Tuesday, December 13, 2011

Under Dogma






   -ես ազատ մարդ եմ...
                                                                            -տղաս մազերտ ինչու ես այդպես սանրել:
                                                                            -դուք ինձ չեք հասկանում սա ազատություն է:
                                                                          
 -աղջիկս ինչու ես աչքերտ այդպես աև ներկել:
 պատասխանը նույնն է.
-դուք ինձ չեք հասկանում սա ազատություն է:

                                               -մենք կստեղծենք ազատ երկիր, ձեր ձայնը մեզ տվեք:

                          
 Ազատություն են գոռում ամենուր, հիստերիկի պես, անդադար...

                 Ամեն երկրորդի բերանից,
                                         եթե որչ ամեն մեկ-երկրորդի,
                                                 ամեն առիթով տեղին անտեղի օգտագործվում է այս բառը,                                                                    ամենատարբեր ամբիոններից ու պատերի տակից...


          «Ազատություն »` մարդկային կատաղության արտահայտումների վեռնագիր...

          Ընդհամենը բառ, որի պատճառով ամենաանհավանական այլանդակ երևույթներ են տեղի ունեցել ու ունենում՝ հեղափոխություններ, սպանություններ, որից սնվում է անարխիան, ապա զարգանալով դառնում կրիմինալ աշխարհ... արդյունքում խարխուլ ապագա և անպատակ երտասարդություն... 

    Մարդիկ ծնվում են հիվանդանոցում, ապա մանկության մի քանի անհոգ տարիներ, որից հետո սովորել, սովորել, սովորել դպրոցում թե բակում, համալսարանում թե աշխատավայրում, տեղին ու անտեղին, լավն ու վատը ... ապա հոգնելով վիճակից ամուսնանում են և ինկուբատորի նման շենքերում մեծացնում նոր սերունդ... իսկ ազատ ժամանակը լցնում են ազատության մասին ամենատարբեր նյութերով (ինչպես հիմա դուք)...

   Այս պրոգրեսը ընթհանում է անկախ մարդուց... նա գիտի, որ այդպես պետքա լինի, նա ազատություն է գոռում հիստերիկի պես բայց մտածում է այն ինչ տեսնում է, արդյունքում ոչ մի նոր բան...

  Բոմժի պես հագնվելն ու աննոռմալի պես ռոք  «հարգող» սերունդը ազատ չէ, ավելին նրանք ամենախոցելի դասին են պատկանում խոցողների մշակումներում:

 Պետք չէ այդ բառն օգտագործել ընդհամենը և առավել ևս գլուխ կոտրել դրա համար... ազատվիր այդ բառից և ամենաազատը կլինես...

Դուրս արի ամենատարբեր կարծրատիպերից... մտածիր բաց, այնպես ինչպես մտածել ես երեխա ժամանակ... ալիք ստեղծիր... թեկուզ սև... ճահճացումից դուրս գալիու համար ալիք է պետք, իսկ նրա գույնը նշանակություն չունի...

No comments:

Post a Comment