Saturday, March 26, 2011

2025-ին աշխարհի բնակչության 25% կապրի 600 քաղաքներում




Երկրագնդի բնակչության մեկ քառորդը` 2 մլրդ մարդ, 15 տարի հետո կկենտրոնանա աշխարհի 600 խոշորագույն քաղաքներում, ասվում է Corriere della Sera պարբերականում տպագրված հոդվածում:
Մինչև 2025-ը համաշխարհային հարստության 60 տոկոսը կշրջանառվի 600 քաղաքներում, որտեղ բնակություն կհաստատի 735 մլն ընտանիք, իսկ նրանց` մեկ անձին բաժին ընկնող եկամուտը կկազմի տարեկան 32 հազար դոլար: Սա McKinsey Global Institute ("Urban world: mapping the economic power city")-ի կողմից արված հետազոտության արդյունքների մի փոքր մասն է»,-գրում է պարբերականը. հետազոտությունում ամփոփված են նաև 2000 քաղաքների համար տնտեսական աճի և ժողովրդագրական զարգացման հեռանկարները:
Ուսումնասիրության համաձայն` երկրագնդի ամենահարուստ քաղաքը կլինի Նյու Յորքը, նրան կհաջորդեն Տոկիոն, Շանհայը, Լոնդոնը, Պեկինը: Փարիզը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, Գուանչժոուն` 19-րդն է, Մեխիկոն` 20-րդը:
2025-ին 600 քաղաքների վարկանշային աղյուսակում ընդգրկված կլինեն 136 նոր` զարգացող երկները ներկայացնող քաղաքներ. նրանցից 100-ը կլինեն չինական, ինչպես օրինակ Հարբինը, Շանտոուն և Գույանը, 13-ը` հնդկական` ներառյալ Հայդարաբադն ու Սուրատը, ինչպես նաև 8 լատինաամերիկյան քաղաքներ, այդ թվում` Կանկունը և Բարանկիլյան:
Հոդվածի հեղինակը գրում է, որ այդ 600 քաղաքների ՀՆԱ-ն 2007-2025-ին կավելանա 34 մլրդ դոլարով և կկազմի 64 տրիլիոն մլրդ դոլար:
«Մենք ականատես կլինենք Արևմտյան Եվրոպայի քաղաքների անկմանը`անկախ նրանից, թե նրանք ինչ դերակատարություն ունեն համաշխարհային տնտեսության մեջ այսօր»,-գրում է հեղինակը:

No comments:

Post a Comment