Tuesday, September 20, 2011

Կյանքում միակ վեհությունը ներդաշնակությունն է:

Կյանքում միակ վեհությունը ներդաշնակությունն է. երկար ժամանակ է այս խոսքերով է սկսվում այս բլոգը: Մեկնաբանություներ լսել եմ, թե մտերիմներից, թե պարզապես ընթերցողներից, առիթը, որ անրադարձա նրան մի փոքրիկ երեխա էր, որը մորը ստիպում էր պատասխանել այն հարցին թե ինչ է ներդաշնակությունը: Պատասխանը ինձ շատ էր հետաքրքիր, բայց պահի թելադրանքով ես այն չլսեցի, ինչևէ այդ առիթը հնարավորություն տվեց մեկ անգամ ևս համակարգելու սեփական նպատակին հասնելու ճանապարհը... Այո՛, իսկապե՛ս ներդաշնակությունը դա նպատակից բավարարվածություն է, մի երևույթ, որը վեհ է ամեն տեսակ զգացմունքից ու գեղեցիկից:
  Ստեղծեք անկախ նպատակներ, նպատակներ, որոնք Ձեզ նոր հնարավորություներով կոշտեն,  որոնք հավերժ են և որոնք Ձեր անխախտելի մասը կդառնան: Այս պայմանները անհրաժեշտ են բայց ոչ բավարար... Բավարարությունը սահմանեք և սահմանափակեք ինքներտ, այդ հարցին Ձեր միտքը երկար է սպասել, ուրեմն մի սպասեցրեք, դիմեք նրան այդ հարցով:
  Եկեք այսուհետ ներդաշնակության խորհրդանիշ բնությունից վերցնենք երեք գույն` կարմիրը, նարջագույնը և դեղինը: Նրանք խորհրդավոր 7 գույների վերին 3 գույներն են, որոնք այսուհետ Ձեր նպատակի խորհրդանիշը կդառնան:



  Պարզաբանեմ գույների ընտրությունը` Ձեր նպատակի ուղղին չափազանց նման է այս եռագույնին: Երբ նպատակը նոր է ձևավորվում այն Ձեր մտքում ասոցացվում է դեղին գույնով, ամեն բան պայծառ է և վառ, ապա երբ Ձեր առօրեան տրամադրում եք նրան դժարություները խամրեցնում են նպատակի հեռավոր ճարագող լույսը և այն դառնում է նարնջագույն: Եվ վերջապես այս ամենը ավարտվում է հաղթանակած կարմիր գույնով, երբ նպատակը իրագործված է: Քչերն են հասնում երրորդ մակարդակ, բայց դո՛ւ իմ ընթերցող կհասնես դրան և միայն այն բանի համար, որ հիմա դու լցված ես հավատով այս գույների հանդեպ ու դեպի նպատակ: Նպատակը դա կրակի բոցի պես մի երևույթ է, այն կստեղծվի մի փոքրիկ կայծից, բայց ոչ բոլոր կայծերը կրակ կդառնան, իսկ արդեն իսկ ստեղծված կրակը նպատակին ծառայացնելու համար նրան սնել է պետք... Հիշիր գույները կրակն են խորհրդանշում, իսկ կրակը Ձեր իրական նպատակն է:
  Վառիր քո կրակը, ջերմացրու նրանով քեզ և մտերիմներիտ... ամենայն հաջողություն եմ ցանկանում քեզ...

No comments:

Post a Comment