Wednesday, April 4, 2012

Երկիրն ու այս մասին...




Մի երազիր դրախտներ վերևներում,
Մի խաբնվիր անհոգ անդրշիրիմյանին,

Ապրելով Երկրի վրա մի ձգտի անհոգ մահվան...
Հավատա Երկիրը ավելին է քան այդ բոլոր բլբլոցները,

Հավատա Երկիրը սահմաններ ու քաղաքներ չունի...
Այնտեղ իրականում չկան պառլամենտներ ու նախագաներ...
Դա երևակայություն է ինչ-որ մեկի,
Դա մարդկանց գոյատևման ձևն էր,
Որ կայացավ, ու թող լինի,
Դեմ մի եղիր, ավելին, քաջալերիր,
Բայց խոստացիր մտքում պահել
Երկրին, որպես այդպես լուռ բնություն...

Երկիրը մի շրջան է տարբեր հարթություններից, 
Որտեղ առաջացել ես և որտեղ էլ կավարտվես,
Նա պարզ ու ընդամենը հողի գունդ է, բայց Հրե միջուկով...

Նրա վրա երջանիկ լինելու համար
Անիմաստ ավետարաններ մի քրքրի
Պարզապես Երկրի կարգը պահպանի
Ու երբեկ նրան մի վնասի...

Սիրի հենց նրան, և ոչ սահմաններով շրջապատված,
Առանձնացված անուններ իբրև տեղամասերի...

Նա ամենն է, քո ամենը... ու նրանից դուրս դեռ ամենը խորթ է...






1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete