Friday, July 15, 2011
Monday, July 11, 2011
Դուք սպասել եք այս խոսքերին...
...Դուք փնտրել եք այս խոսքերը, դե համակ ուշադրությամբ ընթերցեք այն, նա սպասում է Ձեր հայացքին, իսկ Դուք չեք համբերում, մի անցեք պարբերությունը նա սկսվում է հենց էստեղից->
Ուզում եք բաց աչքերով ապրել, ուզում եք ինչ որ նպատակի հասնել ապա հետևիր նրան նա է միակ իրականությունը այն համակարգում, որտեղ գտնվում է Ձեր նպատակը: Փորձեմ շարադրել անգլերեն տարբերակը`
Ուզում եք բաց աչքերով ապրել, ուզում եք ինչ որ նպատակի հասնել ապա հետևիր նրան նա է միակ իրականությունը այն համակարգում, որտեղ գտնվում է Ձեր նպատակը: Փորձեմ շարադրել անգլերեն տարբերակը`
When the power of love overcomes
the love of power, the world will
know peace.
Monday, July 4, 2011
Սա Ձեզ հարկավոր է...
Ինչպե՞ս կազմակերպենք մեր օրը: Մենք ավելին ենք ուզում անել, բայց միշտ խոչնդոտներ են հանդիպո՞ւմ: Մենք ստիպված ենք անընդհատ հետաձգել մեր անելիքնե՞րը ու էսպես շարունա՞կ...
Ժամանակն է վերջ դնել էս բոլորին: Այո դուք կարող եք, դա բոլորովին էլ մեծ բան չէ, դուք մինչ այժմ ավելին եք արել քան սա է: Պարզապես կենտրոնանալ է պահանջում: Իսկ ինչպես կենտրոնանա՞լ, շատ պարզ միայն թե ցանկացեք դա, անջատեք երաժշտությունը, այո մի համառեք և ինքներտ Ձեզ մի համոզեք թե դա Ձեզ չի խանգարում այն ամբողջովին ներքաշում է իր մեջ կամ թե անիմաստ ուղեղն է հոգնացնում թույլ չտալով կենտրոնանալ: Հիմա անջատեցիք երաժշտությունտը, փորձեք շրջապատող ամեն բան դարձնել Ձեզ հարմարավետ և ապա ուշադրությունը կենտրոնացրեք այս նկարի վրա...
Հիմա նայում եք 12-ին, ապա 4-ին, քիչ հետո 7-ից քիչ վերև... ժամանակը ընթհանում է, ամենախորհրդավորը չի սիրում ուշանալ, Դուք այսուհետ կձկտեք նմանվել, նմանվել իրականության միակ իդեալին` ժամանակին: Նրան հարկավոր չէ երկրպագել նա այսուհետ Ձեր ընկերը կլինի, հիշեք դա բոլոր այն անգամներում երբ նաեք ժամին: Բայց ժամացույցի սլակների մեջ չէ ժամանակը նրանում չծավալվեք և ոչ էլ այդպես պարզեցրեք նրա որակները: Նա միակնե և ժամանակն է, ժամանակն է եկել ի կատար ածել կամքի թելադրանքները...
