Monday, May 6, 2013

Վեց քայլ խորությամբ․․․



Ցանկացած համակարգ կարելի է տապալել բացարձակ անտարբերությամբ,
Իսկ ցանկացած համակարգին անտարբեր նայելու անվտնգ կարողությոնը 
Հարկավոր է ամենից առաջ վաստակել․․․

Այն տարածված ցանկությունը՝ 
Կարողանալ անտեսել հասարակության կարծիքը
Սեփական մտքերի նկատմամբ, հենց այնպես չեն իրագործում։
Վաղը մեծ պարտքեր կկուտակվեն,
Իսկ հասարակությունը կհարկադրի վճարել պարտքերը։

Կարողանալ անտեսել հասարակության կարծիքը՝
Հնարավոր ամենամեծ ցանկություններից մեկն է։
Այն պահանջում է մեծ կարողություններ։
Միայն այդ կարողություններին տիրապետելուց հետո
Արդարացված կլինի ցանկությունը։
Եվ բավարար անվտանգ շարունակություն կապահովվի 
Երկրի առօրեայում շարունակել 
Սեփական կարծիքով ներգրավված լինելու համար։


Իսկ վերադառնալով մարդկանց, 
Քանի որ այնումամենայնիվ մեծ է հասարակության մեջ նրանց տոկոսը, ապա
Նրանց հետ շախմատ խաղալն բավականին հետաքրքիր է անցնում․․․
Փորձիր նկատել, վերլուծել և կռահել նրանց հաջորդ քայլերը։
Սկզբում գուցե չստացվի, բայց ջանքերը արդյունք են խոստացել,
Իսկ արդյունքը հետաքրքրություն պարունակող նպատակ։

Շատերը կշարունակեն ապրել, առանց նկատելու անգամ իրենց․․․
Դու շարունակիր քո նպատակին հետապնդել։







No comments:

Post a Comment