Նյութը գրելուց րոպեներ առաջ կարդում էի այս մարդու մասին: Նրան անվանում են, ինչպես արդեն հուշեց վերնագիրը Կարլոս Սլիմ՝ բիզնես մեգամագնատ, US $ 69 billion (միլիարդ) կարողության տնօրինող, աշխարհում առաջինը այդ ցուցանիշով: Ավելի մանրամասն կարող եք ուսումնասիրել հենց իր անձնական կայքում http://www.carlosslim.com/ :
Հետաքրքրի է... ոչ թե այն թե ինչքան կարողություն ունի, այլ ինչքան բան գիտի նա աշխարհի մասին, ու ինչքան լավ է հասկանում արժեքները կյանքի... «69 միլլիարդ ամերիկյան դոլար»՝ փորձեք պատկերացնել նրա բիզնես ոստայնը մինչև ուր է հասնում իր բաղադրիչներով... այդ գումարներով հնարավոր կլիներ հաշված օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր խնդիրները հիմքից փակել... ստացվում է, որ այդ մարդը կարողացել է իր ունակություններով հասնել այն հնարավորությունների, որոնց օգնությամբ կարելի է մի ամբողջ ազգի երազանք իրագործել... Կարծում եք «ալան-թալանով» է հասե՞լ, չեմ կարծում այդ տրամաբանությամբ այսքան երկար կապրեր, կամ բավական է դիտարկել աշխարհի երկրորդ բիզնես մեգամագնատ՝ Բիլլ Գեյցին, US $ 66 billion կարողությամբ...
Նրանք օրինակներ են, որոնց շարքը կարող եք լրացնել և դուք:
Կարողությունը վատ բան չէ, իսկ փողը իսկզբանե աշխատանքի միավոր է:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ReplyDelete