Sunday, June 19, 2011
Մահաթմա Գանդի
11 տարի առաջ BBC հեռուստաընկերությունը հարցում անցկացրեց, թե ո՞վ է «հազարամյակի մարդը»:
Ըստ հարցման արդյունքների «հազարամյակի մարդ» ճանաչվեց Մահաթմա Գանդին, երկրորդ հորիզոնակը զբաղեցրեց Լեոնարդո Դա Վինչին, իսկ ահա երրորդ հորիզոնականում Հիսուս Քրիստոսն է:
1869 թվականի հոկտեմբերի 2-ին Հնդկաստանի ծովափնյա Պորբանդար քաղաքում է լույս աշխարհ է եկել Մոհանդաս Կարամչանդ Գանդին: Գանդիների ընտանիքը ապահովված էր , և երեխաները լավ կրթություն ստանալու հնարավորություն ունեին: Եվ ահա 19 տարեկանումԳանդին ուղևորվում է Լոնդոն` այնտեղի համալսրանում իրավաբանություն ուսումնասիրելու: 1891 թվականին նա վերադառնում է հայրենիք` մասնագիտությամբ աշխատելու: Սակայն, 1893 թվականին Մոհանդասը իրավաբանական աշխատանք է գտնում Հարավային Աֆրիկայում , մեկամյա պայմանագիր է ստորագրում և ուղևորվում այնտեղ:
Հարավային Աֆրիկան այդ ժամանակաշրջանում բրիտանացիների ենթակայության ներքո էր գտնվում: Փորձելով պաշտպանել իր իրավունքները Գանդին` իր համար անսպասելիորեն, ենթարկվում է տեղի իշխանությունների հարձակմանը և տեսնում է, որ այդպիսի հարձակման ենթարկվում են բոլոր բնակիչները: Գանդին սկսում իր և տեղացիների իրավունքների պաշտպանության գործընթացը և միայն 21 տարի անց է հասնում հաջողության:
Գանդին սկսում է մշակել սկզբունքներ, որոնք հիմնված էին արիության, արդարության և ոչ բռնության վրա, որն էլ անվանում է «Սատյագրախա»: Նա գտնում էր, որ նպատակին հասնելու միջոցներն ավելի կարևոր են, քան ինքը` նպատակը: Այս հասկացությունը օգնեց Հնդկաստանին ձեռք բերել անկախություն և ազատության գաղափարախոսությունը ևս մեկ անգամ բարձրաձայնվեց ողջ աշխարհում: Գանդիին այս ամենի համար կոչում էին նաև վեհանձն, իսկ Հնդկաստանում նրա Bapu, այսինքն` Հայր էին անվանում:
1915 թվականին Գանդին վերադառնում է հայրենիք` Հնդկաստան: 15 տարվա ընթացքում նա դառնում Հնդկաստանի ազգայնական շարժման առաջնորդը: Օգտագործելով «Սատյարգրախայի» սկզբունքները` Գանդինգլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայիդեմ: Բրիտանացիները հաճախ ձերբակալում էին Գանդիին` Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար: Ըստ Գանդիի, եթե ազատազրկման համար հիմք կա, ապա բանտում նստելը ազնիվ է: Գանդին իր քաղաքական գործունեության ընթացքում 7 տարի է անցկացրել բանտում:
Գանդին շատ հաճախ դիմում էր նաև ծայրահեղ քայլերի: 1948 թվականի հունվարի 13-ին, երկրում բախումներ են տեղի ունենում , և Գանդին հացադուլ է հայտարարում: Հինգ օր անց ընդիմադիրները խոստանում են դադարեցնել պայքարը և Գանդին ընդհատում է հացադուլը: Հացադուլից 12 օր անց մոլեռանդ-հինդու Նատխուրամ Գոդզեն` Գանդիի հակառակորդը, 3 անգամ կրակում է Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին: Գանդին, մահամերձ վիճակում , շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին: 1948 թվականի հունվարի 30–ին 78 տարեկան հասկում Մահաթմա Գաննդին` ժպիտը դեմքին, հեռանում է այս աշխարհից:
Ահա բռնութամբ միայն կյանքից հեռացավ ազատության, իրավունքների և ոչ բռնության ջատագովը` Գանդին: Ամեն տարի նրա ծննդյան օրը Հնդկաստանում ազգային տոն է, իսկ ահա աշխարհում` բռնության դեմ պայքարի միջազգային օրն է նշվում: Նա ապրել է չափազանց համեստ կյանքով, կրել է հնդկական ավանդական dhoti: Նույնքան համեստ էր նաև քաղցը հագեցնելու հարցում: Նա ընդունում էր գերազանցապես բուսական սնունդ, հաճախ էլ ոչինչ չէր ուտում ինքնամաքրման և սոցիալական բողոքի համար: Ուստի, զարմանալի չէ, որ տարեց հասակում Գանդին կշռվում էր 45 կգ:
Գանդիի նոթերից.
