմ կարծում այս համակարգով առաջնորդվող պետության համար այնքան պատահական էր նվաճումները աշխարհի բոլոր միջորեականներով: Աշխարհի 32 պետություններ դարձան մի համակարգ՝ Բրիտանական կայսրություն (նրանցից 14-ը դեռ պահպանում է այդ կարգավիճակը):

    Կցանկանայի այսպիսին տեսնել և մեր երկիրը:
   Կցանկանայի, որ երրորդ դասարանի կրթությունը բավարար չլիներ անձնագրում չինովնիկի կնիք ունենալու համար:
   Կցանկանայի, փոխել գնահատականների բաշխման համակարգը մեր երկրում...

  Եվ վերջում կցանկանայի, որ այս համեստ ծավալով հոդվածը առիթ դառնար ընթերցողի համար մի պահ իրեն պատկերացնել` որպես արիստոկրատ և որը կարծում եմ ամպայման նոր առաջնահերթությունների սանդղակ կսահմաներ...

                                Գնահատեք բարձրակարգը և երփեք մի դադարեք ձգտել նրան...





No comments:

Post a Comment