Tuesday, January 10, 2012

Audi-ն առաջ է անցել Mercedes-ից



Պրեմիում դասի մեքենաներ արտադրող համաշխարհային խոշոր ընկերությունների մեջ Audi AG-ն 2011 թվականին գրավել է երկրորդ հորիզոնականը` զիջելով BMW AG-ին և առաջ անցնելով Mercedes-Benz-ից:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, նախորդ տարի Audi-ն վաճառել է ռեկորդային թվով` 1.3 մլն ավտոմեքենա, ինչը 19%-ով ավելի է 2010 թվականի համեմատ` շնորհիվ ԱՄՆ-ի և Չինաստանի շուկաներում մեծ պահանջարկի:
Չինական շուկայում այս ընկերության մեքենաների վաճառքն ավելացել է 37%-ով` հասնելով 313.036 հզ-ի, իսկ ԱՄՆ-ում` 16%-ով` հասնելով 117.56 հզ-ի: Եվրոպայում Audi-ի վաճառքն ավելացել է 12%-ով (726.3 հզ), Ռուսաստանում` 25.6%-ով (23.25հզ):
Mercedes-Benz-ի վաճառքը նախորդ տարի ավելացել է 8%-ով` նույնպես հասնելով ռեկորդային ցուցանիշի` 1.26 մլն-ի:
Իսկ BMW-ի վաճառքն ավելացել է 13%-ով (1.38 մլն մեքենա):
  
Նյութը ըստ tert.am-ի

No comments:

Post a Comment