Thursday, December 15, 2011

Երեք պարբերություն այն մասին


   Հավանաբար բոլորը իրենց հարցաշարի մեջ ունեն «որ եղանակնես շատ սիրում» հարցը, իսկ հարցի պատասխանը միշտ չէ, որ լինում է «ես բոլոր եղանակներն էլ սիրում եմ»: Ենթադրաբար մեկն ձմռանն մրսում է, մյուսը գտնում է, որ միայն ամռանը կարող է վաելել ծովի ալիքները և այսպես շարունակ նախասիրություններից կախված մարդիկ տարբեր են արտահայտվում:

   Ուշադրություն դարձրեք կարմիր պարբերությանը՝ ես ասացի, որ տարբեր են արտահայտվում, բայց նրանք նույն կերպ են մտածում՝ լինեն ժամանակներ, որտեղ կլինեն բավարարված. դա կլինի ծովի ալիք թե բարեգործություն, նպատակը բավարարված զգալու պահանջն է: Դա կենսաբանական առողջ ուղեղի առաքելությունն է, լինի մարդ թե կենդանի նրա մարմինը ենթարկվում է ուղեղի այս կամակորությանը:

   Նախորդ կարմիր և նարնջագույն պարբերությունները կիսատ կմնաին առանց դեղինի: Այսպիսով սիրել նշանակում է հասկանալ իրավիճակը և գործել այնպես, որ ուղեղը բավարարի իրեն պահանջները և արդյունքում լինի բավարարված: Հետևապես չսիրել կնշանակի չհասկանալ ու դա՝ այդ բառը զգույշ օգտագործեք, գուցե դա մատնի Ձեր անխորաթափանց լինելը տվյալ երևույթի շուրջ:


1 comment: