Friday, December 7, 2012

Հարաբերություններ հանդեպ «արքունիք»



  Դեռ հնուց ժողովրդական «ավանդություն» է՝ քննադատել «թագավորին», փնովել «թագավորի նշանակած իշխաններին»: Եվ չնայած նրան, որ մինչև մեր օրեր շատ ժողովրդական «ավանդություններ» չհասան, այս մեկը ոչ միայն հասավ այլև մեծ թափով զարգացում ապրեց:
  Փորձելով կռահել քննադատության պատճառները ամենից հավանական եմ համարում այն, որ քննադատողների մոտ որևէ ցանկություն այդպես էլ չի իրականացել: Այդպիսով մեղավորությունը իշխանություններին վերագրելով սերունդներին են ժառանգում «չհարգել թագավորին աշխատությունը»:
  Երբ ժամանակ առաջ Բրիտանիայի արքայազն Հարիի մերկ լուսանկարներով ամսագրերը միլիոնավոր տպաքանակներով վաճառվեցին, երբ այդ նորությունով հագեցած կայքերը միլիարդավոր այցելություններ գրանցեցին, Բրիտանական ոչ մի մամլո ծառայություն իրեն թույլ չտվեց հրապարակել այդ լուսանկարները, պարզ գիտակցելով այն, որ դա կհարվածի Բրիտանիայի աժանապատվությանը ...նրանք հարգում են իրենց արքունիքը և արդյունքում ապրում են հզոր Բրիտանիայում:
  «Ամեն բան փոխադարձ է» արտահայտությունը վստահ չեմ, որ ամենուր է գործում, բայց այս պարագայում իրեն արդարացնում է՝ երբ հարգես քո «թագավորին», երբ մեծարես  քո «թագավորին», հավատա նրան դա ավելի մեծ բավարարություն կպատճառի քան աշխարհում մեկ այլ բան այդ պարագայում: Եվ արդյունքում «թագավորն» ինքը կձգտի լինել սիրված, որը կբերի նրան, որ կսկսվեն կատարվել այն  ցանկությունները, որոնց չկատարված լինելու պատճառով էր առաջացել ատելություննը դեպի «արքունիք»:

Երբ տեսնես, որ գունդը պտտվում է. գունդը կպտտվի:




1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete