Tobii Technology և Lenovo ընկերությունները CeBIT տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացնում են աշխարհում առաջին նոթբուքը, որը կառավարվում է հայացքով: Tobii-ի մասնագետների կողմից մշակված տեխնոլոգիան հիմնված է աչքի համար անտեսանելի ինֆրակարմիր ճառագայթների ու հատուկ տեսախցիկների վրա: Այս մասին գրում է ընկերության պաշտոնական կայքը:
Նոթբուքն ունի նաև ստեղնաշար ու թաչփադ: Իսկ ինովացիոն տեխնոլոգիան թույլ է տալիս հայացքով թերթել էջերը, էկրանի վրա տեղափոխել նկարներն ու անցնել մեկ պատուհանից մյուսը:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, մարտի 1-5-ը Հանովերում անցկացվող ցուցահանդեսին Հայաստանից մասնակցում են «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը և բիզնես վարելու ավտոմատացված համակարգերի արտադրությամբ զբաղվող LimeTech ընկերությունը:
No comments:
Post a Comment