Wednesday, October 26, 2011

ամենալավ երաժշտությունը լռություն է


   Մարդկային գոյության մեջ միշտ անգերազանցելի կմնա Շեքսպիրի հարցադրումը... ինչևէ բոլոր ապրել ցանկացողներս այդ հարցին լռելիությամբ դրական պատասխան ենք տվել և շարունակում ենք ապրել: Բայց ինչպե՞ս, արդյոք մենք վարում ենք այն կյանքը, որին ձգտել ենք մտքով, արդյոք մեր մտքում վարած կյանքը ինչ-որ կերպ արտապատկերվում է արտաքին միջավայրում... Այս և նման հուսահատություն արթնացնող հարցադրումները երբեմն շրջադարձային է դառնում կենսագրականների համար... փնտրեք Ձեր պատասխանը այս հարցերի, նրանք միանշանակ Ձեր կյանքի իմաստը կդառնան:
    Միայն զգույշ վարվիր պատասխանը տալուց. այն լի է կատարվելու հզորությամբ: Ինքտ գուցե չես պատկերացնում, թե ինչի ես ընդունակ, բայց առաջին հերթին զգուշանալ անհրաժեշտ է հենց սեփական մտքերց, չէ որ նրանք այնքան ազատ են սավառնում:
     Էներգիայի ահռելի փունջ, այ թե ինչ է թաքնված քո փնտրող աչքերի հրամանների կենտրոնում և դա ամբողջովին քոնն է, վայելիր այն քո մտքերն իրականացնելով:

     Կյանքը կփորձի էլ ավելի արագ փոփոխվել, արվեստները կվերածնվեն, արհեստները գուցե վերանան, երաժշտությունը կդառնա հարբեցնող... Չվարանես մտածել, որ ամենալավ երաժշտությունը լռությունն է, իսկ ամենալավ արվեստագետը բնությունը... Չվաճառես այս ԻԴԵԱԼՆԵՐԸ, նրանց չարժեզրկես` ԺԱՄԱՆԱԿԸ նրանց է պատկանում...


6 comments:

  1. ayo kjanqe poxvum eee, mardkanc cankutjunner@ shatanum, sakajnnnnnnn dranq etpes el cankutjunner en mnum......... shat djvar e gtnel kyanqi imast@...

    ReplyDelete
  2. Համամիտ եմ` դժվար է բայց անհնարին չէ, ապա էլ ինչի ենք այլ բաներով զբաղվում եթե նրանք մեզ չեն մոտեցնում մեր նպատակին... "այն հնարավոր է իրականություն դարձնել",- այս խոսքրը պետք է կրկնել այնքան մինչև ...

    ReplyDelete
  3. շատ ճիշտ է: Ցանկացած բան, որ դու երազել ես ու դարձրել քեզ համար նպատակ, կհասնես այդ նպատակիդ իրականացմանը շատ մեծ ցանկության ու աշխատասիրության շնորհիվ:
    Ամենալավ մտածելու վայրը բնությունն է, անտառ, ուր քեզ ոչ ոք չի խանգարում, հեռու ես մարդկային աղմուկից և հենց այդտեղ է, որ ծնվում են ամենաբարի ու գեղեցիկ երազանքները, որոնք մեկ օր դառնում են նպատակ, իսկ մեկ օր էլ իրականություն:
    P.S.Պետք է ասեմ, որ նպատակների իրականացումը երջանիկ չի դարձնում:

    ReplyDelete
  4. kecces SUREN EDILYAN! cncvac em!

    ReplyDelete
  5. erbek mi asa erbek, qani, vor kyanq@ li e anak@nkalnerov,ev ches karox asel te inch k@lini vax@.

    ReplyDelete
  6. Շնորհակալ եմ!!! շնորհակալ եմ, որ Ձեզ նման մարդիկ դեռ կան...

    ReplyDelete