Thursday, June 6, 2013

Պարզ բարդություն




Անվերջ քաոսի մեջ միևնույն է կարգավորություն կա․․․

Անվերջ փոքր ժամանակի մեջ՝ անվերջ ժամանակ կտեղավորվի,
«Անվերջ բարդի մեջ՝ անվերջ պարզ․․․»

Հարցերն այսպիսի հարկավոր չէ առանձնացնել։
Պատասխաններ փնտրելն ու հասարակություններին հրամցնելն
Լրագրություն է, կինոմատոգրաֆիա, բայց ոչ գիտություն․․․

Իրականությանը տիրապետելն երջանկություն չի խստանում,
Ինչպես կխոստանաին Կարիբյան ափերը,
Հարկավոր կլինի հեռու մնալ իրականություն տանող խճուղիներից։

Խճուղիներից այդ մեկն տարավ այստեղ,
Հասնելուն պես չէի ասի ուրախացրեց․

Խաղաղություն չփնտրես կենդանի կյանքում․․․

Կյանքը հաջորդական հետաքրքրությունների անհամակարգված համակարգ է, 
Հետաքրքրությունը՝ պայքար, իսկ պայքարն արդեն խաղաղություն չէ․․․







Thursday, May 16, 2013

Ճանապարհ անապատով




․․․անցնում էր նույն անապատով, միայն այս անգամ շքեղ Մերսեդեսով։
Ժամանակներ էին անցել, իսկ անապատում միայն ճանապարհն էր ավելացել, որի կարիքն առաջ այնքան էր զգացվում, որին առաջ երբեկ չէր հանդիպի անվերջությունում ավարտվող անապատի հորիզոններում․․․
Այն ժամանակ ինքն էր ճանապարհ ընտրում չտարբերվող շիկացած ավազի բլուրներով անցնող, չմոտեցող հորիզոնից մի կետ առանձնացնելով  փորձում էր սպառվող ջանքերով մոտենալ, բայց կետն ընտրյալ՝ կարծես տեղից անգամ չեր շարժվում․․․ Իսկ հիմա․․․ Հիմա նա անցնում է նույն անապատով, առանց ջանքերի, Մերսեդեսի ետնամասում նստած, անձնական վարորդի ուղեկցությամբ, միայն աչքերն են անվերջ որոնում անցյալում մնացաց իրեր, որոնք վաղուց արդեն խորտակված են անապատում․․․









Monday, May 6, 2013

Վեց քայլ խորությամբ․․․



Ցանկացած համակարգ կարելի է տապալել բացարձակ անտարբերությամբ,
Իսկ ցանկացած համակարգին անտարբեր նայելու անվտնգ կարողությոնը 
Հարկավոր է ամենից առաջ վաստակել․․․

Այն տարածված ցանկությունը՝ 
Կարողանալ անտեսել հասարակության կարծիքը
Սեփական մտքերի նկատմամբ, հենց այնպես չեն իրագործում։
Վաղը մեծ պարտքեր կկուտակվեն,
Իսկ հասարակությունը կհարկադրի վճարել պարտքերը։

Կարողանալ անտեսել հասարակության կարծիքը՝
Հնարավոր ամենամեծ ցանկություններից մեկն է։
Այն պահանջում է մեծ կարողություններ։
Միայն այդ կարողություններին տիրապետելուց հետո
Արդարացված կլինի ցանկությունը։
Եվ բավարար անվտանգ շարունակություն կապահովվի 
Երկրի առօրեայում շարունակել 
Սեփական կարծիքով ներգրավված լինելու համար։


Իսկ վերադառնալով մարդկանց, 
Քանի որ այնումամենայնիվ մեծ է հասարակության մեջ նրանց տոկոսը, ապա
Նրանց հետ շախմատ խաղալն բավականին հետաքրքիր է անցնում․․․
Փորձիր նկատել, վերլուծել և կռահել նրանց հաջորդ քայլերը։
Սկզբում գուցե չստացվի, բայց ջանքերը արդյունք են խոստացել,
Իսկ արդյունքը հետաքրքրություն պարունակող նպատակ։

Շատերը կշարունակեն ապրել, առանց նկատելու անգամ իրենց․․․
Դու շարունակիր քո նպատակին հետապնդել։







Sunday, April 14, 2013

Զբոսանքը գարնանաին Երևանով...



Նախորդ օրը, առիթ հաճեցավ օրվա տարբեր ժամերին զբոսնել Երևանով...
Սկզբում առավոտ էր, չափազանց ուժեղ պարզությամբ Արարատն էր հմայքը տարածում,
Օրը շարունակվեց, եկավ կեսօր,
Շրջում էի շանս հետ, ջերմ Երևանի գարնան արևի ուղեկցությամբ,
Հայացքս գողացան քաղաքապետի նախընտրական պաստառները,
Բոլորում համատարած մի միտք կար,
«Մեզ ընտրեք, մենք կփոխենք Երևանը դեպի ավելիլավը, կամ ...», ...

Երևանը փողել հարկավոր չէ, նա այսպիսին է հարկավոր իր բնակիչներին...
Փորձեք Ձեզ փոխել Պարոններ, ամեն մեկտ իր տեղում դարձեք ավելի լավը:
Օրը շարունակվեց, եկավ երեկո ու տարավ մինչ կեսգիշեր
Անցնում էի Կարապի լճի մոտով...
Ամենը դեռ հարազատ էր...


Saturday, April 6, 2013

Շնորհավոր Ապրիլի 7



Սիրելի մայրեր և մայրության թեկնածուներ 

Շնորհավորում եմ ձեզ 

Գարնան Ձեր գեղեցիկ տոնի արթիվ․․․

Տարածեք սեր, հոգատարություն, բարություն․․․
Մնացեք անկեղծ՝ Ձեզ սիրում են․․․

Բարի ու ծազկազարդ ճանապարհ եմ Ձեզ ցանկանում․․․








Friday, April 5, 2013

Անխուսափելի գոյություն



Դու չես որոշել լինես թե չլինես․․․
Բայց քեզ է գուցե տրված որոշել ինչպես լնելս
Ու ինչպես լինի քո շուրջը։

Ուզում եմ մտածել այսպես, որ․
Ինձ դուր է գալիս ապրելը,
Ինձ դուր է գալիս կյանքը,
Ինձ դուր է գալիս լինելը,

Ինչպիսին էլ այն լինի․․․

Այն իմն է, իսկ ինչն ինձ է պատկանում 
Վատը լինել չի կարող։

Ես այդպես եմ ուզում մտածել,
Ես իրականությունն եմ մտածում

Իսկ իրականությունը իրականում այն է ինչ մտածում եմ ․․․






Saturday, March 30, 2013

Կենտրոնացում



Անվերջ մեծ ցանկություն լսել միայն լռությանը․․․
Սառել ժամանակի պարուրաձև առանցքի վրա,
Մնալ անցյալում ու հետեվել ներկան․․․

Կենտրոնացնել շուրջ էներգիան
Ի շահ իրական մեծ իդեալի,
Եվ կմնա քիչ ավելի քիչ․․․




Sunday, March 24, 2013

Կյանքի Ֆրակտալ ...



Այն ինչ շարունակվում է, որպես կյանք այդպիսին
Մեծ իրականության պրոեկցիան է Երկիր վրա
Իրադարձությունների ակունքները իրականության
Շատ ավելի մեծ համակարգերում են ապրում
Փոխելու համար գոնե մի տարրը մեր կյանքի համակարգում  
Հարկավոր կլինի հասնել նրանց՝ ավելիբարձր համակարգերի...

(շարունակելի...)





Sunday, March 17, 2013

Առանցքն ես մեծ նպատակի...



Անվերջ հեռու անցյալից
Ժամանակն իր առանցքով այցելել է մեզ
Եվ հաստատակամ համաձայնել եմ շարունակել
 Դեպի անվերջ հեռու ժամանակներ քայլել միասին...

Նպատակն հանդեպ գերագույնի
Հանուն ամենի այն պե՛տքե կատարվի
Բոլոր բարեկամները շուրջ բարի մտքի,
Հարկավոր կլինի համախմբել,
Եվ նպատակն մեծ իրագործել...

Ժամանակներ կլինեն հեռու կլինեմ
Չկասկածե՛ս.

Ինքս միայն մի բանի մասին եմ ընդունակ մտածելու
Դա մեծ նպատակն է, և այսուհետ դու առանցքն ես նրա...
Առանց քեզ տիեզերքն սահմաններ կունենա...

Եթե հեռու լինեմ կկարդաս այս տողերը,
Հիշի՛ր միակ վերջնագիր խնդրանքս քեզ.

Քամին ուժեղ կլինի, շուրջտ մրիկ, փոթորիկ
Դու չփոխվես խնդրում եմ,
Նրանք անցողիկ են ամեն արևամուտի հետ օրվա
Դու մնա այնպիսին, ինչպիսին կաս,
Միակն ես այն բոլորից, որ այսպիսին քեզ գտա
Դու չփոխվես խնդրում եմ...

Ավելի լավը չեն դառնում, ավելի լավը մնում են...





Saturday, March 2, 2013

The Idol Life: Entrepreneurial Geniuses

 When you think of the word "entrepreneur", who comes to mind? Whether you look at historical innovators such as Henry Ford or John D. Rockefeller or at today's headlines, there are just a handful of entrepreneurs who stand out in each generation. We recently talked to two of today's entrepreneurial icons - people whose names are synonymous with success, risk-taking , and independent thinking. How have they changed from their early days in business through today's volatile market, everchanging technology, and crowded business landscape? And how has their entrepreneurial spirit endured? Let's find out.

Michael Dell

 As a college student, Michael Dell declared that he wanted to beat IBM. In 1983, he began conducting business out of his dorm room at the University of Texas in Austin, selling custom-made PCs and components. A year later, with $1000 in start-up capital, Dell officially set up his business and left school. "Begin an entrepreneur wasn't on my mind," insists Dell. "What was in my mind was the opportunity I saw ahead, which was so compelling."
He had no idea how big that opportunity really was. Dell Computer Corporation in now a $31.9 billion company. Though Dell himself had " no idea the Internet world come along," his company now runs one of the world's largest Windows-based e-commerce websites. These days, Dell spends most of his time planing company strategy. "Strategy is the biggest point of impact I can have as the company is much, much largest - it has 40,000 employees," he says. "So many ability to make an impact on anything else is pretty small."
 Dell says he feels as entrepreneurial now as when he started."There are plenty of markets to discover," he says he feels as entrepreneurial now as when he started. "There are plenty of markets to discover," he says, "and each new venture requires tenacity and a willingness to take risks." Dell shares his thoughts on what being an entrepreneur is about below.

Q: How do you define "entrepreneur"?
A: Somebody who has a new idea, or different idea, and takes a risk, and works hard to make it work.

Q: How do you keep your entrepreneurial spirit alive?
A: There's always a new challenge, whether it's a new product line, a new customer, a new service, or some new milestone.

Q: What was your dream when you started out?
A: My plan was to sell built-to-order computer systems directly to end-users. I recognized there was a big opportunity there because of the inefficiencies of the indirect system.

Q: What would you hope to be your legacy?
A: Well, I don't plan to be remembered any time soon. I'm 36 years old.But I hope they would think, this is a guy who built a company that created tremendous value for its customers, its employees, and its shareholders. And perhaps, this is a guy who helped people realize the power of computing and the Internet. And then the last piece, which is something only few people would know, that this is a guy who was a great dad and a great husband.

Text by Neil J.Anderson




Wednesday, February 27, 2013

Քո մասին


Երբ միտքտ լռում է, զգայարանները լարված հետևում են․․․






Sunday, February 24, 2013

դուրս եմ գալիս ձեր անտառից...


Մարդիկ խոսում են «ճշմարտության»՝ «ճիշտ»-ի և «սխալ»-ի մասին...
Անհամակարգված կերպով որոշ արարքների բազմությունը 
Համարում են «ճիշտ», որոշները «սխալ»...
Որտեղ են նրանց մասին միանշանակ գրաված՝
Ավերատարներո՞ւմ թե հեքիաթներո՞ւմ,
Որտեղ ծանոթանամ նրանց...
Արդյոք երկակի չեն նրանց առանձին վերցրած իմաստները:

...
Ինձ տրված չէ կյանքը, որ եբրաերեն «գրված տողերին» քմահաճ վարեմ այն,
Ինձ տրված չէ այն, որ հեքիաթներում բերված պատրաստի սցենարներով այն անցկացնեմ,
Ինձ տրված չէ կյանքը, որ հերթական բարի ժպիտով շիրմաքարին արժանանամ...

...
Ես այդ առանցքաին բառերի իմաստն այդպես էլ չհասկացա,
Իմ կարճ ժամանակն ինձ այլ բան հուշեց,
Երկու այլ բառեր՝ «լավ» և «վատ» զգալու տպավորություն...

....
Կան արարքների բազմություն, որոնցից հետ դու ունենում ես «լավ» տպավորություններ
Եվ արարքների բազմություն, որոնք կթողնեն «վատ» հիշողություններ:
Այդպես եմ տարբերակում արարքները:

...
Թե ինչպիսին կորակվեն արարքներտ մյուսների կողմից,
Քիչ թե շատ կարևորություն կունենան քեզ համար:
Այդ պատճառ համարելով դարձրու քեզ լուռ օրենք՝
Որ «լավ» արարքներտ նրանց ևս «լավ» տպավորություններ հաղորդեն,
Կամ գոնե «վատ» հիշողություններ չթողնեն...




Monday, February 18, 2013

Մեր անհավանական համակարգը իրական չափերի համեմատությամբ



Պարբերաբար արժե հիշել իրականության մասին...
Այն, որ միշտ էլ գոյություն ունի...
Երանի նրան, ով գիտակից իր ժամանակը նրան կնվիրի...
Մեր կյանքը անհավանական պարզ ավարտին վստահելը ամենալավ ընտրությունը չէ...

Հարկավոր է՝ Որսալ, Գտնել, Զգալ  «Անսահմանության Կրկնությունները»...

Ամենը մեկ ամբողջություն է և որպես այդպիսին՝ «Դու» գոյուն չունես...




