Wednesday, November 28, 2012

The Knight Evade SUV Military Vehicle



Աշխարհի ամենաապահով զրահամեքենան, ենթադրում եմ. աշխարհի ամենավտանգավոր մարդկանց համար...








Tuesday, November 27, 2012

Փորձել ես նկատել այն





Նկատիր այն ինչն անգամ իրական չէ 

      ու գուցե ցանկություն առաջանա իրականություն դարձնել այն...






Saturday, November 24, 2012

Ամեն բան սկսվեց այստեղից...



20-րդ դարի սկզբին պատահծը Երկրի երակները սրսկեց հայերով...
Այսօր դժվար թե կգտվի մեր մոլորակի այնպիսի միջորեական, 
Որ հայը հատած չլինի, և թեպետ
Դժվար է պատկերացնել 1900-ականների սկզբերը այս ազգի համար,

Այնուամենայնիվ հայերը հատեցին ներկան և համեմատ աշխարհի մյուս շատ Ազգերի բավականին արագ  փորձում են հզոր ու կայուն հայրենիք կառուցել...

Մի դժգոհե՛ք հայեր, մի հիասթափվե՛ք պատահած անկարգություններից,
Դա մի փուլ է, որ կանցնի, 
Եղեք համբերատար ու մնացեք ազնիվ ինքներտ ձեր առջև:

Մեծ հարգանքով մոտեցիր մայթում պատահած անցորդին,
Դու և նա և մյուսը հաջորդ մայթում պատահած
Մեծ հաշվով նույն գործն էք անում՝
Կառուցում ենք ձեր երկիրը և արդյունքում կառուցվում է 
Արդեն մեծ Երկիրը:


Tuesday, November 20, 2012

աշխարհից հեռու, աշխարհի կենտրոնում




տեսնես ժամանակներ հետո 
անցյալում մնացաց այս օրերից գոնե մեկը կհիշե՞մ,
լճացած հիշողություններից գոնե մեկը կայցելի՞...

լքված տիեզերքում ապագան ինչես են նկարում․․․


տպավորություն կիջնի, որ դրական էլ ոչ մի թիվ չկա,
անցյալից բացի էլ ոչ մի ժամանակ չկա, չի լինի...

ծարավտ սեփական արցունքները կհագեցնեն,
բարեկամներից միայն քամին կայցելի, 
այդքան ժամանակ ներկան անցյալում կթաղես՝
ու հավանաբար էլի չես հիշի...

հարցերիտ պատասխան նոր հարցեր կծնվեն,
ու ժամանակ հետո ժամանակը քեզ կլքի...







Saturday, November 10, 2012

համեցի հայելու մոտ



   Սիցիլիական հին պատմություն եմ հիշում,- «ժամանակներ առաջ Սիցիլիա կղզում արտասովոր մի մարդ էր ապրում: Նա օժտված էր մի հատկությամբ՝ այն էր, որ երբ երկար էր նայում մեկ այլ մարդու աչքերի մեջ այդ մարդը կարճ ժամանակ հետո վերջ էր տալիս իր կյանքին: Սկզբում «արտասովորը» չգիտեր այդ մասին, իսկ երբ իմացավ սկսեց դա օգտագործել մարդկանց դեմ ի հարստություն իրեն:
   Անցան ժամանակներ, նա կուտակեց հսկայական հարստություններ: Հարստության հետ զուգահեռ նա ձեռք բերեց մի «հիվանդություն»՝ ամեն օր նոր կոստյում գնելու՝ դեռ մանկուց միշտ ցանկացած, և ամեն օր տուն վերադառնալուց հայելու մեջ ինքն իրենից գոհ նայում էր իրեն՝ նոր կոստյումի մեջ... գնալով ավելի երկար ու երկար: Հերթական օրն էլ նա գնել էր իր նոր կոստյումը և տուն դառնալուն պես զմայլվում էր իրենով հայելու առաջ... ստացվեց այնպես, որ հայացքների փոխանակությունը հայելու հետ ձգվեցին ու նա... սպանեց ինքն իրեն իր հայացքով»:

  Քանի դեռ նա փառքի ցուցակներում աչքի չէր ընկել, նա երկար չէր նայում իրեն հայելու մեջ, իսկ երբ բարձրացավ փառքի աստիճաններով ցանկությունը հայելում իրեն նայելու մեծացավ և արդյունքում սպանցեց սեփական զենքով՝ իր հայացքից:



Saturday, November 3, 2012

նոր Երաժշտություն


Ամեն արևի հետ օրվա, կայցելի հիշեցումը բնականի՝

Պատրաստելու համար անսահմանը բավարար է և հասկացված սահմանափակը,
Եվ որպեսզի այն լինի նորը, դեռ չստեղծվածը
Անհրաժեշտ է ծանոթ չլինել արդեն եղածներին...