^ Սկզբում քեզ անտեսում են, հետո քեզ ծաղրում են, հետո պայքարում են քեզ հետ , հետո դու հաղթում ես:
^ Դուք պետք է լինեք այն փոփոխությունը, ինչը դուք ուզում եք տեսնել աշխարհում:
^ Ինչ էլ որ անեք, դա բավարար չի լինի, բայց շատ կարևոր է, որ դուք դա անեք:
^ Աստված չունի կրոն:
^ Սկզբում քեզ անտեսում են, հետո քեզ ծաղրում են, հետո պայքարում են քեզ հետ , հետո դու հաղթում ես:
^ Դուք պետք է լինեք այն փոփոխությունը, ինչը դուք ուզում եք տեսնել աշխարհում:
^ Ինչ էլ որ անեք, դա բավարար չի լինի, բայց շատ կարևոր է, որ դուք դա անեք:
^ Աստված չունի կրոն:
Հ.Գ.Ալբերտ Էնշտեյն. «Հնարավոր է, որ հետագա սերունդները արդեն չհավատան, որ նման մարդը` սովորական միս ու արյունից, քայլել է այս երկրի վրա»…
Վանգայի մարգարեությունը
Ըստ Վանգաի Եվրապական երկրների դեմ իսլամական երկրները կօգտագործեն միջուկային զենք, որի արդյունքում 2016 թվականին Եվրոպան կզրկվի բնակաչությունից: Այս տարի` 2011-ը, ըստ Վանգայի, կդառնա մարդկության ճանապարհների ջրբաժանը: Գլոբալիստը նշում է նաև, որ 2018 թվականին աշխարհի գերտերություն է դառնալու Չինաստանը: Վանգայի կանխատեսումները սկսել են իրականանալ. հատկապես ուժեղ երկրաշարժից հետո շարքից դուրս եկան Ճապոնական «Ֆուկուսիմա 1» և «Ֆուկուսիմա 2» ատոմակայանները, իսկ այդ ռադիոակտիվ նյութերը վնասեցին բուսական և կենդանական աշխարհին, ինչպես նշել էր` կույր տեսնողը:
Ժամանակին նրա կանխատեսումները առնվազն հիմարություն էին թվում, բայց գնալով ապացուցվում է, որ ճշմարտության տարրեր կան: Ներքոհիշյալ գրածս Ձեզ ևս ֆանտաստիկայի ժանրը կհիշեցնի, օրինակ այս մեկը. 2046 թվականին հնարավոր կլինի աճեցնել մարդու բոլոր օրգանները, իսկ հիվանդ օրգանների փոխարինումը կլինի բուժման լավագույն ձևը: Իսկ ահա 2088 թվականին, երբ ես չափազանց մեծ կլինեմ կամ գուցե ողջ չեմ լինի, արագ ծերանալու հիվանդությունն ի հայտ կգա: 2111 թվականին մարդ, որպես այդպիսին չի լինի, քանի որ ըստ Վանգայի, մարդը կվերածվի կենդանի ռոբոտի: Հակառակ պրոցեսը, արդեն 2164 թվականին կկատարվի կենդանիների հետ. նրանք կվերածվեն կիսամարդու:
2288 թվականին մենք, ըստ Վանգայի, կճանփորդենք ժամանակի մեջ: Եվ արդեն կապեր կհաստատենք այլմոլորականների հետ: Ի՜նչ լավ կլինի, որքան կցանկանայի այդ ժամանակ ծնվեի: Ճ Այսքանը հերիք չէր` 3005 թվականին մեր «հարևան» մոլորակում` Մարսում, կսկսվի պատերազմ: Իսկ հինգ տարի անց էլ բախում կլինի Գիսաստղի և Լուսնի միջև, որի արդյունքում Երկիրը կպատվի փոշով ու քարերով:
Այս ամենից հետո կրկին մարդկությունը ուշքի կգա. կստեղծվեն նոր քաղաքներ, նոր մարգարենները կաջակցեն մարդկությանը, նոր եկեղեցիներ կկառուցվեն, գիտնականներին կհաջողվի բացահայտել բոլոր գաղտնիքները… Եվ վերջապես կկատարվի հրաշքը` կվերանա ատելությունն ու չարությունը: Մարդն այսքան կատարելագործվելուց հետո` իրավունք կունենա շփվելու Աստծո հետ, իսկ այնուհետև մարդը կդառնա անմահ: Տարբեր մոլորակների վրա բնակություն կհաստատեն ավելի քան 340 միլիարդ մարդիկ, որոնք նվաճած կլինեն քաղաքակրթության գագաթնակետը… ահա նրանք էլ կտեսնեն տիեզերքի սահմանը, բայց, թե ի՞նչ կա այնտեղից դուրս, ոչինչ չենք կարող ասել:
Thursday, June 16, 2011
ՄիԱբԱնՈՒթՅուՆ «ԻԴԵԱԼ»-ի
Դուք գիտեք պատասխանը, բայց հարցնում եք,
Դուք գիտեք պատասխանը, բայց շարունակում ե՛ք,
Դուք գիտեք, որ ապագայի միակ պատասխանատուն
Ժամանակն է, այլ ոչ սին մտքերով վերբեռնված գերբնականը:
Գլխիցտ հանի՛ր
Բավական է, էլ չի կարելի՛, արդեն ինչքա՞ն,
Հարց տո՛ւր քեզ, ո՞վ է քո գլխիտ տերը,
Ինչպե՞ս ու ի՞նչ է իրականում քո մտքինը,
Ո՞վ է քո նպատակի տերը,
Ու դու հանձնվում ե՞ս, բայց գիտե՞ս, որ այդպես
Դու պարզապես կործանվում ես...
Հա, հանկարծ դու պարզեցիր, որ նպատակ չունե՞ս,
Գուցե նկատեցիր, որ մենակ ե՞ս
Մտքովտ անցավ վրեժ լուծե՞լ,
Հո դու հիմար չե՞ս, չփորձե՛ս,
Վերագտիր քո նպատակը,
Հստակեցրու դրան հասնելու մեթոդները:
Ըը..........ն.. ու վերջ ամեն բան պարզ է ու հստակ
Դու վերագտնում ես քեզ,
Դու առաջ ես շարժվում ժամանակի միջով և ահա
Նպատակտ տեսնում ես իրագործված,
Ինչ որ բան այնպես չէ՞ր, այսպես չէիր ցանկացել սկզբում, լավ հիշի՛ր...
Երբ սլանում էիր ժամանակի միջով ոչինչ չես փոխե՞լ...
Այն դեռ նու՞յն էր ինչ թվում էր,
Բայց դե դա չէ իրականը...
Դու դա ծափերի համար էիր անում խոստիվանի՛...
Ցանկանում էիր ու ստացար... հիմա ծափահարում են գոնե խոնարհվի՛ր...
Դու խոնարհվեցիր, բայց ոչ այն բանի համար, որ քեզ խնդրեցի
Պարզապես այդպես ինքտ էլ նկատեցիր, որ ծափերը կերկարեն,
Ես հիասթափված եմ... դու պարտված...
Ծափերը անմար չեն ու դու էլ պետք չես նրանց ով ծափահարեց
Ու գիտես ինչո՞ւ, որովհետև ձանձրացրել ես թեկուզ և ամենալավն ես...
Կրկին վրեժի միտք... կասեի կրկին հիմարություն...
Հավաքիր քեզ... ինքտ քեզ հավաքիր ու ամփոփվիր...
Դու ես քո ապագայի տերը ու քեզ մի բան է պե՛տք,
Էլ սխալվելու իրավունք չունես, էլ բեմ չբարձրանաս
Այնտեղ չէ որ քեզ սպասում են... ինքտ ես քեզ սպասում
Ափսոս ժամադրության վայրի անունը ինձ չես ասել...