Thursday, February 7, 2013

Երկիր-Լուսին՝ իրական չափերի հարաբերակցությամբ








  



     Եթե Երկիր չափերը համապատասխանեցնենք նկարի չափերին, ապա Լուսնի չափերն և Երկրից եղած նրա հեռավորությունը կհամընկներին պատկերված չափերին:
    Մեծացրեք պատկերը նրա վրա կլիկ անելով, ավելի ընկալելի դարձնելու համար:




Saturday, February 2, 2013

Sultan Ilham


I think that it's not an aristocrat to scoff at person, but this person make's devils in his country...




Wednesday, January 30, 2013

Բիզնես Մեգամագնատ Կարլոս Սլիմ / Carlos Slim (business magnate)



    Նյութը գրելուց րոպեներ առաջ կարդում էի այս մարդու մասին: Նրան անվանում են, ինչպես արդեն հուշեց վերնագիրը Կարլոս Սլիմ՝ բիզնես մեգամագնատ, US $ 69 billion (միլիարդ) կարողության տնօրինող, աշխարհում առաջինը այդ ցուցանիշով: Ավելի մանրամասն կարող եք ուսումնասիրել հենց իր անձնական կայքում  http://www.carlosslim.com/  :

    Հետաքրքրի է... ոչ թե այն թե ինչքան կարողություն ունի, այլ ինչքան բան գիտի նա աշխարհի մասին, ու ինչքան լավ է հասկանում արժեքները կյանքի... «69 միլլիարդ ամերիկյան դոլար»՝ փորձեք պատկերացնել նրա բիզնես ոստայնը մինչև ուր է հասնում իր բաղադրիչներով... այդ գումարներով հնարավոր կլիներ հաշված օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր խնդիրները հիմքից փակել... ստացվում է, որ այդ մարդը կարողացել է իր ունակություններով հասնել այն հնարավորությունների, որոնց օգնությամբ կարելի է մի ամբողջ ազգի երազանք իրագործել... Կարծում եք «ալան-թալանով» է հասե՞լ, չեմ կարծում այդ տրամաբանությամբ այսքան երկար կապրեր, կամ բավական է դիտարկել աշխարհի երկրորդ բիզնես մեգամագնատ՝ Բիլլ Գեյցին, US $ 66 billion կարողությամբ...

Նրանք օրինակներ են, որոնց շարքը կարող եք լրացնել և դուք: 
Կարողությունը վատ բան չէ, իսկ փողը իսկզբանե աշխատանքի միավոր է:

   Բայց մի կարծեք նրանց համար արևը մանուշակագույն է... Եվ ինչպիսի կարողությունների էլ հասնեք Դուք կապրեք հիշողություններով, որոնք ամենապարզ երազանքներն էին, որոնց այնքան ձգտում էիք երիտասարդ տարիքում, այդ հիշողություններով եք դուք ապրելու չնայած այն բանի, որ...

 



Sunday, January 27, 2013

Հոլոքոստ / Holocaust / Холокост


Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի  հիշատակի միջազգաին օրն է:
International Holocaust Remembrance Day.
Международный день памятьи жертв Холокоста.




Saturday, January 19, 2013

Մարդկանց 4 տեսակները



  Վերջերս հիշեցի բրազիլացի մի խելացի մարդու մարդկանց դասակարգումը:
Ըստ որի մարդիկ բաժանվում են հետևյալ խմբերի.

1. Գիտեն, բայց չգիտեն, որ գիտեն: 
2. Չգիտեն, բայց չգիտեն, որ չգիտեն:
3. Գիտեն, որ չգիտեն:
4. Գիտեն, որ գիտեն, բայց գիտեն նաև, որ դեռ շատ բան չգիտեն
:


  1-ն խմբի մարդկանց նա այլ կերպ անվանեց քնած մարդիկ, 2-րդ խմբի դեպքում քիչ ավելի դժվար է հարցը այն բանով, որ նրանց ոչնչով օգնել չեն կարող, 3-րդ խմբին հարկավոր է, որ  4-րդ խմբի մարդիկ օգնեն:



Sunday, January 6, 2013

Ներդաշնակության օրենքի ուժը



Ներդաշնակություն կա բնության ամեն ապարում,
Հարկավոր է միայն ճանաչել օրենքը նրա
Եվ պահպանել այն, որպես վերջին խորհուրդ:

Կանոնից այս դուրս, դատապարտված են վերացման:
Վստահեք այն բանի, որ կյանքը հարատև կարող է լինի,
Վստահեք այն բանի, որ միտքը անվերջ կարող է ապրի,
Վստահեք բնությանը, պայքար չկա՛ նրա դեմ,
Վստահեք այն բանի, որ ժամանակն է միակ հրաշագործը,

Իսկ դո՞ւ... դու կարող ես ավելի՛ն, եթե միանաս այս մտքին...