Wednesday, April 6, 2011

Կյանք թույնից` կարծում են գիտնականները


Երկիր մոլորակում կյանքը հնարավոր է, որ առաջացել է թույն համարվող նյութի՝ ֆորմալդեգիդի շնորհիվ, կարծում են ամերիկացի գիտնականները։
Վաշինգտոնի Կառնեգի գիտական ինստիտուտին կից գեոֆիզիկայի լաբորատորիայի մասնագետներն ուսումնասիրել են ածխաջուր պարունակող երկնաքարերը՝ փորձելով գտնել Երկիր մոլորակի վրա օրգանական միացությունների առաջացման աղբյուրը, ինչի արդյունքում նրանց մոտ վարկած է առաջացել, թե օրգանական մոլեկուլների հիմքում հենց ֆորմալդեգիդ թույնն է ընկած։
Որպեսզի ստուգեն, թե արդյո՞ք այս նյութը խաղացել է որևէ դեր, գիտնականները փորձ են անցկացրել, որի արդյունքում նրանք ստացել են միացություններ, որոնք ընդհանրություններ են ունեցել այն միացությունների հետ, որ հայտնաբերվել են երկնաքարերում, 81P/Wild 2 գիսաստղի նմուշներում, ինչպես նաև գիսաստղերի ու աստերոիդների փոշում։
Հնարավոր է՝ մենք մեր գոյության համար պարտական լինենք միջաստղային ֆորմալդեգիդին։ Բայց ամենապարադոքսալն այն է, որ այս թունաքիմիկատը համատեղելի չէ կյանքի հետ, որի ստեղծման համար ունեցել է առաջին դերակատարումներից մեկը»,– Fox News հեռուստաալիքին ասել է գիտնական Ջորջ Քոդին։

No comments:

Post a Comment