Saturday, June 9, 2012

մի օր քնից կարդնանաս ու կտեսնես՝ հավերժ քնած ես



վերջում վերջին անգամ
մտքում դժվարությամբ կտաս անունը նրա, 

որպես այդպիսին վերջին մի բառ... 

այլևս շուրջը կլինի լուռ վերջապես
ու դու կդառնաս հանկարծ նրա պես
նրանից մի կտոր պոկված,
որն կվերադառնա իր տեղը լրիվ հանկարծ:

քեզ հետ կտանես ցանկությունների ծով,
արցունքի ոչ մի կաթիլ,
և լռության հավերժություն:

կխնդրես նրան, ընդունի քեզ
ինչպես չընդունեցիր նրան, և ոչ մի անգամ՝ ինքտ:

այդ օրը կլինի վերջինը բոլոր այն ամենի ինչ պատահեց...

և վերջում վերջին անգամ
որպես մարդ՝ կասես նրան, որ դու ..... .. ....

և վերջում վերջապես կդառնաս քար,
ու թող դա հավերժ...



No comments:

Post a Comment