Monday, March 5, 2012

դժոխքից մեկ քայլ առաջ...



...լռություն է, ամենուր մտքի լռություն և ոչ ցավոք ձայնի...

 Հակառակին պես՝ միշտ միտքը լռում է, իսկ ձայնը գրավում ազատ հետաքրքրություններին... 

   Սարսափում եմ նկատելով, թե մարդիկ որքան հեշտ են կարողանում վիրավորել, մերժել, իսկ ապա առիթն բաց չթողնելով մտքում սեփական մտքին հարցնել, - «էս ինչու չի՞ վիրավորվում», - երբ արդեն հեռացրած ես լինում նրանց քո ներկայությունից...

    Իմ ժամանակը սահմանափակ է անսահման դարձնելու ճանապարհին 
և այլևս երբեկ, իմ ընթացող ներկայում
 չի կրկնվի գարունը արաբական աշխարհի,
միանշանակ կհեռանան իմ իրականությունից 
մարմարե տանիքով, բայց եղեգե հիմքով կալվածքների տերերը
որոնք այնքան են ջանացել փայլեցնելու համար իրենց մարմարե տանիքները...

Իսկ ասիական ծաղկած բամբակի թուփ հիշեցնող 
«սեր... » և «օ տեր իմ... » բառանմանությունները, 
որոնք  իբրև այնքան հուզեր են փոխանցում՝
այս րոպեից հեռացնում եմ բառաշարքից իմ, և  ընդմի՛շտ:

Առաջ ես ապրում էի սիրելով, իսկ այսուհետ կապրեմ սիրով...





4 comments:

  1. Ցնցոոող, ես կասեի սպանիչ էր նյութդ, էսօր շատ հետաքրքիր դեպք նկատեցի հենց ես նույն տրամադրության մեջ..... մի օր անպայման կպատմեմ...: Ա.

    ReplyDelete
  2. Ուրախ եմ Անն, որ հավանեցիր: Իսկապես հետաքրքրությունս շարժվեց կապված այդ դեպքի հետ, անհամբեր կսպասեմ ...

    ReplyDelete
  3. Արժի սպասել, մեր ընդհանուր ծանոթներից մեկի` եթե չեմ սխալվում "քլունգի" մասին է խոսքը....: Ա.

    ReplyDelete
  4. հետաքրքրությունս գնալով մեծանում է...

    ReplyDelete