Monday, March 14, 2011

Ատլանտիդան գտնվել է Իսպանիայում, ըստ Հարթֆորդ համալսարանի գիտնականների



Ատլանտիդան իրականում եղել է ոչ թե մայրցամաք, այլ ներկայիս Իսպանիայի տարածքում գտնվող, սակայն ցունամիի հետևանքով ոչնչացված քաղաք։ Նման կարծիք են հայտնել Կոնեկտիկուտի Հարթֆորդ համալսարանի մի խումբ գիտնականներ՝ պրոֆեսոր Ռիչարդ Ֆրոյնդի գլխավորությամբ։
Ջրի տակ անցած քաղաքը ծածկված է ճահիճներով. այդ վայրը հայտնի է իբրև դոնա Աննայի պարտեզ և գտնվում է Կադիս քաղաքից հյուսիս։
Երկրաբաններից և հնագետներից բաղկացած խումբը 2009–2010–ի ընթացքում ուսումնասիրել է այդ տեղանքը՝ օգտագործելով հզոր ռադարներ և ստորջրյա ուսումնասիրությունների համար նախատեսված տեխնոլոգիաներ։
Բացի այդ, Ֆրոյնդի խումբը Իսպանիայում հայտնաբերել է մի շարք «քաղաք–հուշարձաններ», որոնք «Ատլանտիդայի» օրինակով կառուցել են կործանումից փրկված և ողջ մնացած փախստականները։ Հենց այդ հուշարձանների առկայությունն է Ֆրոյդին վստահություն ներշնչել իր ճշմարիտ լինելու հանդեպ։
«Մենք գտել ենք այն, ինչ ոչ ոք երբեք չի տեսել, այդ պատճառով մեր հայտագործությունն արժանի է վստահության, հատկապես՝ հնագիտական տեսանկյունից»,–ասել է գիտնականը։

1 comment: