Thursday, June 6, 2013

Պարզ բարդություն




Անվերջ քաոսի մեջ միևնույն է կարգավորություն կա․․․

Անվերջ փոքր ժամանակի մեջ՝ անվերջ ժամանակ կտեղավորվի,
«Անվերջ բարդի մեջ՝ անվերջ պարզ․․․»

Հարցերն այսպիսի հարկավոր չէ առանձնացնել։
Պատասխաններ փնտրելն ու հասարակություններին հրամցնելն
Լրագրություն է, կինոմատոգրաֆիա, բայց ոչ գիտություն․․․

Իրականությանը տիրապետելն երջանկություն չի խստանում,
Ինչպես կխոստանաին Կարիբյան ափերը,
Հարկավոր կլինի հեռու մնալ իրականություն տանող խճուղիներից։

Խճուղիներից այդ մեկն տարավ այստեղ,
Հասնելուն պես չէի ասի ուրախացրեց․

Խաղաղություն չփնտրես կենդանի կյանքում․․․

Կյանքը հաջորդական հետաքրքրությունների անհամակարգված համակարգ է, 
Հետաքրքրությունը՝ պայքար, իսկ պայքարն արդեն խաղաղություն չէ․․․







Thursday, May 16, 2013

Ճանապարհ անապատով




․․․անցնում էր նույն անապատով, միայն այս անգամ շքեղ Մերսեդեսով։
Ժամանակներ էին անցել, իսկ անապատում միայն ճանապարհն էր ավելացել, որի կարիքն առաջ այնքան էր զգացվում, որին առաջ երբեկ չէր հանդիպի անվերջությունում ավարտվող անապատի հորիզոններում․․․
Այն ժամանակ ինքն էր ճանապարհ ընտրում չտարբերվող շիկացած ավազի բլուրներով անցնող, չմոտեցող հորիզոնից մի կետ առանձնացնելով  փորձում էր սպառվող ջանքերով մոտենալ, բայց կետն ընտրյալ՝ կարծես տեղից անգամ չեր շարժվում․․․ Իսկ հիմա․․․ Հիմա նա անցնում է նույն անապատով, առանց ջանքերի, Մերսեդեսի ետնամասում նստած, անձնական վարորդի ուղեկցությամբ, միայն աչքերն են անվերջ որոնում անցյալում մնացաց իրեր, որոնք վաղուց արդեն խորտակված են անապատում․․․









Monday, May 6, 2013

Վեց քայլ խորությամբ․․․



Ցանկացած համակարգ կարելի է տապալել բացարձակ անտարբերությամբ,
Իսկ ցանկացած համակարգին անտարբեր նայելու անվտնգ կարողությոնը 
Հարկավոր է ամենից առաջ վաստակել․․․

Այն տարածված ցանկությունը՝ 
Կարողանալ անտեսել հասարակության կարծիքը
Սեփական մտքերի նկատմամբ, հենց այնպես չեն իրագործում։
Վաղը մեծ պարտքեր կկուտակվեն,
Իսկ հասարակությունը կհարկադրի վճարել պարտքերը։

Կարողանալ անտեսել հասարակության կարծիքը՝
Հնարավոր ամենամեծ ցանկություններից մեկն է։
Այն պահանջում է մեծ կարողություններ։
Միայն այդ կարողություններին տիրապետելուց հետո
Արդարացված կլինի ցանկությունը։
Եվ բավարար անվտանգ շարունակություն կապահովվի 
Երկրի առօրեայում շարունակել 
Սեփական կարծիքով ներգրավված լինելու համար։


Իսկ վերադառնալով մարդկանց, 
Քանի որ այնումամենայնիվ մեծ է հասարակության մեջ նրանց տոկոսը, ապա
Նրանց հետ շախմատ խաղալն բավականին հետաքրքիր է անցնում․․․
Փորձիր նկատել, վերլուծել և կռահել նրանց հաջորդ քայլերը։
Սկզբում գուցե չստացվի, բայց ջանքերը արդյունք են խոստացել,
Իսկ արդյունքը հետաքրքրություն պարունակող նպատակ։

Շատերը կշարունակեն ապրել, առանց նկատելու անգամ իրենց․․․
Դու շարունակիր քո նպատակին հետապնդել։







Sunday, April 14, 2013

Զբոսանքը գարնանաին Երևանով...



Նախորդ օրը, առիթ հաճեցավ օրվա տարբեր ժամերին զբոսնել Երևանով...
Սկզբում առավոտ էր, չափազանց ուժեղ պարզությամբ Արարատն էր հմայքը տարածում,
Օրը շարունակվեց, եկավ կեսօր,
Շրջում էի շանս հետ, ջերմ Երևանի գարնան արևի ուղեկցությամբ,
Հայացքս գողացան քաղաքապետի նախընտրական պաստառները,
Բոլորում համատարած մի միտք կար,
«Մեզ ընտրեք, մենք կփոխենք Երևանը դեպի ավելիլավը, կամ ...», ...

Երևանը փողել հարկավոր չէ, նա այսպիսին է հարկավոր իր բնակիչներին...
Փորձեք Ձեզ փոխել Պարոններ, ամեն մեկտ իր տեղում դարձեք ավելի լավը:
Օրը շարունակվեց, եկավ երեկո ու տարավ մինչ կեսգիշեր
Անցնում էի Կարապի լճի մոտով...
Ամենը դեռ հարազատ էր...


Saturday, April 6, 2013

Շնորհավոր Ապրիլի 7



Սիրելի մայրեր և մայրության թեկնածուներ 

Շնորհավորում եմ ձեզ 

Գարնան Ձեր գեղեցիկ տոնի արթիվ․․․

Տարածեք սեր, հոգատարություն, բարություն․․․
Մնացեք անկեղծ՝ Ձեզ սիրում են․․․

Բարի ու ծազկազարդ ճանապարհ եմ Ձեզ ցանկանում․․․








Friday, April 5, 2013

Անխուսափելի գոյություն



Դու չես որոշել լինես թե չլինես․․․
Բայց քեզ է գուցե տրված որոշել ինչպես լնելս
Ու ինչպես լինի քո շուրջը։

Ուզում եմ մտածել այսպես, որ․
Ինձ դուր է գալիս ապրելը,
Ինձ դուր է գալիս կյանքը,
Ինձ դուր է գալիս լինելը,

Ինչպիսին էլ այն լինի․․․

Այն իմն է, իսկ ինչն ինձ է պատկանում 
Վատը լինել չի կարող։

Ես այդպես եմ ուզում մտածել,
Ես իրականությունն եմ մտածում

Իսկ իրականությունը իրականում այն է ինչ մտածում եմ ․․․






Saturday, March 30, 2013

Կենտրոնացում



Անվերջ մեծ ցանկություն լսել միայն լռությանը․․․
Սառել ժամանակի պարուրաձև առանցքի վրա,
Մնալ անցյալում ու հետեվել ներկան․․․

Կենտրոնացնել շուրջ էներգիան
Ի շահ իրական մեծ իդեալի,
Եվ կմնա քիչ ավելի քիչ․․․