Լռել ես, երբ պետք էր խոսել,
Ինձ չես ասել, բայց ես գիտեմ
Դու զարմանում ե՞ս, ախր ես ինքն եմ ԻԴԵԱԼԸ
Իսկ ժամադրության վայրը,
Որոնումներիտ հանգրվանը,
Դա ինքն է ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Գտիր նրան դու գիտես նաև ճանապարհը դրան հասնելու,
Դուք գիտեք պատասխանը, բայց շարունակում ե՛ք,
Դուք գիտեք, որ ապագայի միակ պատասխանատուն
Ժամանակն է, այլ ոչ սին մտքերով վերբեռնված գերբնականը:
Գլխիցտ հանի՛ր
Բավական է, էլ չի կարելի՛, արդեն ինչքա՞ն,
Հարց տո՛ւր քեզ, ո՞վ է քո գլխիտ տերը,
Ինչպե՞ս ու ի՞նչ է իրականում քո մտքինը,
Ո՞վ է քո նպատակի տերը,
Ու դու հանձնվում ե՞ս, բայց գիտե՞ս, որ այդպես
Դու պարզապես կործանվում ես...
Հա, հանկարծ դու պարզեցիր, որ նպատակ չունե՞ս,
Գուցե նկատեցիր, որ մենակ ե՞ս
Մտքովտ անցավ վրեժ լուծե՞լ,
Հո դու հիմար չե՞ս, չփորձե՛ս,
Վերագտիր քո նպատակը,
Հստակեցրու դրան հասնելու մեթոդները:
Ըը..........ն.. ու վերջ ամեն բան պարզ է ու հստակ
Դու վերագտնում ես քեզ,
Դու առաջ ես շարժվում ժամանակի միջով և ահա
Նպատակտ տեսնում ես իրագործված,
Ինչ որ բան այնպես չէ՞ր, այսպես չէիր ցանկացել սկզբում, լավ հիշի՛ր...
Երբ սլանում էիր ժամանակի միջով ոչինչ չես փոխե՞լ...
Այն դեռ նու՞յն էր ինչ թվում էր,
Բայց դե դա չէ իրականը...
Դու դա ծափերի համար էիր անում խոստիվանի՛...
Ցանկանում էիր ու ստացար... հիմա ծափահարում են գոնե խոնարհվի՛ր...
Դու խոնարհվեցիր, բայց ոչ այն բանի համար, որ քեզ խնդրեցի
Պարզապես այդպես ինքտ էլ նկատեցիր, որ ծափերը կերկարեն,
Ես հիասթափված եմ... դու պարտված...
Ծափերը անմար չեն ու դու էլ պետք չես նրանց ով ծափահարեց
Ու գիտես ինչո՞ւ, որովհետև ձանձրացրել ես թեկուզ և ամենալավն ես...
Կրկին վրեժի միտք... կասեի կրկին հիմարություն...
Հավաքիր քեզ... ինքտ քեզ հավաքիր ու ամփոփվիր...
Դու ես քո ապագայի տերը ու քեզ մի բան է պե՛տք,
Էլ սխալվելու իրավունք չունես, էլ բեմ չբարձրանաս
Այնտեղ չէ որ քեզ սպասում են... ինքտ ես քեզ սպասում
Ափսոս ժամադրության վայրի անունը ինձ չես ասել...
Լռել ես, երբ պետք էր խոսել,
Ինձ չես ասել, բայց ես գիտեմ
Դու զարմանում ե՞ս, ախր ես ինքն եմ ԻԴԵԱԼԸ
Իսկ ժամադրության վայրը,
Որոնումներիտ հանգրվանը,
Դա ինքն է ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Գտիր նրան դու գիտես նաև ճանապարհը դրան հասնելու,
Բայց արագացրու, ժամանակի միջով դեմքտ չփոխվի
Հակառակ դեպքում գուցե նա չճանաչի...
Subscribe to:
Posts (Atom)


